Հոդվածներ
Այն, ինչ աստված միացրեց, մարդը թող չբաժանի...
«Ինչու՞ ենք ամուսնանալիս գնում եկեղեցի» հարցին շատերը կպատասխանեն. «Աստծո օրհնությունը ստանալու»:
Կպատասխանեն, բայց այդպես էլ ամբողջովին չեն պատկերացնի, թե ինչ է Աստծո օրհնությունը կամ որն է պսակի խորհուրդը: Մի՞թե դա կապ ունի մեքենաների այն շարասյան հետ, որը, բարձր ազդանշաններ արձակելով, շրջապատում է եկեղեցին:
Պսակադրության խորհուրդն առաջին անգամ հաստատվել է դրախտում: Աստված օրհնել է Ադամի և Եվայի պսակը: Աստծո օրհնության արարողությունը շարունակվում է մինչև օրս: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդությամբ` ամուսնությունը պսակ է կոչվել, որովհետև ամուսնացողների գլխին խորհրդակատարման ժամանակ թագ կամ պսակ են դրել, ավելի ճիշտ, կույսերին` պսակ, այրիներին` ուռ: Ամուսնության պսակի խորհրդակատարությունը բաղկացած է երկու մասից: Առաջինը նշանադրությունն է, որը նշանակում է պսակվելուց առաջ երկու կողմերի համաձայնությամբ կայացած ուխտ, երբ տղան ու աղջիկը խոստանում են իրար սիրել , հավատարիմ լինել և մոտ ապագայում ամուսնանալ:
-Նախկինում սովորույթ է եղել զույգերին նշանադրությունից մինչև պսակադրություն 6-ամսյա ժամկետ տալը, որպեսզի կարողանան միմյանց ավելի լավ ճանաչել և վերջնականապս համոզվել, որ պատրաստ են ամուսնանալ ,- ասում է Սուրեն սարկավագ Գևորգյանը:
Նշանադրության արարողությունը կատարում են նաև հարսի տանը, բայց ըստ եկեղեցական կանոնի` այն պետք է կատարվի եկեղեցում: Վերջին շրջանում երիտասարդները փորձում են վերականգնել այդ գեղեցիկ ավանդույթը, իսկ արարողությունից հետո տոնական մասը շարունակում են խնջույքի ձևով:
Արարողության ժամանակ ասվում է քարոզ, ապա քահանան աղոթում է, “…Օրհնի՛ր, Տե՛ր, ամուսնության հրավիրվածներին և առաջնորդիր՛ր խաղաղությամբ և առանց փորձության հասնել պսակի օրհնության…”: Այնուհետև օրհնում է մատանիները և դնում հարսի և փեսայի աջ մատնեմատներին:
Մինչև պսակի արարողությունը` գոյություն է ունեցել նաև հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի և փեսայի զգստները:
Հաջորդը կույսի պսակի արարողությունն է, որը բաղկացած է Ձեռնատվությունից և Պսակադրությունից:
Ձեռնատվությունը փոխադարձ խոստում է, դաշինք` տղամարդու և կնոջ միջև, որը հայտարարվում է եկեղեցում `Աստծո և ժողովրդի ներկայությամբ: Իսկ Պսակը նորակազմ ընկերային միություն է, որը եկեղեցին ընդունում և օրհնում է:
Արարողակարգի ժամանակ փեսան կանգնում է եկեղեցու հյուսիսային կողմում, հարսը` նրա աջ կողմում: Գավթում քահանան օրհնում է նշանադրության մատանիները, դրանք դնում փեսայի և հարսի ձախ մատնեմատներին, ապա կատարվում է Ձեռնատվության արարողությունը: Հարսն ու փեսան երեսները իրար են դարձնում, պսակադիր քահանան ձեռնատվություն է կատարում` հարսի աջ ձեռքը միացնելով փեսայի աջ ձեռքին և ասում. «Առեալ զձեռն Եվայի` տուեալ ի յաջն Ադամայ, և ասե Ադամ. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին` իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետևիր ամուսնուց ստեղծվեց»: «Դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը, գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»:
Պատահական չէ, որ պսակադրության ժամանակ քահանան երիցս կրկնում է հարցերը փեսային` տե՞ր ես, և հարսին` հնազա՞նդ ես, որպեսզի և՛ ներկաները, և՛ զույգը վերջնականապես համոզվեն: Եթե յուրաքանչյուր զույգ սթափ գիտակցի պսակի լրջությունը և հետևի Պողոս առաքյալի խոսքին` «Կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին, իսկ տղամարդիկ սիրեն իրենց կանանց», ապա համոզված կարող եք ասել, որ բաժանվող զույգերն անհամեմատ ավելի քիչ կլինեն:
Լավատեսորեն նայելով…
Երբ հիվանդանում ենք, դիմում ենք բժշկին, բայց շատ հաճախ էլ ոչինչ չենք ձեռնարկում` մտածելով, որ ինքն իրեն կանցնի (հայկական բնավորություն է): Ճիշտ է, մեր օրգանիզմը ինքնավերականգնվող ամբողջություն է, բայց նրան մենք կարող ենք օգնել… լավատեսությամբ:
«Լավատեսորեն նայելով կյանքին` մենք կարող ենք, ինքներս էլ չնկատելով, հաղթահարել շատ հիվանդություններ»,- այսպիսի եզրակացության են հանգել մասնագետները` շատ երկրներում կատարված հետազոտությունների և վիճակագրության շնորհիվ: Եթե ընտանիքում, օրինակ, հակվածություն կա սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ապա լավատեսի մոտ այդ հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու վտանգը երկու անգամ նվազում է: Ուրեմն լավատեսությունն ամենալավ դեղն է: Իսկ ինչու՞ է լավատեսությունն ամրապնդում առողջությունը: Միգուցե այն պատճառով, որ լավատեսը ավելի քի՞չ է սթրեսների ենթարկվում: Չէ՞ որ ներզատական գեղձերի կողմից արտադրվող սթրեսային հորմոնները երկարատև սթրեսի ժամանակ քայքայում են օրգանիզմը` ազդելով առաջին հերթին սրտի վրա:
Հոգեբանության մեջ նոր ուղղություն է առաջացել` “դրական հոգեբանություն”:
Սա մարդկանց սովորեցնում է ինչ-որ լավ բան գտնել նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում, ձևավորել լավատեսական հայացք: Իհարկե, լավատեսը այն մարդը չէ, որը պնդում է, թե ամեն ինչ հրաշալի է, երբ իրականում ամեն ինչ շատ վատ է: Իսկական լավատեսը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը, հավատում է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելով ու ակտիվ աշխատելով` շատ բան կարող է բարեփոխել:
Հիվանդությունը գլխում է ծնվում
Տարօրինակ է, բայց շատ հիվանդություններ առաջանում են մեր գլխում: Եթե մենք տրվում ենք մելամաղձությանը, հուսահատված ենք կամ անտրամադիր, ապա մեր առողջական վիճակն անմիջապես վատանում է: Ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե ինչու ենք անտրամադիր. եղանա՞կն է վատ, տհաճություններ կան աշխատավայրու՞մ, թե՞ անձնական կյանքում խնդիր է առաջացել. Միևնույն է, մեր իմուն համակարգն անմիջապես արձագանքում է:
Իսկ եթե, ընդհակառակը, լավատեսորեն ենք տրամադրված, ավելի շատ իմուն բջիջներ են արտադրվում, որոնք ավելի ակտիվ են գործում: Այդ պատճառով էլ երբեք թույլ մի՛ տվեք, որ վատ տրամադրությունը գերիշխող դառնա, շփվե՛ք կենսախինդ մարդկանց հետ, տոներ կազմակերպեք ձեր մտերիմների հետ և ինքներդ ձեզ համար: Վառ ծաղիկներով փոքր ծաղկեփունջն անգամ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:
Ծրագրավորենք մեր առողջությունը
Ավելի շատ կենսաբաններ են գալիս այն եզրակացության, որ օրգանիզմի պաշտպանական ուժերը կարելի է ինքնուրույն ծրագրավորել: Չէ՞ որ մեր ենթագիտակցությունը հավատում էայն ամենին, ինչ ինքներս մեզ համոզված ասում ենք, և անմիջապես սկսում է գործել. Կարծես հրահանգ է ստացել:
Օգտագործե՛ք ձեր մտքի ուժը: Միշտ ձեզ ներշնչե՛ք. «Ես ամուր իմուն համակարգ ունեմ. այն յուրաքանչյուր վարակի կդիմադրի»: Եթե դուք մշտապես ներդնեք այս միտքը ձեր ենթագիտակցության մեջ, դա կակտիվացնի ձեր իմուն համակարգը: Ինքնաներշնչման ձևերը բազմազան են:
Զինվե՛ք լավատեսությամբ:
● Արթնանալուն պես մտովի քաջալերե՛ք ինքներդ ձեզ. «Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»:
● Հայելուն նայելով` ժպտացեք, թող ձեր դեմքը փայլի: Հիշե՛ք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատեք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն:
● Ամեն հարմար առիթով մարդկանց լավություն արեք, ինչ-որ հաճելի բան ասե՛ք կամ ուղղակի ժպտացե՛ք, եթե նույնիսկ անծանոթ եք:
● Սովորություն դարձրեք ամեն երեկո բարձրաձայն ասել. «Ես ներում եմ բոլորին, ովքեր նեղացրել են ինձ: Ներում եմ ինձ այն ամենի համար, ինչ իմ մեղքով է եղել»:
● Օգտվեք երևակայության ուժից, հարմար նստեք, թուլացեք և շատ տեսանելի պատկերացրեք, որ հասել եք այն ամենին, ինչ ուզում եք` ամուր առողջություն, երկար, երջանիկ կյանք, հաջողություններ շխատանքում:
● Ամեն հարմար պահի ուրախ երգե՛ք, նույնիսկ պարեք:
● Եթե հիվանդ եք, քնելուց առաջ մտածեք առողջանալու մասին. "Վնասված է միայն այն գործիքը, որից օգտվում եմ: Իմ հոգևոր "եսը" առողջ է և քնիս մեջ առողջացում կբերի իմ մարմնին":
ԱՂԲՅՈՒՐ` "ԼԻՆԱ" ԱՄՍԱԳԻՐ
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
ԳՈՀԱՐ
07:53 08.06.2012
ՍՀԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹ ԷՐ,
________________________________________
LIA
06:56 06.06.2011
ETE ASTVACHNE MIACHREL KAM ERKNQICH ORHNEL APA BARI EXEQ EV CHER ERTUMN KATAREQ HO MENAK AMUSNANALOV CHI PETQE HIVAND TKAR AROXJ TE MERACH IRAR HET LINEN VOCH TE AMEN MI XOCHNDOTICH HETO VESHERN HAVAQEN ETAN IRENCH HOR TN HASTAT AMUSINN KNOJ DEM CHI CHACHRANA U NEROXUTYUN XNDRI ET100% ES UXAKI VSTA EM KAM ETE CHEEN KARUM IRANCH ERTUMN PAHEN APA <<TOX CHAMUSNANAN>>
________________________________________
Meri
03:38 10.10.2009
Duq giteq te bolorn el havatov en mtnum ekexeci? Shatery , cavoq, bayc dzevakanoren en gnum ekexeci, psakadrvum: Shat vat e , shat !!!!
________________________________________
Dina
03:39 03.09.2009
MArd piti dzgti vor astcu miacracy amracni u haverjacni, bayc ete chi stacvum, chbajanel chilini,qandvox bany zorov chilini pahel
________________________________________
Զառա
00:33 18.07.2009
Ամուսնանալ առանց Աստծո օրհնության? Եկեղեցում պսկադրության արարողությունը պարտադիր է իմ կարծիքով, միայն թե այն երդումի փոխարեն , որ մինչև մահ իրար կսիրեն, հավատարիմ կլինեն, հնազանդ կմնան ու տեր կկանգնեն, պետք է այլ բան մտածել: Քանի որ, ցավոք սրտի, հազարավոր դեպքեր են լինում, երբ բաժանվում են, դավաճանում են... և նման այլ վատ բաներ, այսինքն էնպես է ստացվում որ Աստծո առաջ սուտ երդում են տալիս :
________________________________________
Sveta
05:05 08.06.2009
De bnakanabar, vor ayd lavatesutyunn el chlini, hnaravor chi lini aprel, parzapes vor irar hetevic sksum en anhajoxutyunnery shrjapatel, ayd jamanak sksum es huysd korcnel....