Հոդվածներ
Տղամարդկանց վախերը՝ հարսանիքից առաջ
Տղամարդիկ հաճախ են խուճապի և «դաժան» ապրումների մեջ ընկնում հարսանիքից առաջ` կանգնելով այս մեծ խնդրի առջև. «ամուսնանա ՞ լ», թե ՞ «չամուսնանալ»: Իհարկե, կանայք նույնպես բացառություն չեն, և որքան մոտ է լինում սպասված օրը, այնքան ավելի են մեծանում անորոշ տրամադրություններն ու անհանգստությունը: Բայց այս դեպքերը չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ ուժեղ սեռի ներկայացուցիչները զգում են հարսանիքից առաջ:
Վախ սպասվելիք մեծ պատասխանատվության համար
Հարսանիք բառից տղամարդիկ ամենաշատն են վախենում, քանի որ դրանից հետո նրանք շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսերի վրա։ «Ես հիմա պետք է տամ իմ կնոջն ու երեխաներին այն ամենը, ինչն անհրաժեշտ է. ինչ-որ իմաստով ես դառնում եմ մի մարդ, ով իր ուսերին պետք է կրի ողջ աշխարհը»,- ահա թե ինչ են հիմնականում մտածում նրանք:
Իրոք, շատ տղամարդկանց է ուղեկցում այն «դաժան» ֆոբիան, որ նրանք չեն կարող ապահովել ապագա ընտանիքին անհրաժեշտ ամեն ինչով: Տղամարդիկ խուսափում են երկար և լուրջ հարաբերություններ հաստատել, քանի որ այն ուղիղ ճանապարհ է դեպի հարսանիք, որն էլ վախեցնում է նրանց։
Ազատությունը կորցնելու վախը
Բացի այդ, հարսանիքի մասին մտածելիս տղամարդը հասկանում է, որ նա պետք է կատարի մի շատ կարևոր քայլ, ինչի արդյունքում էլ կկորցնի իր ազատությունը։ Տղամարդը վախենում է սխալներ թույլ տալ. օրինակ՝ իսկ միգուցե ընտրյալը համապատասխան չէ իրեն: Նրանք հաճախ են ընկնում մտորումների գիրկը. «Գիտես, լավ մտածիր, դու ողջ կյանքդ քնելու և արթնանալու ես նրա կողքին, իսկ դա լուրջ հարց է»:
Խաբված լինելու վախը
«...իսկ միգուցե այս ամենը շատ լավ և անթերի կազմակերպված բեմադրությո՞ւն է: Հանկարծ այս երկնագույն և ազնիվ աչքերով աղջիկը կվերածվի մահացու գազանի և ոչ միայն կդավաճանի տղամարդուն, այլև իրենով կանի ողջ կարողությունը»:
Սերը կորցնելու վախը
Ոմանք կարծում են, որ համատեղ կյանքը կարող է դուրս մղել սիրային հարաբերություններն ու մաքուր զգացմունքները: Ուժեղ սեռի ներկայացուցիչները նմանատիպ բարդույթների մի մեծ փունջ են։ Ուստի, հարգելի կանայք, պետք չէ հեքիաթների սպասել։ Ավելի լավ է հնարավորության տալ տղամարդկանց, քանի որ նրանց շատ հաճելի է զգալ, որ իրենց հասկանում են։