Հոդվածներ
10 բան, որ ուժեղ տղամարդիկ կցանկանային ասել ուժեղ կանանց
Wedding.am-ը`վկայակոչելով weddingflowers.co.uk-ին, Ձեզ է ներկայացնում տղամարդկանց հետաքրքիր վերլուծությունները` կանանց հետ ունեցած փոխհարաբերությունների մասին:
1. Մենք երբեք չենք հեռանում այն կանանցից, ում հետ մեզ լավ ենք զգում: Եվ նույնիսկ նրանցից, ում հետ երբևէ եղել է լավ` ոչ միանգամից:
2. Մենք հասկանում են կանանց երկու անագ քիչ, սակայն, երկու անգամ շատ, քան դուք կարծում եք:
3. Մեզնից շատերը գիտեն լվացք անել, ինչպես նաև արդուկել, փոշի վերցնել և նույնիսկ ինչ-որ բան պատրաստել: Հետևաբար, կանանց կենցաղային օգնությունը, մեզ այնքան անհրաժեշտ չէ, որ դիմանանք անհարգալից կամ անտարբեր վերաբերմունքին:
4. Մենք չենք վախենում ուժեղ կանանցից: Նրանք պարզապես դուր չեն գալիս մեզ, ինչպես Ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ: Այս երկու տեսակն էլ թերի են, այդ պատճառով էլ նույն բնույթն ունեցող զույգերը ավելի հաճախ են բաժանվում: Ուժեղ կնոջ և թույլ տղամարդու միությունը ոչ թե հազվադեպ հանդիպող , այլ դասական երևույթ է:
5. Եթե տղամարդը չնախաձեռնող է թվում` նշանակում է նա պարզապես չի ուզում Ձեզ: Այո, նաման բան կարող է տեղի ունենենալ: Մենք կարող ենք ինչպես արժեզրկել, այնպես էլ արժևորել սիրամարգի պոչը` ըստ իրավիճակի:
6. Մեզանից յուրաքանչյուրը գնահատում է կանանց հասանելիության հատկանիշը, բայց միայն այն դեպքում, երբ այդ հասանելիությունը միակ տղամարդու համար է:
7. Աղջիկը, ով գոռում է մատուցողի վրա, իր նկատմամաբ հարգանք չի առաջացնում` միայն հիասթափություն և զզվանք:
8. Երբեմն մենք իսկապես գիտենք, թե ինչ ենք անում, նույնիսկ, եթե դուք իրոք չեք ուզում ընդունել դա:
9. Մենք կարող ենք երկար ժամանակ կատարել ձեր բոլոր քմահաճույքները, բայց երբեմն դա պարզապես հետաքրքրասիրության համար ենք անում, հասկանալու համար, թե որքան հեռու կարեղ է Ձեզ տանել եսասիրությունը: Ըստ արդյունքների, սովորաբար, այդ ամենից հետ արվում են ճակատագրական հետևություններ:
10. Աշխարհում կա շուրջ երեք միլիարդ կին, որոնց թվում գեղեցիկ կանայք շատ շատ են: Մենք այդ մասին հիշում ենք, երբ մեզնից շատ են պահանջում և տալիս են շատ քիչ: