Հոդվածներ
Նորություններ
Հոլիվուդի ամենահայտնի վամպիրը ամուսնանում է
Նաիրա Վերդյան
28-ամյա դերասան Ռոբերթ Պաթինսոնը և նրա 27-ամյա ընտրյալը՝ երգչուհի FKA Twigs-ը, ոչ միայն անբաժանելի են, այլև սկսել են կրել միևնույն մատանիները:
ԶԼՄ-ները կանխատեսում են, որ նրանց նշանադրությունը արդեն տեղի է ունեցել: Ռոբերթը արդեն հասցրել է նաև իր սիրելիին ծանոթացնել ընտանիքի և ծնողների հետ:
Իսկ Ռոբերթի ընկերները ասում են, որ նա արդեն պատրաստ է ամուսնանալ Թալիայի հետ: Նրանք կարծում են, որ Ռոբերթի և Թալիայի միջև հատուկ կապ կա, իսկ երգը հանդիսանում է նրանց հարաբերությունների հիմնասյունը:
Հիշեցնենք, որ Ռոբերթ Պաթինսոնը մի քանի տարի հանդիպում էր «Մթնշաղ» ֆիլմից իր խաղընկերուհու՝ Քրիստեն Ստյուարտի հետ: Զույգը բաժանվել է Քրիստեն դավաճանությունից հետո: