Հոդվածներ
Հաշվարկով ամուսնության դրական և բացասական կողմերը
Թեև հաշվարկով ամուսնությունը շատ հաճախ հակադրում են սիրո հիման վրա կառուցվող ամուսնություններին, սակայն այսպիսի միությունը կարող է ունենալ իր բացատրությունը: Հաշվարկով ամուսնության մեջ կարող է լինել սեր, որքան էլ այն ի սկզբանե որոշակի եսասիրական էլեմենտներ պարունակի: Այսպիսի միություններում սերը կարող է դրսևորվել զույգի համատեղելիության, փոխզիջումների գնալու և փոխադարձ հարգանքի միջոցով: Այս դեպքում շատ հավանական է երկար և երջանիկ ընտանեկան համատեղ կյանք:
Ինչպիսի ակնկալիքներ կարող են լինել հաշվարկով ամուսնությունից
Նման միություն կազմելու համար պատճառները խիստ տարբեր են. ձգտումը բարելավել սոցիալական դիրքն ու կենսակերպը, երեխա ունենալու պահանջը, որպեսզի նա մեծանա ապահով ընտանիքում, տնտեսական կայունության պահպանումը կամ բարձրացումը և այլն: Ընդ որում, ամուսնացող զույգի երկու կողմն էլ իրենց պահանջմունքներն ունեն այդ միությունից:
Հաշվարկով ամուսնության բացասական կողմերը
- զգացմունքների նախնական բացակայություն
- համատեղ կյանքից ամբողջական հաճույքի ստացման բացակայություն
- միության ավելի բարեկեցիկ կողմի չափազանց վերահսկողությունը կամ խանդը
- կողմերից մեկի ֆինանսական կախվածությունը
Եվ չնայած այս ամենին` այսպիսի միությունների թիվը շարունակում է բարձր լինել և դրա համար, իհարկե, բոլորը ունեն իրենց հիմքերը:
Հաշվարկով ամուսնության բացասական կողմերը
- ամուսինների ցանկությունների փոխադարձ իրականացումը
- վեճերի գրեթե բացակայությունը, որը պայմանավորված է զույգի` ի սկզբանե միմյանց նկատմամբ բողոքներ չունենալու հետ
- չկա վախ, որ զգացմունքները կարող են մարել
- կենցաղը չի սպանում զգացմունքները:
Այս ուսումնասիրությունը կատարած հետազոտողները եկել են եզրահանգման, որ «հաշվարկով ամուսնությանը» եկել է փոխարինելու «մտածված ամուսնություն» երևույթը: Իսկ այդպիսի ամուսնության հիմքում ընկած է հարգանքը, ջերմությունը և ցանկացած պայմաններում հարմարավետ զգալու կարողությունը: