Հոդվածներ
Նորաձևություն
Զարմանալի հարսանեկան լուսանկարներ ողջ աշխարհից
Գնումներ, իրարանցումներ, հյուրեր, շնորհավորանքներ շամպայնի ընդմիջումների հետ և վերջապես ֆոտոռեպորտաժներ, չէ որ լուսանկարչական արվեստում իր ուրույն տեղն է զբաղեցում հատկապես հարսանեկան ֆոտոշարքը:
Այո՛, գրեթե բոլոր հարսանեկան արարողությունների ժամանակ էլ տեղի են ունենում այս ավանդական սցենարները:
Բայց, եթե կարծում եք, որ ձեր հարսանիքը հնարավորինս յուրօրինակ կամ անսովոր միջոցառում է եղել, ապա Wedding.am-ը ներկայացնում է այն հարսանեկան զարմանալի և էքստրեմալ լուսանկարները, որոնք պատմում են, որ ավանդական հարսանեկան արարողությունները երկար ժամանակ է ինչ հետին պլան են մղվել: