Հոդվածներ
Հարսանեկան ճիշտ կոստյում ընտրելու օգտակար խորհուրդներ
Հայտնի է, որ տղամարդիկ հարսանեկան պատրաստություններին ավելի թեթև են վերաբերվում, քան կանայք: Սակայն ամեն դեպքում, նրանք նույնպես կարիք ունեն իրենց կյանքի ամենակարևոր օրը շլացուցիչ տեսք ունենալու, այդ պատճառով Wedding.am-ը առանձնացրել է մի քանի խորհուրդ, թե ինչ կոստյում կարելի է ընտրել:
Ժամանակակից նորաձևությունը առաջարկում է բավականին լայն ընտրանի՝ հարմար բոլորի ճաշակին, կազմվածքին:
1. Փեսայի դասական կերպարը՝ եռամաս կոստյումով, մնում է բոլոր ժամանակների համար ամենանախընտրելի տարբերակը: Տաբատը, ժիլտը, պիջակը և վերնաշապիկը՝ համալրված փողկապով կամ թիթեռնիկով լավագույն տարբերակն է այն փեսաների համար, ովքեր ցանկանում են լինել նորաձև և դասական: Փեսայի կերպարը կարող են համալրել ճարմանդները, փողկապի ամրակը, գրպանի թաշկինակը կամ ծաղիկը:
2. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել կոստյում ընտրելիս: Առաջին հերթին՝ չափսին: Կոստյումը ձեր կազմվածքի վրա պետք է հիանալի նստի: Մի մոռացեք ուշադրություն դրաձնել վերնաշապիկի թևքին. դրանք պետք է պիջակի թևքից մի փոքր երկար լինեն:
3. Տղամարդկանց հարսանեկան նորաձևության ավանդական գույն է համարվում սև կոստյումը՝ սպիտակ վերնաշապիկով: Սակայն վերջին ժամանակներում գունային շրջանակները բավականին տարբեր են, և դասական կերպար կարելի է ստանալ կապույտով, մոխրագույնով կամ այլ գույներով: Առհասարակ, գունային սահմանափակումներ գրեթե չկան. պարզապես ամեն ինչ պետք է համապատասխանի հարսանիքի և փեսայի ոճին: Օրինակ, եթե փեսան ընտրում է կապույտը, ապա ցանկալի է, որպեսզի հարսի մոտ էլ առկա լինի այդ գույնի դետալ: Դա կարող է լինել ժապավեն սանրվածքի մեջ, կամ ծաղիկ, կամ էլ ինչ-որ զարդ: