Հոդվածներ
Գիտնականնները գտել են ամուր և առողջ քնի գաղտնիքը
…….մինչև արծաթե հարսանիքը
Եթե ցանկանում եք առաջիկա 25 տարիների ընթացքում ամեն առավոտ արթնանալ առողջ և էներգիայով լեցուն, ապա որպես հարսանեկան նվեր պետք է ընտրեք դանիական սագի փետուրներից պատրաստված ծածկոց: Պատահական չէ, որ Իտալիայում այս ծածկոցները համարվում են լավագույնը: Այս ապրանքանիշին բնորոշող հիմնական հատկանիշներն են սագի մեծ փետուրները, ապրանքի սպառման ճիշտ ռազմավարությունը, 100% բնական բատիստ- բամբակը և 25 տարվա երաշխիքը: Արտադրողները ջանք չեն խնայում՝ հասնելու եզակի բարձր որակի և դիմացկունության:
Եթե դուք էլ եք ցանկանում Միլանից կամ Piazza del Duomo-ի Firenze խանութից ձեռք բերել ձեր Piumino danese-ը, ապա հնարավոր է ստիպված լինեք սպասել, մինչև Armani-ի քարտուղարը կավարտի իր ամառանոցի համար անկողնային պարագաների գնումը կամ Dalal Lama-ի աշխատակազմը Իտալիայում մնալու ընթացքում կգնի Chiropractor բարձեր իրենց առողջ քնի համար: Եթե ընտելացել եք քնել piumini Danesi բարձով, ապա Դուք կարող եք այն ամենուր տանել Ձեզ հետ: Նույնիսկ օդանավակայաններում կարող եք նկատել մեր հաճախորդներին, ովքեր հպարտությամբ ցույց են տալիս իրենց piumini Danesi® pooq dene® ճամփորդական բարձերը:
Piumini Danesi® pooq dene® այնպիսի մի զգացողություն է հաղորդում, որ կարծես քնած եք թեթև ամպի տակ, որը մեղմորեն գրկել է Ձեզ և պահպանում է Ձեր միկրոմթնոլորտի կայունությունը, երբեք չեք քրտնի կամ սառի, այլ կերպ ասած, piumini Danesi շնչող հատկությունը հենց այն մարդկանց համար է, ովքեր տառապում են ռևմատիզմով: Դանիայի իշխանությունները վերահսկում են ստերիլիզացումը 120 աստիճանում: Դա վկայում է, որ բաղադրությունը չի կարող պարունակել արհեստական և քիմիական նյութեր, հետևաբար, ալերգիայից վախենալու կարիք չկա: Նույն բծախնդիր խնամքը ենթադրում է, որ մեր ողջ անկողնային պարագաները հեշտությամբ կարող են լվացվել գոլ ջրով և քամվել լվացքի մեքենայի մեջ:
Բացի դանիական գործոնը, դուք ուզում եք, որ ձեր աչքերը հիանան իրական գեղեցկությամբ, որոնք ապահովում են հարմարավետության, շքեղություն և կատարելության գրավական հանդիսացող իտալական ծածկոցները, սավանները և բարձի երեսները: Մեր անկողնային պարագաները նախագծված և պատրաստված են բամբակե ներկված մանվածքից, պրինտավոր բամբակից, ատլասից և ջակարդե կտորից՝ արտացոլելով իտալական նորաձեւության ընթացիկ միտումները: Ցանկացած ծածկոց կրում է անհատապես պատրաստված եզակի արհեստագործական մասնիկ, որոնք գործածվում են իտալական ընտանիքներում: Այնպես որ, ծածկոցի ցանկացած մասնիկ ունի իրեն բնորոշ առանձնահատկությունը և երաշխավորված որակը piumini Danesi® pooq dene®-ի կողմից:
...... գուցե նաև արծաթե հարսանիքից հետո
Մենք առաջարկում ենք հատուկ ծառայություն, որը շատ հազվադեպ է հանդիպում ժամանակակից աշխարհում ու շատ բարձր է գնահատվում մեր հաճախորդների կողմից: Նրանք սովորաբար ասում են.
«Մեր piumini Danesi® pooq dene® ծածկոցը դարձել է մեր ընտանիքի անդամը»: