Հոդվածներ
Արտասովոր փաստեր առաջին հայացքից սիրո մասին
Ներկայումս մարդկանց շատ քիչ տոկոսն է հավատում սեր առաջին հայացքից երևույթին: Սակայն, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր հավատում են, որ այդ ռոմանտիկ երևույթը գոյություն ունի, և մի օր իրենք էլ կհանդիպեն իրենց սիրուն: Կան նաև մարդիկ, ովքեր պարզապես չեն հավատում սիրո գոյությանը, և չեն կարծում, որ երբևէ կարելի է պարզապես մեկ անգամ այդ մարդուն տեսնելով սիրահարվել նրան ընդմիշտ:
Այս հարցի հետ կապված կա մի փոքրիկ վիճակագրություն, որը ասում է, որ մարդիկ, ովքեր կուրորեն հավատում են սեր առաջին հայացքից երևույթին, կարող են կյանքում ապրել այդպիսի պահ: Կատարվել են փորձեր, որոնց մասնակցել այդ հավատով մարդիկ, և փորձի արդյունքները ցույց են տվել, որ ովքեր իսկապես հավատում էին առաջին հայացքից սիրուն, հենց տեղում սիրահարվել են իրենց հետ այդ փորձին մասնակցողներին: Իսկ նրանք, ովքեր թերահավատորեն էին մոտենում այդ հարցին, կարծիք են հայտնել, որ փորձի մասնակիցները սիրահարվել են, որովհետև այդպես են ցանկացել և հավատացել են դրան:
Պետք է նաև նշել, որ փորձից հետո սիրահարվածներից շատերը շատ շուտով սկսել են մտածել հարսանիքի մասին: Սակայն այդ ամենին գումարած պետք է նշել, որ այդքան շուտ իրար նկատմամբ ջերմություն և սեր ապրած զույգերից 25%-ի ամուսնալուծությունը նույնպես շատ շուտ է նրանց հյուր եկել: Բայց և այնպես, այդ տոկոսը էականորեն ցածր է ամուսնալուծությունների ընդհանուր թվից, ինչը նշանակում է, որ առաջին հանդիպումից հետո միմյանց սիրահարված զույգերը ամուսնության մեջ ավելի երջանիկ են լինում:
Սակայն պետք է նաև գիտակցել, որ բացի հանկարծահաս սիրուց, գոյություն ունի նաև երկու կողմի ֆիզիկական ձգտում և կիրք: Եվ այդպիսի զույգերի փոխհարաբերությունները ավարտվում են առաջին մերձեցումից հետո: