Հոդվածներ
Պարզ և շքեղ. էկո-շիկ հարսանիքները՝ 2015-ի հիմնական թրենդ
Էկո-շիկ ոճում կազմակերպված հարսանիքները սկսում են մեծ մասսայականություն վայելել ամբողջ աշխարհում: Եթե դուք էլ բնության պաշտպան և ցանկանում եք կազմակերպել օրիգինալ և ոչ թանկարժեք հարսանիք, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է:
Ինչ է նշանակում էկո-շիկ հարսանիք
Այս հարսանիքների հիմնական գաղափարը ամեն ինչում պարզ լինելն է և հրաժարվել է այն ամենից, ինչը կարող է անվերականգնելի վնաս հասցնել բնությանը: Միանգամից կարող է թվալ, թե այս հարսանիքները ոչ մի կապ չունեն շքեղության հետ, սակայն այսպիսի հարսանիքները աչքի են ընկնում էլեգանտությամբ և ոճային լինելով: Բացի այդ, այս հարսանիքները նորապսակներին գրավում են ոչ մեծ ծախսատարությամբ:
Էկո-շիկ հարսանիքի առանձնահատկությունները
1. Էկո-շիկ հարսանիքները ավանդական գունապնակը կանաչն է, շագանակագույնը և կաթնագույնը:
2. Աքսեսուարները հիմնական ընտրվում են բնական նյութերից՝ փատ, թուղթ, բնական գործվածքներ և այլն:
3. Լավագույն վայրը այդպիսի հարսանիքների կազմակերպման համար բնությունն է՝ որևէ այգի կամ անտառային հատված:
4. Այդպիսի հարսանիքները ճաշատեսակները պատրաստվում են բացառապես թարմ և բնական մթերքներից:
Նորապսակների ոճը
Հարսի և փեսայի ոճը, բնականաբար, պետք է համապատասխանի հարսանիքի ոճին: Հարսի համար իդեալական կլինի վինտաժային հարսանեկան զգեստը: Որպես աքսեսուարներ կարող են ընտվել տատիկի կամ մայրիկի զարդերը, դիմահարդարման համար նախընտրելի է բնական տեսքը:
Փեսայի համար հիանալի ընտրություն կլինի բնական գործվածքներից կոստյումի ընտրությունը:
Էկո-շիկ ոճում հարսանիքը պահանջում է իսկապես ստեղծագործական մոտեցում: Եվ եթե շատ ջանքեր գործադրեք, ապա դուք կստանաք իսկապես շքեղ և նմանը չունեցող հարսանիք: