Հոդվածներ
Նշաններ, որ հուշում են՝ տղան համակրում է Ձեզ
Wedding.am-ը իր խորհուրդներով կօգնի Ձեզ հասկանալ, թե որ նշաններն են հուշում`տղայի Ձեր հանդեպ անտարբեր չլինելու մասին:
1. Նա միշտ հասանելի է Ձեզ համար
Ամենաակնհայտ նշաններից մեկը, որ տղան համակրում է Ձեզ՝ այն է, որ նա միշտ հասանելի է Ձեզ համար, անկախ ժամանակից և իր գտնվելու վայրից: Հանուն Ձեզ` նա անգամ պատրաստ է հետաձգել որոշ կարևոր պայամանավորվածություններ կամ չդիտել իր սիրելի ֆուտբոլային հանդիպումը, որպեսզի այդ ժամանակը անցկացնի Ձեզ հետ: Եթե միշտ ուշադիր է և պատասխանում է Ձեր բոլոր հաղորդագրություններին ու զանգերին, ուրեմն համոզված եղեք, որ նա անընդհատ Ձեր մասին է մտածում և Ձեր հետ կապված ոչինչ չի անտեսում:
2. Նա ակտիվ կերպով փորձում է Ձեզ ներգրավել իր կյանքի մեջ
Եթե՞ տղան Ձեզ համակրում է՝ ջանում է Ձեզ հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել: Ամենուրեք ցանկանում է ներկայանալ Ձեզ հետ, անընդհատ պատճառներ է փնտրում Ձեր կողքին լինելու համար:
3. Դուք նրա աչքրի փայլն եք
Սա կարող է հնչել որպես կլիշե, սակայն դա իսկապես ճիշտ է, քանզի աչքերը հոգու հայելին են: Եվս մի ցայտուն օրինակ, որ տղան համակրում է Ձեզ, երբ նրա աչքերը ամենուրեք Ձեզ են փնտրում: Երբեմն կնկատեք թե նա ինչպես է աչքերը պլշած Ձեզ նայում և Ձեր նկատելուն պես հայացքը փախցնում, քանզի ամաչում է : Համոզված եղե՛ք, Դուք ավելին եք նրա համար, քան ընկերը:
4. Ժպիտ հազարավոր բառերի փոխարեն
Եթե նա ժպտում է Ձեզ, ուրեմն համակրում է: Մարդիկ հազվադեպ են ժպտում այն մարդկանց երեսին ում չեն համակրում: Եթե նա Ձեր նկատմամբ ավելի բարեհամբույր է, քան մնացածի հանդեպ, ապա դա լավ նշան է:
5. Հաճոյախոսություններ է անում
Հաճոյախոսությունները բառացի նշաններ են, որ տղան համակրում է Ձեզ: Նա կարող է հաճոյախոսություն անել Ձեր արտաքինի կամ լավ հումորի զգացողության համար: Նրա հաճոյախոսությունները կլինեն եզակի և կարտահայտեն նրա վերաբեմունքը Ձեր հանդեպ:
6. Նա մի փոքր նյարդային է դառնում
Եթե տղան համակրում է Ձեզ՝ դառնում է մի փոքր նյարդային, երբ գտնվում է Ձեր կողքին, քանզի մտահոգվում է, որ լավ տպավորություն թողնի Ձեզ վրա: Եթե՞ նկատում եք այդ ամենը, թուլացրե՛ք լարվածությունը որևէ թեթև կատակ անելով:
7. Նա հետաքրքրություն է ցուցաբերում այն ամենի հանդեպ ինչ Դուք եք սիրում
Եթե տղան ակտիվորեն ուշադրություն է ցուցաբերում այն ամենի նկատմամբ, ինչ Դուք եք սիրում, Ձեր նախասիրությունների, հետաքրքրությունների և հոբբիների մասին՝ դա հաստատուն նշան է, որ համակրում է Ձեզ: Դրանք կարող են լինել՝ Ձեր սիրելի ֆիլմի դիտումը միասին, գնումներ կատարելը և այլն:
8. Facebook-ում like-ում է Ձեր բոլոր հին ու նոր post-երը
Դա Ձեզ համար կարող է հիմարություն թվալ, սակայն մենք հիմա ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ մարդիկ կախվածություն ունեն սոցցանցերից և իրենց ողջ կյանքը ներկայացնում են իրենց անձնական էջերում: Հետևելով Ձեզ Facebook-ում, նա կարող է ձեզ ավելի լավ ճանաչել՝ Ձեր արած like-երի և post-երի հիմման վրա: Այդպիսով, նա կցուցաբերի իր հետաքրքրությունը Ձեր հանդեպ:
9. Ձեզ հետ կապված հիշում է ամեն ինչ
Եթե տղան համակրում է Ձեզ նա հիշում է ամեն մանրուք կապված Ձեզ հետ՝ Ձեր սիրած սուրճը, TV հաղորդումը, անգամ թե ինչ էիք հագել անցած հանդիպմանը:
10. Ազնիվ է Ձեզ հետ
Նա հանգիստ կիսվում է Ձեզ հետ անգամ իր անցյալի մասին և պատմում, թե ինչ նպատակներ ունի ապագայի հետ կապված:
Այս բոլոր նշանները հաշվի առնելով՝ Դուք կարող եք հասկանալ, արդյոք տղան անտարբեր չէ Ձեր նկատմամաբ: