Հոդվածներ
Ինչո՞վ են վտանգավոր վաղ ամուսնությունները. նոր բացահայտում
Ըստ ամերիկացի գիտնականների՝ զույգերը, որոնք ամուսնանում են մինչ համալսարանն ավարտելը, հաճախ տառապում են ճարպակալմամբ: Այս ոչ այնքան սովորական եզրահանգմանն են եկել ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի փորձագետները:
Wedding.am-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին, կփորձի հասկանալ, թե ինչ ընդհանրականություն կարող են ունենալ միմյանց հետ ամուսնությունը, կրթությունն ու ճարպակալումը:
Ըստ մասնագետների՝ կրթություն ստանալն օգտակար է առողջության համար, ուստի նրանք, ովքեր շուտ են ամուսնանում, զրկվում են այդ մեծ առավելությունից:
Այս հետաքրքիր հետազոտմանը ներկա է եղել 14 000 մասնակից: Նշենք, որ հետազոտումը սկսվել է, երբ մասնակիցները 11 տարեկան են եղել: Գիտնականները նրանց հետևել են 17 տարվա ընթացքում, որից հետո համեմատվել է մարմնի զանգվածի ինդեքսը համալսարանն ավարտելուց առաջ և հետո:
Հետազոտողները պարզել են, որ նախքան համալսարանն ավարտած ամուսնացած մասնակիցները 65 տոկոսով առավել հաճախ են գիրանում են, քան նրանք, ովքեր ամուսնացել են համալսարանն ավարատելուց հետո:
Մասնագետների այս արդյունքները բացատրում են նրանով, որ ամուսնությունից հետո մարդիկ սկսում են ավելի շատ ուտել և քիչ ժամանակ են հատկացնում սպորտին, մարզասրահ այցելելուն կամ, ընդհանրապես, աողջ ապրելկերպին իսկ բարձրագույն կրթություն չստացած անհատների համար ավել հեշտ է հաղթահարել կյանքի մատուցած դժվարությունները:
Այս նոր բացահայտման մասին եզրակացությունները թողնում ենք ձեզ: