Հոդվածներ
Ամուսնության անսպասելի և անչափ ռոմանտիկ առաջարկ Արամ MP3-ի համերգի ժամանակ. տեսանյութ
Սիրո տոները լավագույն առիթն են ձեր սիրելին ամուսնության և սիրո առաջարկություն անելու համար:
Կան շատ հետաքրքիր գաղափարներ, թե ինչպես կարելի է և աղջկա, և տղայի կյանքում անչափ կարևոր այդ իրադարձությունը անկրկնելի և ամբողջ կյանքում հիշվող դարձնել, սակայն կան շատ զույգեր, որոնց սերը երևակալության այնպիսի թևեր է տալիս, որ այդ անսահման ռոմանտիկ քայլը այնպես են կյանքի կոչում, որ իսկապես այն դարձնում են անմոռանալի:
Երեկ բոլոր սիրահարները տոնեցին Սուրբ Վալենտինը:
Wedding.am-ը ներկայացնում է երեկ տեղի ունեցած, թերևս, ամենախենթ և ռոմանտիկ ամուսնության առաջարկի մանրամասները:
Արսեն անունով մի երիտասարդ իր սիրելիին՝ Ելենային, հրավիրել էր Արամ MP3-ի մենահամեգին՝ այդպես տոնելու սիրո գեղեցիկ տոնը:
Սակայն Ելենայի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ համերգը իր համար զուտ սովորական միջոցառում չի լինելու...
Համերգի կեսից Արսենը բարձրանում է բեմ, հրավիրում այնտեղ Ելենային... և ինչպես ամենագեղեցիկ ֆիլմերում, ծնկի վրա կանգնելով ամուսնության առաջարկ անում իր սիրելիին...
Մնացածը դիտեք տեսանյութում