Հոդվածներ
Հարսանեկան ամենագեղեցիկ և ռոմանտիկ լուսանկարները ամբողջ աշխարհից
Լուսանկարչական արվեստի մեջ հարսանեկանը զբաղեցնում է իր յուրահատուկ տեղը: Այն հավերժացնում է այն, ինչը մարդու համար ամենակարևորն է՝ նոր ընտանիքի ծնունդը: Եվ ցանկությունը լուսանկարների վրա ամրագրել այդ երջանիկ օրվա ամեն մի կարևոր ակնթարթը բնական է և բնորոշ բոլոր զույգերին, այդ պատճառով էլ հարսանեկան ֆոտոշարքերը այսօր մեծ մասսայականություն են վայելում: Եվ կան լուսանկարիչ վարպետներ, որոնց համար երկուսի սերը իսկապես մի խորհրդավոր աշխարհ է, որի ականատեսը լինելու երջանիկ հնարավորությունը իրենք ունեցել են: Եվ հենց դա է թույլ տալիս ստեղծել իսկապես գլուխգործոց լուսանկարներ:
Wedding.am-ը ամբողջ աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչներից հավաքել է իսկապես արվեստի գլուխգործոց հիշեցնող լուսանկարներ, որոնք կարող են շատ զույգերի սեփական հարսանիքին ֆոտոշարք ունենալու: