Հոդվածներ
Նորաձևություն
Հարսանեկան խելահեղ զգեստներ, որոնք կկրեն միայն ամենահամարձակները
Նաիրա Վերդյան
Այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել իսկապես յուրահատուկ, արքայավայել հարսանեկան զգեստներ` ստեղծված ճապոնացի դիզայներ Stella de Libero-ի կողմից: Զգեստները, որոնք ստեղծում է Ստելլան, կրել, հաստատապես, շատերը չեն համարձակվի: Սակայն այն, որ դրանք արժանի են ուշադրության և ինքնատիպ են, միանշանակ է:
Դրանք շքեղ են որպես արվեստի գործեր, ցուցադրում են մարդկային երևակայության անսահմանությունը, լի են կրեատիզմով: Այս հավաքածուի հիմնական բաղադրիչը` ծաղիկը, ամեն մի զգեստի մեջ այնքան առանձնահատուկ կերպով է օգտագործված, որը դրանցից ամեն մեկը ոչ մի կերպ չի կրկնում մյուս զգեստի տեսքը:
Համաձայն եք, որ այս զգեստները իրենց մեջ ինչ-որ խելահեղություն են պարունակում, որոնք մեզ տանում են Մարիա Անտուանետայի ժամանակաշրջան: