Հոդվածներ
Ինչպիսի պատասխան տալ ամուսնության առաջարկին
Իհարկե, ամենապարզ միջոցը ամուսնության առաջարկին պատասխանելու՝ ստանդարտ «այո» կամ «ոչ»-ն է: Առաջին դեպքում ամեն ինչ կլինի բավականին պարզունակ, իսկ երկրորդ դեպքում՝ ցավոտ: Սակայն եթե դուք ցանկանում եք խուսափել երկար բացատրություններից և արդարացումներից, ապա սա ձեր տարբերակն է:
Եթե ամուսնության առաջարկ անողը այնքան էլ ձեր սրտով չէ, իսկ այդ հարաբերությունները ձեզ այնքան էլ դուր չեն գալիս, ապա ձևակերպումներում կարող եք այնքան էլ երկար չմտածել: Ամեն ինչ կախված է ձեր դաստիրարակությունից: Սակայն մինչև այդ կերպ խզել ձեր հարաբերությունները այդ տղամարդու հետ, երկար մտածեք, քանի որ դուք այդպես ընդմիշտ կկորցնեք նրան:
Եթե դուք անտարբեր եք այդ երիտասարդի հանդեպ, սակայն ցանկանում եք նրա հետ պահպանել ընկերական հարաբերություններ, պատասխանել պետք է խիստ կշռադատված: Լավագույն տարբերակներից է այն վերածել կատակի: Ոչ մի դեպքում չպետք է ծիծաղեք տղամարդու վրա, պարզապես հումորի զգացումով մոտեցեք դրան: Օրինակ, կարող եք ասել, որ նման գեղեցիկ առաջարկություն դուք դեռ չէիք ստացել և դուք պետք է դրան համարժեք պատասխան մտածեք: Այդպես դուք և ժամանակ կշահեք և երիտասարդին չեք նեղացնի:
Իսկ եթե ցանկանում եք դրական պատասխան տալ ամուսնության առաջարկին, ապա կրկին խորհուրդ ենք տալիս չշտապել: Ասեք, որ դուք պետք է մտածեք, և դա ոչ ավելորդ անգամ տղամարդու մոտ ձեր նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի, քանի որ նա կմտածի, որ դուք վստահ չեք ձեր զգացմունքների մեջ, և նա կրկին փորձ կանի ձեզ գրավելու: Կարող եք սպասել միայն մեկ օր, և տալ ձեր դրական պատասխանը:
Ամուսնության առաջարկին կարող եք պատասխանել բավականին խաղարկային ձևով, եթե, իհարկե, համոզված եք, որ ձեր զուգընկերը կգնահատի ձեր փորձարկումը: Օրինակ, դուք կարող եք գնել տառերի փազզլ և տղամարդուն պատասխանել՝ դրանցով «այո» հավաքելով: