Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Ամերիկացի զույգի փարիզյան ռոմանտիկ և շքեղ հարսանիքը
Նաիրա Վերդյան
Օնորե դե Բալզակը ասում էր` նա, ով երբևէ չի եղել Փարիզում, երբեք իսկապես էլեգանտ չի լինի:
Հետևելով այդ խոսքերին` ամերիկացի այս զույգը որոշեց իրենց կյանքի ամենակարևոր օրը տոնել աշխարհի սիրո մայրաքաղաքում, և կազմակերպեց շքեղ և միաժամանակ գողտրիկ հարսանիք հենց Փարիզում:
Փարիզյան մթնոլորտը ինքնին տրամադրող է սիրո արտահայտման և տոնական տրամադրություն ունենալու համար:
Հարսը իր համար ընտրել էր Փարիզի նորաձևության տներից ամենահայտնիներից մեկի Vera Wang-ի հարսանեկան զգեստներից, իսկ հարսանիքը անցել է ազնվական ամրոցում: