Հոդվածներ
Նորություններ
Ցուցադրվել է աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստը` զարդարված ադամանդներով
Նաիրա Վերդյան
150.000-դոլարանոց արժողությամբ հարսանեկան զգեստը, որը ստեղծված է սպիտակ մետաքսից, կարված է արծաթե թելերով և ամբողջությամբ պատված է ադամանդներով այժմ ներկայացված է Լոնդոնում անցկացվող Asiana wedding շոուում:
Զգեստը կշռում է 30 կգ և ներկայացված է որպես թանգարանային ցուցանմուշ և պաշտպանվում է անվտանգության համակարգերով:
Գլուխգործոցի հեղինակը դիզայներ Սաթի Թակհարն է:
Նա ծագումով հնդիկ է, այդ պատճառով էլ զգեստը ստեղծել է հնդկական ավանդական զգեստի` լենգա-չոլի նմանողությամբ:
Զգեստի հեղինակի խոստովանությամբ` այս զգեստի ստեղծմանը նրան ոգեշնչել է Victoria Secret-ի 2014 թվականի ցուցադրությունը, երբ Ադրիանա Լիման և Ալեսանդրա Ամբրոսիոն ցուցադրեցին ադամանդներով զարդարված 2 մլն արժողությամբ կրծքկալը: