Հոդվածներ
Աստղեր, ովքեր հրաժարվեցին հարսանեկան ավանդական զգեստից
Չնայած` «Carolina Herrera»-յի, «Vera Wang»-ի և «Oscar»-ի բուտիկները լի են դասական և սպիտակ հարսանյաց զգեստներով, բայց կան աստղեր, ովքեր հրաժարվեցին գեղեցիկ սպիտակ հարսանյաց զգեստներից` իրենց ամուսնության օրը կրելով ոչ ավանդական հարսանյաց զգեստներ:
Համաշխարհային հայտնի շատ դեմքեր չեն սիրում միօրինակություններ և փորձում են ամեն կերպ աչքի ընկնել իրենց բացառիկ արարքներով:
Այս անգամ Wdding.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այն ճանաչված աստղերին, ովքեր հրաժարվեցին կրել ավանդական հարսանյաց զգետ` նախընտրելով անկրկնելի և էքստրեմալ ամուսնական զգեստներ:
Հիշեցնենք, որ հարսանեկան սպիտակ զգեստին առաջին անգամ անտեսել է հոլիվուդյան մեծագույն դերասանուհիներից մեկը` Էլիզաբեթ Թեյլորը, ով իր բազմաթիվ ամուսնություններից մեկի ժամանակ կրել է կանաչ զգեստ, իսկ հաջորդ ամուսնության ժամանակ՝ դեղին: