Հոդվածներ
Յուրօրինակ և ցանկալի նվերի տարբերակներ սիրելիներին՝ Մարտի 8–ի կապակցությամբ
Ահա և մոտենում են մեր շատ սիրելի և շատ սպասված գարնանային տոները: Մարտի 8-ը, որը թե՛ իր գույներով, թե՛ իր գեղեցկությամբ մի նոր շունչ է հաղորդում բոլորին՝ հատկապես կանանց և աղջիկներին: Բոլոր տղամարդկանց և տղաներին հետաքրքրում է ի՞նչ նվիրել իրենց սիրելիին: Շատերի կարծիքով նվեր ընտրելը շատ դժվար է գեղեցիկ սեռի համար, չէ որ հայտնի է, որ կինն առեղծված է: Նվերի տարբերակները շատ են, ուղղակի հարկավոր է ընտրել մի այնպիսի նվեր, որն իսկապես դուր գա ձեր սիրելիին, սակայն մի բան պետք է անպայման հիշել՝ նվիրել պետքական իրեր:
Wedding.am-ը կներկայացնի մի շարք, որը գուցե և օգնի ընտրություն կատարելու հարցում:
Ծաղիկներ
Շատ ու շատ կանանց համար ծաղիկները ամենացանկալի նվերն են համարվում, քանզի դրանք թարմության և երջանկության շունչ են հաղորդում:
Շոկոլադ
Շոկոլադը նույնպես շատ ցանկալի և սպասված նվեր է՝ հատկապես այն կանանց և աղջիկների համար, ովքեր քաղցրակեր են: Գեղեցիկ նվերի տեսքով փաթեթավորված շոկոլադը հիանալի նվեր կլինի:
Օծանելիք
Թանկարժեք և բրենդային օծանելիքը շատ կուրախացնի ձեր սիրելիին, միայն թե նախևառաջ պարզեք, թե ինչպիսի բույր է նա նախընտրում, որպեսզի ձեր անակնկալ նվերը իսկապես հաջողված լինի:
Թանկարժեք զարդեր կամ բիժուտերիա
Իսկ ո՞վ չի սիրում թանկարժեք զարդեր, իհարկե ոչ ոք չի հրաժարվի դրանցից, այնպես որ գեղեցիկ ապարանջանը, մատանին, օղերը կամ այլ թանկարժեք իրերը հիանալի նվեր կլինեն ձեր սիրելիի համար: Իսկ եթե թանկարժեք իրերը այդքան էլ հասանելի չեն, հոգ չէ, կարող եք նվիրել բիժուտերիա դրանք նույնպես կուրախացնեն ձեր սիրելիին, քանզի կարևորը այն է, որ ձեր նվերը արված է մեծ սիրով և ամբողջ սրտով:
Զարդատուփ
Գեղեցիկ զարդատուփ, որը նույնպես շատ օգտակար հուշանվեր կլինի և ամեն անգամ այնտեղ զարդեր դնելիս կհիշեցնի այն նվիրողի մասին:
Գիրք
Ճիշտ է ժամանակները փոխվել են և այժմ քչերն են գիրք ընթերցում, կամ էլ անում են այդ էլեկտրոնային տարբերակով, սակայն համոզված եղե՛ք, որ կան մարդիկ, ովքեր երբեք իրենց հետաքրքրությունը գրքի նկատմամբ չեն կորցնում և այն միշտ իր ուրույն տեղը ունի իրենց առօրյա կյանքում և հոյակապ նվեր կարող է լինել այդպիսի նախասիրություն ունեցող մարդկանց համար:
Հեռախոս
Բջջային հեռախոսը նույնպես մտնում է ցանկալի նվերների շարքում, քանի որ այն շատ անհրաժեշտ իր է 21-րդ դարում ապրող ցանկացած մարդու համար, թե՛ հեռահաղորդակցման, թե՛ այլ նպատակների համար:
Ավտոմեքենա
Եթե ձեր ֆինանսական կարգավիճակը թույլ է տալիս ձեզ թանկարժեք նվերներ անելու, ապա ավտոմեքենան շքեղ նվեր և անմոռանալի անակնկալ կլինի այն կանանանց համար, ոքեր միշտ երազել են իրենց սեփական ավտոմեքենան ունենալու մասին:
Նվեր քարտ
Նվեր քարտը այժմ համարվում է շատ ակտուալ նվեր, որը իր մեջ պահպանում է որևէ սահմանված գումար, այդպիսով դուք հեշտացնում եք նվեր ընտրելու դժվարին և երկարատև պրոցեսը և միևնույն ժամանակ թողնում, որպեսզի ձեր սիրելին գնի այն նվերը, ինչ ինքն է ցանկանում:
Սակայն այս ամենից զատ, այդ օրը անցկացրեք ձեր սիրելիի հետ. գեղեցիկ ընթրիք, զբոսանք կամ այն ամենը ինչ-որ ձեր երևակայության սահմանները թույլ կտան կամբողջականացնեն ձեր նվերը՝ հիանալի և հիշարժան օր պարգևելով ձեր սիրելիին:
Ի վերջո ցանկացած սրտանց նվիրած թեկուզ և փոքր հուշանվեր, կարող է դառնալ շատ սիրելի և անմոռանալի նվեր յուրաքանչյուր կնոջ համար: