Հոդվածներ
Երազային հարսանիք՝ Մոխրոտիկ հեքիաթի ոճով (լուսանկարներ)
Յուրաքանչյուր աղջիկ մանկուց հավանաբար երազել է լինել արքայադստեր դերում, կրել ուռուցիկ զգեստներ և գտնել արքայազնի` սպիտակ ձիու վրա: Ձեր երազանքները կարող են իրականանալ, եթե ձեր հարսանիքը կազմակերպեք Մոխրոտիկ հեքիաթի ոճով, քանի որ չկա ավելի երազային հեքիաթ, քան հենց պատմությունն է: Հրաշքներ իրական կյանքում էլ են տեղի ունենում, միայն հավատալ է պետք:
Wedding.am-ը իր ընթերցողներ կպատմի, թե ինչպես կարելի է կազմակերպել այդ ոճի հարսանիք:
Նորապսակների կերպարները
Հարսի կերպարը ստեղծելիս պետք է օրինակ ունենալ Մոխրոտիկի կերպարը պարահանդեսի ժամանակ: Զգեստը կարող է լինել սպիտակ կամ այլ գույնի. կարևորը լինի ուռած և պարահանդեսային:
Կարելի է նաև քող օգտագործել. այն կերպարին ավելի հեքիաթայնություն կհաղորդի: Փեսան նույնպես պետք է ընտրի համապատասխան կոստյում: Այն կարող է լինել, օրինակ, դասական սև ֆրակ. կարևորը, որպեսզի հարսի կերպարին համապատասխանի:
Հարսանեկան ձևավորում
Որպեսզի հեքիաթի ոճը ամենուր ներկա լինի, անհրաժեշտ է օգտագործել հարսանեկան աքսեսուարներ, որոնք կհիշեցնեն Մոխրոտիկի մասին: Հիմնական աքսեսուարը, բնականաբար, կոշիկն է՞ Այն կարելի է օգտագործել մատանիները մատուցելիս կամ սեղանի ձևավորման համար: Պարտադիր չէ, որպեսզի կոշիկը լինի հախճապակյա: Գլխավոր պարագա է նաև կառքը, որը, օրինակ, կարելի է օգտագործել որպես տարոսիկ:
Լուսանկարվելու գաղափարներ
Լավագույն տարբերակներից կլինի ձիերով և կառապաններով ֆոտոշարքը: Իսկ կառքը պետք է լինի գեղեցիկ և հեքիաթի ոճով ձևավորված:
Հեքիաթային կերպարի ստեղծումը միշտ հետաքրքիր է և կրեատիվ: Դուք կարող եք տուրք տալ ձեր երևակայությանը և կյանքի կոչել ձեր գաղափարները: