Հոդվածներ
Հոր և դստեր հարսանեկան ամենահուզիչ պարը, որ երբևէ տեսել եք (տեսանյութ)
Ոչ մի տղամարդ ձեզ ավելի շատ չի սիրի, քան ձեր հայրը: Անանուն հեղինակ
Իսկապես հնարավոր չէ չհամաձայնել այս մտքի հետ, քանի որ յուրաքանչյուր հոր համար իր դուստրը, քանի տարեկան էլ նա լինի, միշտ մնում է այն փոքրիկ և փխրուն ծաղիկը, որը մշտապես ունի հոգատարության, խնամքի և պաշտպանության կարիք:
Իսկ երբ գալիս է այդ քնքուշ ծաղիկը իր հայրական տան հողից պոկելու և այն նոր պաշտպանի հանձնելու ժամանակը, անշուշտ, ամեն մի հոր սրտում ներքին տագնապ ու անհանգստություն է լինում, թե ինչպիսին կլինի իր փոքրիկ արքայադստեր նոր կյանքը:
Wedding.am-ը ներկայացնում է մի տեսանյութ, որը անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի: Հարսանիքի ժամանակ հայրը իր դստերը անակնկալ պարի է հրավիրում:
Հուզմունքն ու ուրախությունը միախառնված է այս պարում, որը դիտել են գրեթե ամբողջ աշխարհում:
Տեսանյութ