Հոդվածներ
Ամենաշքեղ զգեստները «Օսկար 2015»-ից, որոնք նաև հարսանեկան իդեալական զգեստ կլինեն
Լոս Անջելոսում անցկացվել է «Օսկար» ամենամյա 87-րդ կինոմրցանակաբաշխությունը, և, իհարկե, շատերին էլ ավելի հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունեցել կարմիր գորգի վրա, քան հենց բուն մրցանակաբաշխության ժամանակ: Հենց այստեղ կարելի է տեսնել նորաձևության ամենահռչակավոր տների շքեղ ստեղծագործությունները, և հետևել, թե ինչպես են դրանք կրում հայտնի աստղերը:
Հենց այսօրվա համար են աստղերը սկսում ամիսներ առաջ պատրաստվել, իրենց ոճաբանների հետ քննարկել ամենանորաձև էսքիզները, կապ հաստատում նորաձևության տների հետ, որպեսզի խուսափեն ամենամեծ ձախողումից` այն է նույն զգեստով երկու դերասանուհու մուտքից:
Wedding.am-ը այդ բոլոր կերպարներից հետաքրքիր ընտրություն է կատարել, և ներկայացնում է կերպարներ ու զգեստներ, որոնք կարելի է կրել ինչպես կարմիր գորգի վրա, այնպես էլ «սպիտակ»` այսինքն, ձեր հարսանիքի օրը: