Հոդվածներ
Աստղային ամենաթանկարժեք հարսանիքների թոփ 10
Հայտնիները, ձգտելով ամեն կերպ տարբերվել բոլորից, խիստ աչքի են ընկնում նաև հարսանիքի համար կատարած իրենց ծախսերով: Նրանք ամեն կերպ ցանկանում են ընդգծել իրենց փառքն ու հարստությունը:
Wedding.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում հայտնիների ամենաթանկարժեք հարսանիքները:
10. Չելսի Քլինթոն և Մարկ Մեզվենսկի- 2 միլիոն դոլար
ԱՄՆ նախկին նախագահի դստեր հարսանիքը տեղի ունեցավ 2010 թվականի վերջին ` Astor Courts ամրոցում:
9. Բլեյք Լայբլի և Ռայան Ռեյնոլդս-2,5 միլիոն դոլար
Զույգի խիստ գաղտնի պսակադրությունը տեղի է ունեցել 2012 թվականին` Boone Hall ագարակում, որը մի ժամանակ օգտագործվել է < The Notebook> ֆիլմի նկարահանման համար: Միայն Լայվլիի ամուսնական մատանին, զարդարված 12-կարատանոց ադամանդով, արժեցել է 2 մլն դոլար:
8. Լայզա Մինելի և Դէվիդ Գեսթ-3,5 միլիոն դոլար
Այժմ ամուսնալուծված զույգը ամուսնացել է 2002 թվականին: Պսակադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքի մարմարյա վանական համալիրում: Հարսանիքին նույնիսկ Մայքլ Ջեքսոնն է ներկա եղել` այն էլ վարորդի դերում:
7. Թոմ Քրուզ և Քեթի Հոլմս-3,5 միլիոն դոլար
Եվս մեկ ամուսնալուծված զույգ, որի հարսանիքը ժամանակի ամենաքննարկվածներից մեկը դարձավ: Հարսանեկան միջոցառումը զույգը անցկացրեց Հռոմին մոտ մի ամրոցում, իսկ հարսանիքին երգում էր Անդրեա Բոչելին, իսկ հարսի զգեստի հեղինակը Ջորջիո Արմանին էր:
6. Ջասթին Թիմբերլեյք և Ջեսիկա Բիլ- 6,5 միլիոն դոլար
Զույգը ծանոթությունից 5 տարի անց որոշեց կազմակերպել անկրկնելի ու խելահեղ հարսանիք, որը տեղի ունեցավ Իտալիայում: Թեև հարսանիքին այնքան էլ շատ հյուր հրավիրված չէր, սակայն այն տեղի ունեցավ բառի բուն իմաստով 7 օր, 7 գիշեր:
5. ՈՒեյն Ռունի և Քոլին Մալաֆլին- 8,7 միլիոն դոլար
Բրիտանացի ֆուտբոլիստի և նրա դպրոցական սիրո հարսանիքը տեղի ունեցավ 2005-ին: Նրանք պսակադրվեցին զբոսանավի վրա` հորդ անձրևի ներքո:
4. Մայքլ Ջորդան և Իվետ Պրիետո-10 միլիոն դոլար
Բասկետբոլի աստղի և մոդելի հարսանիքը տեղի ունեցավ 2013-ին: Միջոցառումը զույգը կազմակերպել էր Պալմ Բիչում, որին հրավիրված էր 300 հյուր:
3. Քիմ Քարդաշյան և Քանյե Վեստ- 12 միլիոն դոլար
Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած աստղային հարսանիքը իսկապես արդարացրեց բոլոր երկրպագուների ակնկալիքները, քանի որ ականատես եղան իսկապես շքեղ հարսանիքի: Պսակադրությունը տեղի ունեցավ Ֆլորենցիայում:
2. Պետրա Էքլսթոն և Ջեյմս Սթան-20 միլիոն դոլար
Ֆորմուլա 1-ի տիրոջ դստեր և բիզնեսմենի հարսանիքը տեղի է ունեցել 2011-ին: Միջոցառման հյուրերի ցանկում էին Էրիկ Քլեփթոնը, Black Eyed Peas խմբի անդամները, իսկ երաժշտական մասը ապահովում էր Թագավորական սիմվոնիկ նվագախումբը:
1. Արքայազն Ուիլիամ և Քեյթ Միդլթոն- 34 միլիոն դոլար
Դարի հարսանիքը տեղի է ունեցել 2011-ին և իր շուրջն էր հավաքել ամբողջ մարդկության ուշադրությունը: Հարսի զգեստը Alexander McQueen-ի ստեղծագործությունն էր: Բացի հարսանեկան մատանիից, Քեյթը այդ օրը նվեր ստացավ նաև շափյուղայով թագավորական մատանի, որը պատկանել էր արքայադուստր Դիանային: