Հոդվածներ
Հայ հարսի անչափ հուզիչ անակնկալը փեսային. ռեփ կատարում` իրենց սիրո պատմության հիման վրա(տեսանյութ)
Հավանաբար չկա այնպիսի աղջիկ, որը մանկուց երազած չլինի իր հարսանիքի մասին, թե ինչ զգեստ է կրել է, ինչպես է այն անցնելու, ով է լինելու իր ընտրյալը:
Եվ յուրաքանչյուրը իր երազներում պատկերացնում է իսկապես հեքիաթային հարսանիք, իսկ երբ գալիս է այդ երազները կյանքի կոչելու ժամանակը, այնքան շատ են լինում մտքերը հարսանիքի կազմակերպման հետ կապված, որ դրանցում նույնիսկ մոլորվում են...
Թեև հարսանիքի նախապատրաստությունը միասնական ջանքեր է ենթադրում, սակայն անհերքելի է, որ այդ օրվան սրտի առանձնահատուկ թրթիռով սպասում է հենց հարսը, որպեսզի իր ամբողջ հմայքով և շքեղությամբ ներկայանա իր ընտրյալ առջև...
Կան հարսներ, ովքեր բացի զգեստի ընտրությունից, մի շատ կարևոր հարցի շուրջ նույնպես երկար են մտածում... Ինչ անակնկալ մատուցել ապագա ամուսնուն հարսանիքի օրը...
Wedding.am-ը ներկայացնում է մի տեսանյութ, որը իսկապես չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Հայ հարսը որպես հարսանեկան նվեր յուրահատուկ ռեփ երգ է պատրաստել, որով պատմում է իրենց սիրո պատմությունը:
Շարունակությունը տեսնելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը