Հոդվածներ
2015-ի ամուսնության ամենագեղեցիկ առաջարկությունը, որի տեսանյութը արդեն դիտել է 13 մլն-ից ավել մարդ
Ամերիկացի այս երիտասարդը բավականին ռոմանտիկ և անսովոր ամուսնության աառաջարկ է մտածել:
Նա 365 օր շարունակ ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, որի մասին վերջինս նույնիսկ գլխի չի ընկեր՝ մինչև այդ գաղտնիքի բացահայտման օրը:
Բացառիկ ռոմանտիկ այս երիտասարդը ամեն օր ձայնագրել է տեսաուղերձ, որտեղ սեր է խոստովանել իր ընկերուհուն, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս նրա կողքին էր:
Ամեն մի տեսաուղերձի ժամանակ նա ձեռքին ուներ ցուցանակ, որտեղ գրված էր ամուսնության առաջարկը, սիրո խոսքեր և տվյալ օրը:
Այդ տեսաբացիկների նկարահանմանը երիտասարդը շատ ստեղծագործաբար է մոտեցել, և ընտրել է տարբեր իրադրություններ և միջավայրեր՝ իր խենթ քայլն իրականացնելու համար:
Առաջին տեսաբացիկը նկարահանվել է 2014-ի հունվարի 8-ին՝ աղջկա ծննդյան օրը: Ուղիղ մեկ տարի անց նա իր ընտրյալին ցույց է տվել 365 տեսաուղերձներից կազմված տեսանյութը:
Այդ ժամանակ նրանք՝ աղջկա ընտանիքի հետ տոնում էին Ջենիֆերի ծննդյան օրը:
Վերջին առաջարկության ժամանակ երիտասարդին օգնել են աղջկա բոլոր հարազատները՝ իրենց ձեռքերում պահելով ամուսնացիր ինձ հետ ցուցանակները:
Եվ աղջիկը վերջապես իմացավ, որ իր սիրելին մեկ տարի շարունակ իրեն սիրո և սրտի առաջարկություն է արել:
Ի դեպ, այս տեսանյութը արդեն 13 միլիոնից ավելի դիտում ունի: