Հոդվածներ
Բոլոր տարիներին Youtube-ում ամենաշատ դիտված հայկական հարսանիքները
Youtube սոցիալական ցանցը, հանդիսանալով աշխարհում ամենալայն տարածում ունեցող վիդեոհոսթինգը, իր <<հարկի>> տակ է հավաքել երկրագնդի բոլոր անկյուններից ամենահետաքրքիր հոլովակները, տեսանյութերը: Լինելով ազատ հարթակ՝ այն թույլ է տալիս ներբեռնել տեսանյութեր և դրանք դարձնել տեսանելի համայն մարդկության համար: Եվ հենց Youtube-ի միջոցով են շատ-շատերը հասել հաջողության և հայտնիության: Այստեղ օգտատերը մեծ սիրով տեղադրում են նաև իրենց հարսանեկան հոլովակները՝ ցանկանալով բոլորի հետ կիսել իրենց երջանկությունը: Wedding.am-ը իր ընթերցողների համար մեկտեղել է Youtube-ում բոլոր տարիներին ամենաշատը դիտված հարսանեկան տեսանյութերը:
10. 253,760 դիտումով <<Հրանտոյի հարսանիք>> վերտառությամբ հարսանեկան տեսանյութն է
9. 328,713 դիտումով երգիչ Անդրեի քրոջ և պրոդյուսերի՝ Անուշի հարսանիքն է
8. 330,475 դիտումով դերասաններ Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի հարսանիքն է
7. 332,010 դիտումով, ինչպես օգտատերերն են բնութագրել, իսկական հայկական հարսանիք է
6. 335,969 դիտումով հայկական ինքնատիպ հարսանիք է
5. 463,881 դիտումով <<բրաբուսառատ>> հայկական հարսանիք է
4. 634.377 դիտումով գործարար Գագիկ Ծառուկյանի ավագ դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ներկայումս Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի <<արքայական>> հարսանիք տիտղոսը ստացած հարսանիքի տեսագրություններից 4-րդ մասն է: Այս հարսանիքի հոլովակներից մեր հիթ-շքերթում ներկայացված է միայն մեկ մասը:
3. 633,365 դիտումով Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմա Աբրահամյանի շքեղ հարսանիքն է
2-րդ պատվավոր հորիզոնականում հայկական գեղեցիկ հարսանիք է՝ Սուրենի և Անահիտ (5 տարի, 860,810 դիտում)
1.Ինչպես և սպասելի էր, Youtube-ում, բացի այն, որ ամենից շատ փնտրել են <<Sirusho, harsaniq>> բառակապակցությունը, այլև ամենաշատ դիտում ունեցող հայկական հարսանիքն է՝ 5 տարվա ընթացքում 1,521,525 դիտում:
Հ. Հ. Գ. Հիթ-շքերթը կազմվել է միայն Հայաստանում անցկացված հայկական հարսանիքների հիման վրա, սակայն Wedding.am-ը խոստանում է ներկայացնել նաև սփյուռքահայերի՝ ամենից շատ դիտված հարսանիքները: