Հոդվածներ
Հոգեբանական թեստ. որքան խանդոտ եք դուք և որքանով է վտանգավոր դա ձեր հարաբերությունների համար
«Խանդում է` նշանակում է սիրում է»,-մտածում էր Դեզդեմոնան, ով դարձավ խանդի ամենահայտնի զոհը: Պատասխանելով այս թեստի հարցերին` դուք ձեզ համար կպարզեք` արդյոք դուք խանդոտ եք, թե ոչ, և չի՞ սպասվում ձեզ Շեքսպիրի հերոսների ճակատագիրը:
Wedding.am-ը առաջարկում է պատասխանել այս պարզ թեստի կանոններին և հասկանալու` արդյոք խանդը ներկա է ձեր հարաբերություններում:
1. Եթե երեկույթի ժամանակ ձեր զուգընկերը(ուհին) ձեզ անուշադրության է մատնում, դուք`
ա. շարունակում եք զվարճանալ
բ. նեղացած հեռանում եք
2. Միմյանց թո՞ւյլ եք տալիս հանգստյան օրերը առանձին անցկացնել:
ա. հարմար առիթ է ընկերներով(ընկերուհիներով) մի լավ զվարճանալու
բ. ոչ մի դեպքում. դրանք միակ օրերն են, որ կարող ենք միասին լինել:
3. Կհանդուրժե՞ք, որ ձեր զուգընկերը(ուհին) գաղտնիքներ ունենա:
ա. յուրաքանչյուր մարդ ունի այդ իրավունքը
բ. նա թաքցնելու ոչինչ չունի
4.Գործուղման կամ հանգստի մեկնելիս ամենից շատ ինչի՞ մասին եք անհանգստանում`
ա. որ կկարոտեք ձեր երկրորդ կեսին
բ. որպեսզի նա «աջուձախ» չգնա
5. Եթե կարիք լինի պարզելու հարաբերությունները, ինչպե՞ս դուք ձեզ կպահեք`
ա. ամեն ինչին հումորով վերաբերվելով
բ. գոռոցներն ու «թավաները» անպակաս կլինեն
6. Եթե դուք իմանաք նրա դավաճանության մասին, ինչպե՞ս ձեզ կպահեք`
ա. համարժեք պատասխանով
բ. գործողություններիս համար պատասխանատու չեմ
Եթե ձեր պատասխաններում գերազանցում է «ա» տառը, ապա ձեր զուգընկերոջ(ուհու) կյանքի համար կարող եք չանհանգստանալ. ծայրահեղ դեպքում դուք խանդի տեսարաններ կսարքեք, բայց ոչ մեկի չեք խեղդի:
Եթե ձեր պատասխաններում գերազանցում է «բ» տառը, ապա գործերը վատ են, ավելի լավ է դուք խուսափեք այդպիսի զուգընկերոջից(ուհուց): Նման հարաբերությունները պետք է դադարեցնել, քանի որ այդպիսի խանդի դեմ պայքարելն անիմաստ է: