Հոդվածներ
Փեսացուի անակնկալն ապշեցնող էր. ներկաներն արտասվում էին
Կանանց սրտերը գրավելն այնքան էլ հեշտ գործ չէ, իսկ նրանց երեխաների սերն ու հարգանքը ձեռքբերելը մեկ այլ բարդ խնդիր, որը ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում հաղթահարել:
Wedding.am-ը ներկայացնում է սիրո և նվիրվածության հետաքրքիր պատմություն, որտեղ ամփոփված է ջերմ զգացմունքերի մի ողջ փունջ:
27-ամյա մոտոցիկլիստ Բրայան Սքոթը և 24-ամյա մոդելը Ուիթնի Քեյը նախքան ամուսնանալն իրար ճանաչում էին մեկ տարի:
Ուիթնին առաջին ամուսնությունից արդեն ուներ աղջիկ, որի անունը Բրիլ էր, ում Բրայանը կարողացավ սիրել ողջ հոգով:
Հարսանեկան արարողության ժամանակ, մինչ նորապսակները կկանգնեին խորանի առջև, Բրայանը անակնկալի բերեց ներկաներին՝ խնդրելով հանդես գալ Բրիլի համար նախատեսված «երդում-պատմությամբ»:
«Ես խոստանում եմ, որ միշտ կբռնեմ քո ձեռքը և մենք երկուսով կցատկենք քարերի վրայով, բայց այնպես, որ քեզ հարմար լինի: Երդվում եմ, որ ես կկարդամ քո սիրելի հեքիաթները և կերգեմ, ինչպես դու սիրում ես, ու քո կողքին կքնեմ, որ չվախենաս», - ասում է Բրայանը Բրիլին:
«Երդվում եմ, որ ես ցույց կտա քեզ, թե ինչպես պետք է տղամարդը հոգ տանի կնոջ մասին, դա դու կտեսնես մայրիկիդ և իմ փոխհարաբերությունների օրինակով: Ավելին, ես երդվում եմ քեզ պաշտպանել և սիրել հավիտյան»:
«Բոլոր ներկաների աչքերը լի էին արցունքով: Նրա սերը Բրիլի նկատմամբ անսահման է, և այս ամենն իսկապես հոյակապ էր, քանի որ բոլոր ներկաները կարողացան ականատես լինել ամուսնուս այն մեծ սիրուն, որը նա տածում է իմ փոքրիկ աղջկա նկատմամբ: Մեծ երջանկություն է, որ ես և աղջիկս հանդիպեցինք Բրայանին»,- Ուիթնին այս հուզիչ տպավորությունների մասին կիսվել է իր միկրոբոլոգում :