Հոդվածներ
Սպիտայաձյունիկի հեքիաթը՝ անմոռանալի հարսանիք ունենալու միջոց
Եթե դուք ցանկանում եք ձեր հարսանիքը վերածել իսկական տոնի՝ լի ուրախության և հիացմունքի զգացողություններով, պարզապես մի պահ մտածեք, թե ինչը ձեզ իսկապես կերջանկացնի: Յուրաքանչյուր աղջկա մտքում դեռևս մանկուց պտտվում է արքայազնի և արքայադստեր մասին հեքիաթը, որտեղ արքայազնը նրան փրկում է չար կախարդից՝ փոխարենը ստանալով հավերժ սեր: Ձեզ ինչ-որ հեքիաթ չի՞ հիշեցնում այս պատմությունը: Այո, այո, առաջարկում ենք ձեր հարսանիքը ձևավորել Սպիտակաձյունիկը և 7 թզուկները հեքիաթի ոճով:
Նորապսակների կերպարները
Հարսի կերպարը ստեղծելիս պետք է հատկապես ուշադրություն դարձնել զգեստին և վարսերին: Պարտադիր չէ կրկնել Սպիտակաձյունիկ զգետսը, որը հիշում ենք մուլտֆիլմից, պարզապես զգեստը ցանկալի է լինի ուռուցիկ, իսկական արքայադստերը վայել զգեստ: Ինչ վերաբերում է մազերին, ապա հիշեք, որ Սպիտակաձյունիկ մազերը միշտ դեպի ներքև էին հավաքված, որը կերպարին քնքշություն և ռոմանտիկություն է հաղորդում:
Դիմահարդարման համար կարող եք ընտրել շրթներկի վառ գույներ, այտափոշի: Իսկ կերպարը կամբողջացնի գեղեցիկ կոշիկը:
Փեսայի կերպարը պետք է իսկապես համապատասխանի հեքիաթային արքայազնի կերպարին: Կոստյումը պետք է լինի դասական, սակայն որոշ մանրուքներ ավելացնելով, կարող եք կերպարին հեքիաթային տեսք հաղորդել, օրինակ ճարմանդների միջոցով:
Հարսանիքի ձևավորումը
Թերևս, ձեր հարսանիքի ձևավորման գլխավոր աքսեսուարը կարող են դառնալ կարմիր խնձորները, որոնք կարող են ամենուր ներկա լինել: Նույնիսկ հարսանեկան տորթը կարելի է ձևավորել խնձորի ոճով, խնձորով կարող եք ձևավորել հրավիրատոմսերը և այլն:
Հարսանեկան ֆոտոշարք՝ Սպիտակաձյունիկ ոճով
Իհարկե, հրաշալի կլինի, եթե ձեր հյուրերից 7 հոգի կրեն թզուկների հանդերձանք. այդպես դուք կարող եք ստանալ անմոռանալի հարսանեկան լուսանկարներ: Իսկ եթե նման հնարավորություն չկա, կարող եք հեքիաթի շունչը ստեղծել անտառային ֆոտոշարքով: