Հոդվածներ
Աշխարհի ամենասարսափելի հարսանեկան մանեկենը
La Pascualita-ն կամ փքորիկ Pascuala-ն հարսանեկան իրերի վաճառքի խանութում կանգնած է մի մանեկեն, որն «ապրում է» Մեքսիկայի Չիչուաուայի խանութի ցուցափեղկի մեջ մոտ 75 տարի:Մանեկենը հայտնվել է ցուցափեղկում 1930 թվականին մարտի 25-ին:
Այս մանեկենն ունի բավականին խորհրդավոր պատմություն:
Խանութի որոշ այցելուներ հանկարծ նկատել են, որ մանեկեններից մեկը նման է խանութի նախորդ տիրոջ դստերը. ըստ քաղաքի բնակիչների՝ մանեկենն իրականում խանութի տիրոջ մահացած աղջկա դիակն է, որը պահպանվել է հատուկ նյութերի միջոցով:
Աղջիկը մահացել է հենց իր հարսանյաց արարողության օրը՝ թունավոր միջատի խայթոցից:
Տարիներ շարունակ La Pascualita-ի պատմության հետքերով են եկել այս քաղաք բազմաթիվ այցելուներ, այդ թվում նաև միջազգային ճանաչում ունեցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Այսօր նույնպես այս արտասվոր հարսնացուին տեսնելու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ-ից և եվրոպական բազմաթիվ քաղաքներից:
Շատերը վստահեցնում են, որ La Pascualita-ն իսկապես բնական հայացք ունի և ամենուր հետևում են անցորդներին, իսկ խանութի վաճառողները մեծ վախով և զգույշությամբ են փոխում մանեկենի զգեստը:
Wedding.am-ը չի կարող ասել՝ հարսնացուի պատմությունն իրական հիմքեր ունեցել է թե ոչ, բայց, այնուամենայնիվ, մի հարցում վստահ է, որ այս մանեկենի խորհրդավոր կյանքի առեղծվածը շատերին է բերում հենց այս հարսանեկան խանութ: