Հոդվածներ
Հիշի՛ր, թե ինչ նշանի տակ է ծնվել քո մայրը: Կարծում եմ՝ դա քեզ պետք է որ հայտնի լինի:
Խոյ, Առյուծ և Աղեղնավոր ծնողները հանդիսանում են լիդերներ շփման մեջ: Այդ պատճառով էլ նրանց համար շատ հաճախ բարդ է շփում հաստատել սեփական երեխաների հետ, որոնք ծնվել են Ջրային նշանների տակ:Եթե դու Խեցգետին ես,Կարիճ կամ Ձուկ, ապա հավաքիր համբերությունդ, շփվիր մայրիկիդ հետ, պատրաստ եղիր նրան, որ մայրդ միշտ քեզ խորհուրդներ է տալու, թե ինչ է պետք անել և թե ինպես է պետք քեզ դրսևորել:Մայր-Խոյը հազվադեպ է բողոքում իր երեխաներից: Նա սիրում է նրանց, սակայն հաճախ է նրանց առջև դնում չափից դուրս մեծ պահանջներ: Նրան դուր չի գալիս վիճելը, բայց նա վերահսկում է իր երեխաներին, որպեսզի վերջիններս առանց մտածելու քայլեր չանեն: Եվ դա նրան ճիշտ է թվում:Փորձիր մայրիկիդ զիջումների գնալ: Ավելի հաճախ հաճոյախոսություններ արա նրան, քանի որ դա նրա համար կարևոր է, ընդգծիր, թե որքան գեղեցիկ է նա, իմաստուն և ընդհանրապես իր տարիքին չհամապատասխանող տեսք ունի: Մայրդ ցանկանում է քեզնով հպարտանալ, նաև քո ինքնուրույնությամբ ու ինքնահաստատվածությամբ:Մայր-Առյուծը սիրում է հրամայել իր երեխաներին կամ էլ նվազագույնը ցանկանում է, որպեսզի իր երեխաներն անպայման հաշվի նստեն իր կարծիքի հետ: Երբեք քեզ թույլ մի տուր խոսել մորդ հետ բարձր տոնայնությամբ, հիշիր, որ վերջին խոսքը միևնույնն է նրան է պատկանում: Դա նրա փոքրիկ թերությունն է: Փորձիր չվիճել մորդ հետ, այլ պատմիր նրան փոխարենը քո հաջողությունների մասին: Եթե դուք այնուամենայնիվ վիճել եք, ներողություն խնդրիր և փորձիր ավելի շատ ժամանակ հատկացնել նրան: Եթե միասին եք ապրում, առաջարկիր նրան միասին հյուր գնալ կամ գնալ նրա ընկերուհիներին այցելության կամ էլ թատրոն՝ որևէ հետաքրքիր բեմադրություն դիտելու:Մայր-Աղեղնավորըպրոգրեսիվ մայր է: Նա գրեթե մշտապես լի է լավատեսությամբ: Նրան պետք չէ նեղացնել: Նեղացած վիճակում նա ունակ է քեզ բազմաթիվ նկատողություններ անելու՝ կապված քո վարքի հետ: Ընդունիր դրանք՝ որպես պարտավորվածություն, ու մի վիճիր նրա հետ:Եթե քո մայրն Աղեղնավոր է, երբեք մի ստիր ու մի խաբիր նրան: Նա անպայման վաղ թե ուշ բացահայտելու է դա ու ասելու է դեմքիդ այն, ինչ մտածում է:Եթե արդեն վիճել եք, պարզապես մի փոքրիկ նվեր մատուցիր նրան, նա շատ զգացմունքային է ու շատ կուրախանա քո նվերից: Իրար հետ հիշեք, թե ինչպես էր նա քեզ հետ զբոսնում մանկության տարիներին, ինչ-որ հաճելի բան պատմիր:Ցուլ, Կույս և Այծեղջյուր ծնողները ոչ միշտ են համատեղվում իրենց երեխաների հետ, որոնք ծնվել են Կրակի նշանների տակ: Եթե դու Առյուծ ես, Խոյ կամ Աղեղնավոր, հավանաբար, դու չափազանց աշխույժ ես և տեմպերամենտով լի: Այդ դեպքում Երկրի նշանների տակ ծնված մայրերը հաճախ են փորձում փոքր-ինչ մեղմել քո կրակը: Մի ստեղծիր կոնֆլիկտ, փորձիր լավ հարաբերություններ պահպանել մորդ հետ:Մայր-Ցուլը ոչ միշտ է առերես ասում իր երեխաներին, թե ինչքան է նեղացել նրանցից վեճից հետո: Նա կարող է ձևացնել՝ իբր ոչինչ էլ տեղի չի ունեցել: Նա անգամ ունակ է ընդհանրապես չխոսել քեզ հետ, եթե դուք վիճել եք: Եթե քո մտքով անցնում է, որ նեղացրել ես մայրիկիդ, ապա առանց վարանելու գնա ու ներողություն խնդրիր մայրիկիցդ: Դու միանգամից կնկատես, թե ինչպես է փոխվում նրա դեմքի արտահայտությունը: Անպայման օգնիր նրան տնտեսության մեջ, նա դա շատ է գնահատում: Իսկ ահա քո առաջարկն իր հետ ամառանոց գնալու նա կընդունի մեծ սիրով ու պատրաստակամությամբ: Մայր-Ցուլի համար չափազանց ծանր է, երբ երեխաները չեն լսում իր խորհուրդները, եթե անգամ երեխաներն արդեն չափահաս են: Մի մոռացիր, որ որքան հնարավոր է շատ ժամանակ է պետք հատկացնել մորդ հետ, հարգիր նրա համառությունը, քանի որ քո մայրը շատ պահանջկոտ է: Հենց դրանում է կայանում նրա ուժը:Մայր-Կույսը տանել չի կարողանում անկարգությունը: Եթե նրան ինչ-որ բան ես խոստացել, ապա հարկադրված ես ամեն դեպքում պահել խոստումդ, հակառակ դեպքում անպարտաճանաչությունն ու անպատասխանատու վարքը նա երբեք չի հասկանա:Մայր-Կույսը սիրում է քննադատել, սակայն հենց դրանում է նրա բնավորության յուրահատկությունը: Բացի այդ, հնարավոր է՝ նրան դուր չգա քո հագնվելու ոճը: Նա անպայման կնկատի քո կոստյումի անհամապատասխանությունը, ոչ ճիշտ ընտրված գույները, ոչ այնքան թարմ բլուզը: Փորձեք չձանձրանալ կամ չբարկանալ: Քո մայրը շատ է սիրում, երբ իր երեխաներն ականջալուր են իր կարծիքին ու խորհուրդներին:Մայր-Այծեղջյուրը-խիստ մայր է: Նա մի փոքր հին հայացքների տեր է, բայց հենց դրանում է իր հմայքը: Ընտանեկան ավանդույթները շատ կարևոր են նրա համար, նա փորձում է պահպանել ու հետևել դրանց: Եթե դուք վիճել եք, մի սպասիր, որ մայրդ առաջին քայլը կանի հաշտվելու համար: Նա կարող է անգամ մտածել, որ հենց դու ես մեղավոր վեճի մեջ:Երկվորյակ, Կշեռք ու Ջրհոս ծնողները շատ լավ կապ են հաստատում իրենց երեխաների հետ, սակայն հաճախ չափից դուրս շատ խորհուրդներ են տալիս նրանց: Դա դուր չի գալիս երեխաներին, որոնք ծնվել են Երկրի նշանների տակ. Դրանք են՝ Ցուլերը, Կույսերն ու Այծեղջյուրները, որոնք սիրում են ինքնուրույն որոշումներ կայացնել:Մայր-Երկվորյակն ամենամարդամոտ մայրն է: Նա ցանկանում է, որ հարազատ մարդիկ վստահեն իրեն իրենց բոլոր գաղտնիքները, պատմեն իրենց խնդիրների մասին: Նա այն հազվագյուտ մայրերից է, որոնք հասկանում են, որ իրենց երեխաներն արդեն հասունացել են և ինքնուրույն են:Մայր-Երկվորյակը պարզապես խենթանում է այն բանի համար, երբ երեխաները հյուր են գալիս իրեն: Եթե դու մայրիկիդ հետ չես ապրում, ապա որքան հնարավոր է հաճախ այցելիր նրան:Եթե դուք վիճել եք, ապա պարզապես ասա նրան, որ դու մեղավոր ես ու պատրաստ ես ամեն գնով քավել մեղքդ:Մայր-Կշեռքը տանել չի կարողանում աններդաշնակությունը: Փորձիր նրա մոտ չներկայանալ վատ տրամադրության մեջ: Նա այդ դեպքում անպայման կմտածի, որ դու մեծ խնդիրներ ունես, ու կառաջարկի օգնության տարբերակներ: Մայր-Կշեռքը շատ պարզ ու շփվելու համար հեշտ մարդ է, նա երբեք կոնֆլիկտներ չի ստեղծի իր երեխաների հետ: Միակ բանը, որը կարող է նրան հունից հանել, դա նրա ընտրած դիրքորոշման անընդունելիությունն է քո կողմից և նրա խորհուրդների անտեսումը: Ամեն ինչ արա, որ նրա հետ ավելի հաճախ խորհրդակցես: Նրան հաճոյախոսություններ արա՝ կապված նրա արտաքինի հետ: Եթե դուք արդեն վիճել եք, ներողություն խնդրիր ու առաջարկիր միասին գնումներ կատարել: Ընթացքում նշիր, որ նա հիանալի ճաշակ ունի: Հավանական է, որ մայրդ կարճ ժամանակում կմոռանա վեճի մասին:Մայր-Ջրհոսը. Եթե քո մայրը ծնվել է Ջրհոսի նշանի տակ, ապա քո բախտը բերելէ: Նա շատ ժամանակակից է, միշտ պատրաստ է լսել քո տեսակետը ու վեճ չսարքել անտեղի: Մի զրկիր նրան դրանից: Եթե դու համաձայն չես մորդ հետ, ապա պարզապես բացատրիր, թե ինչու և հավելիր, որ ամեն դեպքում հաշվի կառնես նրա խորհուրդները:Մայր-Ջրհոսը սիրում է զրուցել: Լավագույնը, որ կարող ես անել, նրա ընկերուհին դառնալն է: Եթե դուք վիճել եք, ապա ասա, որ դու սխալվել ես, հոգատարություն ցուցաբերիր մորդ նկատմամբ յուրաքանչյուր հարմար պահին:Խեցգետին, Ձուկ ու Կարիճ ծնողները չափազանց զգացմունքային են ու զգայական: Նրանք գրեթե ամեն ինչ սրտին մոտիկ են ընդունում: Դրա համար էլ Օդի նշանների տակ ծնված երեխաները, ինչպիսիք են Ջրհոսները, Կշեռքներն ու Երկվորյակները, հաճախ չեն հասկանում Ջրի նշանների տակ ծնված իրենց ծնողներին: Նրանք ավելի շատ ապրում են բանականությամբ, քան թե զգացմունքներով:Մայր-Խեցգետինը շատ խոցելի է: Դու պետք է միշտ հիշես դա: Նրա սիրտը միշտ ցավում է քեզ համար, և նա այնքան շատ է հոգ տանում իր հասուն երեխաների համար, որ կարող է երբեմն նյարդայնացնել: Մի մոռացիր հաճախ զանգահարել նրան, հատկապես երբ նա անհանգիստ է: Դա նրա համար շատ կարևոր է: Նրա համար նաև նշանակություն ունի, թե իր դուստրն ինչով է զբաղված և ում հետ է շփվում: Եթե մայրդ կարողանար որոշել քո փոխարեն, ապա կնախընտրեր, որ իր երեխաները մշտապես իր կողքին ապրեն: Նա պատրաստ է մեծացնել թոռներին և երեխաների մասին հոգ տանել իր ողջ կյանքի ընթացքում: Նա շատ է կապված իր հարազատների հետ:Եթո քո մայրը Կարիճ է, ապա նրա բնավորությունը հեշտ չէ: Նա ցանկանում է վերահսկել ամեն ինչ, ակտիվորեն հետաքրքրվում է քո կյանքով, ցանկանում է իմանալ, թե ինչ են կերել երեխաները նախաճաշին և ում հետ են ժամանակ անցկացնում: Հաճախ քեզ կթվա, թե նա փորձում է օգտագործել քեզ, դա ճիշտ չէ: Քանի որ նման մայրը շատ հոգատար է և ոչ մի կերպ չի կարողանում հավատալ, որ իր երեխան հասուն է: Երբեմն հիշեցրու նրան այդ մասին, սակայն շատ նուրբ ձևով: Եթե դուք վիճել եք, առաջինը ներողություն խնդրիր: Նա միշտ պատրաստ է ներել, բայց նրան պետք է, որ առաջին քայլն անպայման անի դիմացինը:Մայր-Ձուկ. Եթե քո մայրը Ձուկ նշանի տակ է ծնվել, նա շատ նեղացկոտ է: Շրջանցիր նրա հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներդ, թույլ տուր, որ նա գոնե մի փոքր հոգ տանի քո մասին, հաճախ հիացիր նրա տաղանդներով ու նուրբ հոգևոր, ներաշխարհով:Աշխատիր երբեք չվիճել նման մայրիկի հետ: Նա շատ զգացմունքային է, և շատ հեշտ է նրա արցունքները տեսնելը: Նա շատ լավ է հասկանում քեզ, քո խնդիրներն ու քո տրամադրությունը, և բարդ իրադրության մեջ կլինի քո առաջին աջակիցը:
Մեկնաբանություններ
margarit
03:24 08.06.2012
amenin4 hamapatasxanum er im mayriki kensagrutyan@ shnorakalutyun texekutyan hamar.
Violetta
05:52 17.05.2012
Amen inch hamapatasxanum er irakanutyan@. sranic heto aveli zguysh klinem mayrikis handep.
TEREZA
04:39 15.03.2012
SHAT SHNORHAKALUTYUN TEXEKUTYUNNERI HAMAR