Հոդվածներ
Հնդիկ աղջիկը ամուսնացել է թափառական շան հետ, որպեսզի հանի իր վրայի անեծքը
18-ամյա հնդկուհի Մանգլի Մունդայի ծնողները իրենց աղջկան համարում էին անիծված: Այդ տարօրինակ ամուսնությունը նրանք կազմակերպեցինանեծքը հանելու համար: Մանգլին ամուսնացավ թափառական շուն Շերուի հետ: Աղջկա ընտանիքը համոզված է, որ միայն այդ կերպ կկարողնան իրենց աղջկա վրայից հանել նզովքը: Թեև հարսանիքը անցավ բոլոր ավանդույթներով, սակայն այն կազմակերպված էր միայն անեծքը հանելու նպատակով, և Մանգլին երազում է մոտ ապագայում ամուսնանալ իսկական տղամարդու հետ:
18-ամյա Մանգլին, ով ամուսնացավ թափառական շան հետ:
Շան ընկերությունը Շերուին բերում են պսակադրության վայր:
Մանգլի Մունդին և Շերուն
Շերուն առանց կոստյում է, բայց, միևնույնն է, զարդարված է
Գնացինք!
Պսակադրությանը հետևելու համար հավաքվել է ամբողջ գյուղը. չէ որ ամեն օր նման բան չես տեսնի:
Սակայն, ինչպես երևում է, փեսան այնքան էլ ոգևորված չէ այդ ամենից:
Հարսանիքին ներկա էր 70 հյուր
Քանի դեռ բոլորը պատրաստվում են,- մտածեց Շերուն,- կարելի է և քնել:
Այո, ամուսնությունը տեղի ունեցավ:
Քանի փեսան հանգստանում էր, արարողությունը շարունակվում էր:
Շերուին այդ ամենը, իսկապես, այնքան էլ հետաքրքիր չէր. կարևորը լավ կերակրեն: