Հոդվածներ
Աստղային զույգեր, որոնց ամուսնությունը տևել է ընդամենը մի քանի ամիս
Աստղային հարսանիքները մշտապես ուշադրություն են գրավում: Սակայն ավելի շատ քննարկումների են արժանանում նրանց ամուսնալուծությունները: Wedding.am-ը ներկայացնում է աստղային զույգերի, ովքեր ամուսնությունից շատ չանցած հասկացան, որ սխալ են թույլ տվել:
Քիմ Քարդաշյան և Քրիս Համփրիս
10 միլիոն դոլար արժեցած հարսանիքից 72 օր անց, երջանիկ զույգը հասկացավ, որ սխալ որոշում է կայացրել: Քիմը դիմեց ամուսնալուծության համար` մեկնաբանելով, որ իրենց միջև անլուծելի խնդիրներ են առաջացել` ամուսինը չի ցանկանում ապրել Լոս Անջելոսում և բավականին ակտիվ շփվում է գեղեցիկ սեռի հետ: Այժմ Քիմը ամուսնացած է Քանյե Վեսթի հետ:
Բրիթնի Սպիրս և Ջեյսոն Ալեքսանդր
Երգչուհու հարսանեկան անեծքը սկսվեց 2004-ին, երբ Լաս Վեգասում ամուսնացավ իր մանկության ընկերոջ` Ջեյսոն Ալեքսանդրի հետ: Փաստաբանները արագ լուծեցին խնդիրը, ամուսիններին բաժանեցին հարսանիքից 55 ժամ անց: Այնուհետև Բրիթնին ունեցավ անհաջող ամուսնության և հարաբերությունների տարբեր փորձեր, իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, որ նրա նոր բոյֆրենդը զոհվել է Աֆղանստանում:
Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս
Դրյու Բերիմորի առաջին ամուսնությունը ոչ միայն ամենակարճատևներից էր, այլև Հոլիվուդի ամենավաղ ամուսնություններից էր: 19-ամյա Դրյուի և բարի տեր Ջերեմիի ընտանիքը գոյատևեց մեկ ամսից ոչ ավել:
Ռենե Զելվիգեր և Քեննի Չեսնի
Այս զույգի ռոմանտիկ ծովափնյա հարսանիքը տեղի ունեցավ 2005-ի մայիսին, իսկ սեպտեմբերին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին: Այդ օրվանից Ռենեն այդպես էլ չի ամուսնացել:
Ջենիֆեր Լոպես և Քրիս Ջադ
Ինչպես երևում է, Ջեյ Լոն իսկապես անտարբեր չէ պարողների նկատմամբ: 2001-ին նա ամուսնացավ պարող Քրիս Ջադի հետ: Զույգը բաժանվեց 4 ամսից, իսկ երգչուհու ամուսինը, ամուսնական պայմանագրի բացակայությունից օգտվելով, ստացավ 15 միլիոն դոլար:
Էդդի Մերֆի և Թրեյսի Էդմոնդս
2008-ին Բորա-Բորա կղզում տեղի ունեցավ այս զույգի պսակադրությունը, որից 14 օր անցած նրանք որոշեցին մնալ ընկերներ:
Պամելա Անդերսոն և Կիդ Ռոկ
Ավանդական հարսանիքների փոխարեն զույգը կազմակերպեց ուրախ խնջույք, իսկ հարսանեկան զգեստի փոխարեն Պամելան ընտրեց սպիտակ լողազգեստ: Սակայն այս հարաբերություններն էլ երկար չտևեցին. ընդամենը 5 ամիս:
Միլլա Յովովիչ և Շոն Էնդրյուս
Միլլան առաջին անգամ ամուսնացել է 16 տարեկանում: Նրա ամուսինը դարձավ ֆիլմում նրա զուգընկերը: Ամուսնանալով` Միլլան իր մորը ցանկանում էր ապացուցել, որ մեծացել է: Սակայն չստացվեց. 2 ամիս անց նրանք բաժանվեցին:
Լիզա Մարիա Պրեսլի
Լեգենդար երաժիշտ Էլվիս Պրեսլիի դուստրը ամուսնացած է եղել 4 անգամ: Առանձնահատուկ ուշադրության արժանացան նրա ամուսնությունները Մայքլ Ջեքսոնի և Նիկոլաս Քեյջի հետ: Առաջին դեպքում զույգը ամուսնալուծվեց 20 ամիս անց, իսկ երկրորդ` 3 ամիս անց: