Հոդվածներ
Ինչպես դառնալ ամենացանկալին բոլոր տղամարդկանց համար. խորհուրդներ
Շատերի համար մինչև հիմա հանելուկային է մնում այն հարցը, թե ինչու են տղամարդիկ համակրում այս կամ այն աղջիկներին, իսկ մյուսներին չեն էլ նկատում, այն էլ այն պարագայում, որ երկուսն էլ գրեթե նույնանման արտաքին ունեն: Իսկ երբեմն էլ սովորական արտաքինով աղջիկները ավելի հաջողակ են լինում տղաների շրջապատում, քան իրական գեղեցկուհիները:
Իսկ որն է այդ աղջիկների գրավչության գաղտնիքը: Իր խորհուրդներով Elle.com-ի հետ կիսվել է Քիմ Քարդաշյանը:
Ամբողջ հարցը ներքին ինքնազգացողության և ընկալման մեջ է: Ինչպես հայտնի է, պարզապես վառ արտաքինով ժամանակակից տղամարդուն չես զարմացնի, քանի որ գեղեցիկ կոկետուհիների` պճնված և զարդարված, կարող ես հանդիպել ամեն քայլափոխի: Տղամարդուն, բացի արտաքինից, անհրաժեշտ է ներքին գրավչություն, խարիզմա, կրակ, որպեսզի այն նաև արտաքինից նկատելի լինի, որն էլ համոզված եղեք` հակառակ սեռի կողմից անտարբերության չի մատնվի:
Տղամարդը երբեք անտարբեր չի լինի այն աղջկա նկատմամբ, որից նրբություն, հուսալիություն, քնքշություն, բարությու և փափկություն է ճառագում: Նրանք դա զգում են և ցանկանում են լինել այդպիսի կնոջ կողքին: Եվ հակառակը, կոպտությունը, ամբարտավանությունը, չարությունը և ներքին անբավարարվածությունը ամեն ինչից ու ամենքից կդառնան <<հիանալի>> միջոց ձեզանից վանելու հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Սակայն լինում են նաև դեպքեր, երբ աղջիկը, ունենալով արտաքին ու ներքին տվյալների գեղեցիկ համադրություն, միևնույնն է, տղամարդկանց մոտ այնքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացնում: Այստեղ խնդիրը այլ է, և արմատը թաքնված է սեփական սեքսուալ էներգետիկայի քողարկման մեջ:
Այս դեպքում աղջիկը վախենում է իրեն գրավիչ ներկայացնել, պարփակված է և անվստահ, ինչը նկատելի է դառնում հակառակ սեռի կողմից և դառնում է ուշադրության և հետաքրքրվածության պակասի պատճառ: Այդ պատճառով տղամարդիկ շրջանցում են արտաքինից գեղեցիկ, սակայն ներսում սառը աղջիկներին: Չէ որ տղամարդիկ թեև ուժեղ սեռ են, սակայն իրականում կարիք ունեն ջերմության և քնքշանքի:
Որպեսզի լուծեք այդ խնդիրը, աղջիկները պետք է փորձեն իրենց մեջ արթնացնել ներքին սեքսուալությունը, հավատալ և զգալ, որ ցանկալի են, և պատրաստ են կիսվել իրենց ջերմությամբ: Այդ ժամանակ դուք կգրավեք տղամարդկանց ուշադրությունը:
Իսկ ինչպես սկսել ձեզ հենց այդպիսին զգալ: Այդ դեպքում ձեզ կարող է օգնել էֆեկտիվ հագուստը, վարսա և դիմահարդարումը: Հիշեք, երբ դուք ձեզ սկսեք իսկապես ցանկալի զգալ, այն ժամանակ շրջապատն էլ ձեզ այդպիսին կտեսնի:
Այդպիսով, տղամարդկանց ցանկալի լինելու համար միայն արտաքինը բավարար չէ, պետք է կատարելագործել ձեր ներքինը, շտկել էության խանգարող հատկանիշները և ձեռք բերել իրական գեղեցկություն: