Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Մոխրոտիկի կառքը` հարսանեկան ամենագեղեցիկ «մեքենա»
Հայ երիտասարդների խենթությունները իսկապես հիացնում են: Ինչ ասես որ նրանք չեն անի` իրենց հարսանիքը մնացած բոլորից ավելի առանձնահատուկ և տարբերվող դարձնելու համար: Wedding.am-ը ներկայացնում է ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած հարսանիք, որի յուրահատկությունը Մոխրոտիկի հեքիաթի կառքն էր, որին ուղեկցում էին հայերի կողմից սիրված շքեղ մեքենաները: Իսկապես յուրահատուկ գաղափար է հարսին իր հայրական տնից ուղեկցելու համար, քանի որ յուրաքանչյուր աղջիկ մանկուց երազում է հեքիաթի հերոսուհի լինելու մասին, իսկ Մոխրոտիկը, անհերքելիորեն, բոլորի ամենասիրելի հեքիաթն է: