Հոդվածներ
Դիսնեյի արքայադստրերը` հնդիկ հարսնացուների կերպարով. գունագեղ ֆոտոշարք
Դիսնեյյան պատմությունները մշտապես բոլորի ուշադրությունը գրավել են իրենց գունեղությամբ: Wedding.am-ը ներկայացնում է անչափ հետաքրքրաշարժ ֆոտոշարք, որը ստեղծել է հնդիկ հայտնի լուսանկարիչ Ամրիթ Գրևալը:
Նա Դիսնեյի հանդեպ իր սերը արտահայտել է յուրօրինակ կերպով` Դիսնեյի արքայադստրերին վերածելով հնդիկ հարսնացուների: Ֆոտոշարքը ստանալու համար օգտագործվել է սարի (հնդկական ավանդական հագուստ)` արքայադստրերի հագուստների նմանողությամբ:
Լուսանկարիչը ասում է, որ այս ֆոտոշարքով ցանկանում էր աշխարհին ցույց տալ, թե ինչպես Դիսնեյը կարող է «արտագաղթել» այլ մշակույթներ:
Սկզբում ստեղծվել են Ձյունանուշիկի, արքայադուստր Ժասմինի և Քնած Գեղեցկուհու կերպարները: Իսկ Ռափունցելի, Արիելի և Պակահոնտասի կերպարը ավելի մեծ ջանքեր են պահանջել:
«Մեր թիմը անչափ երջանիկ էր, որ կարողացանք իրականություն դարձնել այս հեքիաթային գաղափարը, և կարծում ենք իսկապես գեղեցիկ է ստացվել»,-ասում է Ամրիթը:
Քնած Գեղեցկուհին