Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Երբ հնարավոր չէ զսպել արցունքները... հարսների և նրանց հայրերի զգացմունքառատ լուսանկարներ
Նաիրա Վերդյան
Այդ հեքիաթային օրվա մասին նա երազում է ամբողջ կյանքում: Որքան նա իրեն հիշում է, պատկերացնում է այն գեղեցիկ օրը, երբ ճերմակ ու շքեղ զգեստով կանգնած է իր միակի կողքին: Եվ ահա այդ օրը հասել է... Նա իր կյանքի ամենակարևոր տղամարդու` հոր հետ ձեռք ձեռքի գնում է խորանի մոտ... Խոսքերով հնարավոր չէ փոխանցել այն զգացմունքները, որոնք լցնում են հոր հոգին: Այսօր նա ամուսնացնում է իր սիրելի դստրիկին: Եվ նա անչափ երջանիկ է... Wedding.am-ի ներկայացրած լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ ոքի: Նայում ես, և հոգիդ տակնուվրա է լինում: