Հոդվածներ
Կանանց և տղամարդկանց սեքսուալ ժեստերի գաղտնիքները
Տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունները խորհրդավոր, առեղծվածային, թեժ, իսկ երբեմն էլ խառը, վտանգավոր, հետաքրքիր և մարտական խաղ հիշեցնող երևույթ է:
Միշտ չէ, որ տղամարդիկ և կանայք կարողանում են անկեղծ արտահայտվել իրենց զգացմունքների և ցանկությունների մասին:
Հենց այս իրավիճակների համար է, որ մեզ օգնության է գալիս ժեստերի լեզուն: Այս լեզվի հմտություններին տիրապետելուց հետո Դուք ավելի հեշտությամբ կկարողանաք հասկանալ, թե որքանով եք ցանկալի և հաճելի նրան:
Wedding.am-ը կփորձի պարզել, թե ինչպես հասկանալ, արդյո՞ք նա ցանկանում է Ձեզ, թե ոչ: Պետք է պարզապես ուշադիր լինել, քանի որ այս պարզ նշանները ակամա կմատնեն նրա ցանկությունների և թաքուն երազանքների մասին:
Կանանց սեքսուալ ժեստերը
Զգալով տղամարդու սևեռուն հայացք՝ շտկում է հագուստը, մազերը կամ պարզապես դիպչում է նրանց:
Հանկարծակի շարժում է գլուխը՝ հետ շպրտելով մազերն ուսերին ( նույնիսկ կարճ սանրվածք ունեցող կանայք են օգտագործում այս քայլը):
Նստում է ոտքերի փոքր բացվածքով:
Նստած դիրքում մեկ ոտքը հարմարեցնում է մյուսի վրա՝ ստեղծելով «Ձեր ներկայությամբ ես ինձ հանգիստ եմ զգում» կեցվածքը:
Ինտիմ և գայթակղիչ հայացք՝ համեմված ժպիտով:
Բաց բերան, խոնավ շուրթեր:
Ցածր և տեմբրային ձայն:
Կնոջ հետաքրքրվածության մասին խոսում է նաև նրա հայացքը. հետաքրքրված կինը չի վախենում նայել խոսակցի ուղիղ աչքերին:
Տղամարդու ներկայությամբ նայում է իրեն հայելու մեջ՝ ցուցադրական օգտագործելով շրթնաներկը:
Տղամարդկանց սեքսուալ ժեստերը
Անկախ այն հանգամանքից՝ տղամարդը նստած է, թե կանգնած, սեքսուալ ազդակներ հաղորդելիս նրա ոտքերը լայն բացված են:
Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ հայացքը չեն սառեցնում կնոջ դեմքին, այլ աչքերն օգտագործում է որպես զենք՝ ոտքից գլուխ նայելով և «մերկացնելով» կնոջը:
Ափերը կոնքերին են:
Բթամատները ծալված կամ թաքնված են գոտու հետևում կամ բաճկոնի գրպաններից դուրս են երևում:
Ձեռքով անընդհատ ուղղում է մազերը, փողկապը, հագուստը, օձիքը:
Ցանկալի կնոջը տեսնելիս զգաստանում է և փորձում է ցուցադրել ֆիզիկական առավելությունները:
Ըմպելիքի տարան այնպես է խառնում, որ ինչ-որ բան հունցելու տպավորություն է թողնում:
Անհանգիստ քայլում է:
Նստած դիրքում ոտքերը երկարաձգում է:
Չմոռանանք, որ այս ամենն ընդամենը հոգեբանական վերլուծություններ են, ոմանց մոտ այն կարող է վառ կերպով արտահայտված լինել, ոմանց մոտ էլ՝ ոչ...