Հոդվածներ
Այն բանից հետո, երբ փեսացուն հարսանիքի նախօրեին լքեց հարսին, նա որոշեց զգեստը վերածել «գունազարդ աղբի»
Wedding.am-ը իր ընթերցողների համար նախապատրաստել է անչափ հետաքրքրաշարժ պատմություն:
Շելբի Սուինկի փեսացուն նրան թողեց գրեթե խորանի մոտ` պսակադրությունից մեկ օր առաջ հայտարարելով, որ հրաժարվում է ամունանալ նրա հետ:
Դա իսկական հարված էր աղջկա համար, քանի որ այդ հարաբերությունների վրա ծախսել էր 3 տարուց ավելի ժամանակ: Սակայն հարսնացուն տխրելու և լացակումած անքուն գիշերներ անցկացնելու փոխարեն ավելի հնարամիտ գտնվեց և գտավ իդեալական տարբերակ այլևս անպետքական հարսանեկան զգեստից ազատվելու համար:
Հարսանիքը, բնականաբար հետաձգվեց: Շելբիի ծնողները և հարազատները մտահոգված էին` ինչպես օգնեն իրենց աղջկան այդ բարդ դրությունից դուրս գալու համար: Եվ հարսանիքի լուսանկարիչը առաջարկեց անչափ գունեղ տարբերակ «տոնելու» չստացված ամուսնությունը: Եվ Շելբին որոշեց իրեն այդպես էլ երջանկություն չբերած զգեստը վերածել նկարազարդված աղբի:
«Նոյեմբերի 1-ը ինձ համար պետք է դառնար ուրախ և անմոռանալի օր, որը ես պատրաստ էի անցկացնել ինձ սիրող մարդկանց շրջապատում: Եվ ես որոշեցի, որ իմ նախկին նշանածի որոշումը չի խափանի իմ պլանները»,-ասում է Շելբին:
Նոյեմբերի 1-ին բոլոր հյուրերը, հագած հարսանիքի համար նախատեսված իրենց զգեստներ` այդ թվում Շելբին, կազմակերպեցին շքեղ տոն` «մարտեր ներկերով»:
Ստացվեց իսկապես երջանկությամբ լեցուն տոն, բոլորը մի լավ ուրախացան և ոչ ոք անմասն չմնաց այդ զվարճանքից, բացի, իհարկե, փեսայից:
Դա հենց այն էր, ինչ պետք էր Շելբիին այդ ծանր օրերը հաղթահարելու համար:
«Հենց իմ զգեստը ներկի առաջին հարվածից կեղտոտվեց, ես ինձ ազատ զգացի»,-պատմում է Շելբին:
Զգեստը կարծես ավելի գեղեցկացավ, երբ պատվեց ներկի հետքերով:
Այդ զգեստը հանվելու է վաճառքի և ստացված եկամուտը փոխանցվելու է Քենիայի և Ուգանդայի երիտասարդների իրավունքների պաշտպանության կոմիտեին:
Վերջիվերջո բոլորը լավ ժամանակ անցկացրեցին:
Իսկ իր նախկին ընկերոջը Շելբին ցանկանում է շնորհակալություն հայտնել, որ խղճաց իրեն ևև թույլ չվեց հետագայում դժբախտ օրեր ունենալ: «Շնորհակալություն, որ թույլ տվեցիր ինձ երջանիկ օրեր ունենալ»: