Հոդվածներ
Ամուսնության ինչպիսի՞ առաջարկի մասին են երազում աղջիկները
Ինչպիսի՞ն պետք է լինի ամուսնության իդեալական առաջարկը: Գեղեցի՞կ և ռոմանտի՞կ, անսովո՞ր և գրավի՞չ, թե համարձակ և կրեատիվ: Ինչի՞ մասին են իրականում երազում ապագա հարսնացուները: Ո՞րն է ավելի նախընտրելի` ռոմանտիկ ընթրի՞ք, որի ավարտին փեսացուն կմատուցի սպասված մատանին և մեկ ոտքի վրա հենվելով կխնդրի դառնալ իր կինը, թե հետաքրքիր ֆլեշ-մոբ, որի ժամանակ ձեր սիրելի բոլոր ծանոթները կխնդրեն ձեզ ամուսնանալ նրա հետ, թե դուք կնախընտրեք, որ նա օդապարիկով թռչի ձեզ մոտ և խնդրի ամուսնանալ իր հետ:
Համաձայն վերջերս կատարած հարցումների` հարսնացուներից շատերը նախընտրում են պարզ, բայց լավագույն տարբերակը: Հարսնացուների մեծամասնությունը բավականին զսպված են վերաբերում ամուսնության արտասովոր առաջարկներին` էլ չխոսելով կրեատիվ տարբերակների մասին:
Հարսնացուների 80%-ը, ովքեր երջանկություն են ունեցել ապրելու ամուսնության յուրօրինակ առաջարկ, հիացմունքով այդ մասին պատմում են սոցցանցերում` բաց կամ փակ երկխոսությունների ժամանակ:
Իսկ հարսնացուների 63 %-ը խոստովանում է, որ չեն ցանկանում ստանալ ամուսնության կրեատիվ առաջարկ:
Չնայած ֆլեշմոբերի պոպուլյարությանը` հարսնացուների 57%-ը խոստովանում են, որ դրսում անսպասելի պարերը և երգերը իրենց չեն երջանկացրել:
Ժամանակակից հարսնացուները հավատարիմ են մնացել ավանդույթների և հարցին` ինչպիսին պետք է լինի ամուսնության առաջարկը, պատասխանել են` հնարավորինս գեղեցիկ և ռոմանտիկ: Լավագույն վայրը` ռեստորան, լավագույն միջավայրը` ընթրիք մոմերի լույսի ներքո: Ծայրահեղ դեպքում ձեր ընտրյալին կարող եք ուղեկցել ոսկերչական խանութ-սրահ, որտեղ անսպասելիորեն նրան ամուսնության առաջարկ կանեք և նրա մատը կզարդարեք գեղեցիկ մատանիով:
XXI դարի կանայք նախընտրում են այլ կրեատիվ, և ամուսնանած կանանց 2/3-ը խոստովանել է, որ կցանկանար փոխել ամուսնական մատանին` նախապատվությունը տալով ադամանդով տարբերակին: