Հոդվածներ
Հայկական ժողովրդական սովորություններում մինչ հիմա պահպանվել են «հարսանեկան հոբելյանները» որպես համատեղ ամուսնական կյանքի յուրատեսակ փուլեր տոնելու ավանդույթը:
1-ին տարի - Չթե (Վուշե) հարսանիք:
Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ մեղրամսից հետո նորապսակներ կյանքում մուտք են գործել սովորական, հասարակ հարաբերություններ (ինչպես չիթը): Երիտասարդները միմյանց նվիրում են չթե կամ վուշե հագուստներ, որը խորհրդանշում է երիտասարդությունը և գեղեցկությունը:
2-րդ տարի - Թղթե (Ապակյա) հարսանիք:
Անունից պարզ է, թե ինչ նյութից պատրաստված նվեր են նվիրում:
3-րդ տարի - Կաշվե հարսանիք:
Նվիրում են կաշվե իրեր:
5-րդ տարի - Փայտե հարսանիք:
Սա համարվում է լուրջ և հիմնավոր հոբելյան: Այս օրը ընկերները և բարեկամները ամուսիններին նվիրում են տնային օգտագործման տարբեր փայտե իրեր: Իմաստը նրանում է, որ փայտե ամանեղենը չի կարող կոտրվել, այդպիսին կլինի նաև ընտանիքը:
7-րդ տարի - Պղնձե հարսանիք:
Այս անվանումն ունի իր իմաստը: Պղինձը ամուր և թանկարժեք մետաղ է, սակայն չի մտնում ազնիվ մետաղների շարքը: Ամուսինները փոխանակում են պղնձե մետաղադրամներ` հետագա երջանկության ակնկալիքով: Նվիրում են նաև պղնձե տարբեր իրեր:
8-րդ տարի - Թիթեղյա հարսանիք
Այս օրը նվիրում են փայլուն տնային իրեր:
10-րդ տարի - Վարդագույն հարսանիք կամ Վարդերի տոն:
Այս օրը հրավիրվում են հարսանիքին մասնակցած բոլոր հյուրերը: Ամուսինը կնոջը նվիրում է վարդերի փունջ: Վարդերը պետք է լինեն ալ կարմիր:Խմում են կարմիր գինի: Իրար նվիրում են վարդեր, որոնք հիշեցնում են առաջին հարսանիքի մասին, որը չի վախենում <փշերից>, քանի որ 10 տարի անցել է բազմաթիվ դժվարությունների միջով:
12,5-րդ տարի - Նիկելե հարսանիք:
Այս հոբելյանը մի ինքնատիպ հիշեցում է ամուսիններին պահպանելու իրենց ամուսնության փայլը:
15-րդ տարի - Բյուրեղապակյա հարսանիք:
Ընդունված է նվիրել ապակյա կամ բյուրեկապակյա նվերներ, որպեսզի ընտանիքի հետագա կյանքը լինի անամպ, մաքուր, ինչպես ապակին:
20-րդ տարի - Ճենապակյա հարսանիք:
Տոնական սեղանը սպասքադրվում է նոր ճենապակյա սպասքով:Ճենապակին այս օրվա լավագույն նվերն է :
25-րդ տարի - Արծաթե հարսանիք:
Այս հըարսանիքին հրավիրվում են բարեկամները: Ոսկե մատանու կողքին դնում են նաև արծաթե մատանի:
Արծաթե հարսանիքը վկայում է, որ ընտանիքը կայուն է տարբեր փորձությունների հանդեպ, ինչպես արծաթը: նվերները բնականաբար պետք է լինեն արծաթից :
30-րդ տարի - Մարգարտյա հարսանիք:
Սա խորհրդանշում է, որ միասին ապրած տարիները շարվում են մարգարտյա վզնոցի վրա, որը և համարվում է երջանկության թալիսման: Ամուսինը կնոջը նվիրում է 30 բնական մարգարիտներից պատրաստված շարան, որը երբեք չի խամրում, ինչպես չեն խամրել հարաբերությունները այսքան տարիների ընթացքում:
35-րդ տարի - Վուշե հարսանիք:
Այս հոբելյանի ժամանակ նորից նվիրում են տնային գործածության իրեր` վուշե սփռոցներ և այլ իրեր, որոնք կծառայեն մինչև կյանքի վերջ:
37,5-րդ տարի - Ալյումինե հարսանիք:
Սա խորհրդանշում է երկար և ամուր երջանկություն:
40-րդ տարի - Ռուբինե հարսանիք:
Հին ամուսնական մատանիները փոխարինում են նորով, կամ զարդարում են ռուբինե քարերով,որոնք համարվում են կրակի և սիրո քարեր:
50-րդ տարի - Ոսկե հարսանիք:
Զավակները ծնողներին նվիրում են նոր ամուսնական մատանիներ: Հին մատանիները տրվում են չամուսնացած զավակներին կամ թոռներին: Հյուրերը նվիրում են ոսկյա նվերներ:
60-րդ տարի - Ադամանդե հարսանիք:
Այս հարսանիքը խորհրդանշում է հարաբերությունների ադամանդին նմանվող ամրությունը:
Մեկնաբանություններ
Sona
04:04 25.12.2008
Voch, cavy henc dranum e, vor minch ayjm chen pahpanvel harsanekan hobelyannery tonelu avanduyty: Aysinqn, naxkinum chgitem, bayc hima cavoq dran aydqan el ushadrutyun chen darcnum: Isk norapsaknerin xorhurd ktam yuraqanchyur miasin aprac tarin ton dardznel: Kyanqy dardznelov aravel hetaqrqir: