Շատ աղքատ երիտասարդ սիրահարվում է մեծահարուստի դստեր և նրան ամուսնության առաջարկ է անում: Դա լսելով` աղջիկը ասում է:
-Իմ ամենօրյա ծախսերը հավասար են քո ամսսական աշխատավարձին: Մեզ վիճակված չէ լինել միասին, ես երբեք չեմ սիրի քեզ, այդ պատճառով փորձիր գտնել քեզ ավելի համապատասխան մեկին:
Տղան չկարողացավ մոռանալ նրան, և այդպես էլ չամուսնացավ: 10 տարի անց նրանք հանդիպեցին մի երեկույթի ժամանակ: Աղջիկը միանգամից ասաց.
-Ողջույն, ես ամուսնացել եմ: Իմ ամուսինը վաստակում է հազարավոր դոլարներ, բացի այդ նա խելացի է և գեղեցիկ:
Տղայի համար հաճելի չէր լսել այդ խոսքերը իր երազանքի կնոջից: Եվ այդ պահին նրանց մոտեցավ աղջկա ամուսինը և ասաց.
-Պարոն, Դուք նույնպես այստեղ եք: Ողջունում եմ Ձեզ, ծանոթացեք, կինս է:
Տղան գլխով արեց և հեռացավ: Իսկ ամուսինը դիմեց կնոջը:
-Նա իմ ղեկավարն է: Նրան է պատկանում այն բազմամիլիոն պրոյեկտը, որի մասին պատմում էի: Նա անհավատալի բարի մարդ է, սակայն նրա աչքերում միշտ տխրություն կա, որովհետև ժամանակին նա մի աղջկա է սիրել, որին չի հասել. պատկերացնում ես որքա~ն երջանիկ կլինեին նրանք:
Աղջիկը երկար նայեց իր անցյալի ետևից, իսկ կոկորդում արցունքներն էին խեղդում: