Հոդվածներ
Կանխագուշակություններ և նախանշաններ, թե ինչպիսին կլինի ձեր ամուսինը
Հարսանիքների հետ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում. կապված են շատ նախանշաններ, ավանդույթներ, գուշակություններ: Wedding.am-ը սկսում է շարք` հերթով ներկայացնելով ամենահետաքրքիր կանխագուշակությունները` հարսանիքների հետ կապված:
Կան այնպիսի նախանշաններ, որոնց արժե հավատալ, իսկ կան այնպիսինները, որոնք պարզապես ավելորդ ուշադրություն են գրավում:
Եթե մինչև հարսանիքը ցանկանում եք իմանալ` ինչպիսինն է լինելու ձեր ամուսինը, կարող եք ջրի մեջ քար նետել. եթե ջուրը փոթորկվում է, ապա ձեր ապագա ամուսինը լինելու է ձանձրալի շատախոս: Եթե ձեր ապագա ընտրյալը սիրում է շների, ապա լինելու է հավատարիմ և նվիրված, միաժամանակ նաև խիստ, իսկ եթե սիրում է կատուների, ապա կլինի քնքուշ և մեղմ ամուսին:
Ասում են, եթե ձեր փեսացուն ձեր տուն այցելելիս տրորի ձեր տան մոտի ջրափոսը, ապա խմիչքի հետ սեր է ունենալու: Խմիչքի հետ կապված մի այլ նախանշան էլ կա. եթե ճաշկերույթի ժամանակ ինչ-որ բան թափվի սեղանի վրա, ապա կրկին կարող եք բախվել այդ խնդիրին:
Եթե աղջիկը վատ մաքրի տան հատակը, ապա նրա ամուսինը կարող է կարմրահեր լինել:
Հաջորդ անգամ ձեզ կներկայացնենք կանխագուշակություններ այն մասին, թե ինչպիսին կլինի ձեր ապագա կինը: