Հոդվածներ
Հարսանեկան քաղցր հյուրասիրություն: մակարունիներ և քափքեյքեր
Եթե ցանկանում եք համեմել Ձեր հարսանյաց արարողությունը ֆրանսիական շնչով և ոճով, այդ դեպքում մակարունիները կլինեն կատարյալ ընտրություն Ձեզ համար: Այս նուրբ ու էլեգանտ քաղցրավենիքը դեռ վաղուց սիրվել է բազմաթիվ զույգերի կողմից, շնորհիվ իր բազում համային և գունային տեսականու: Մակարունիները կարող են ընդգծել, հարսանյաց արարողության հիմնական գունային գաման և միևնույն ժամանակ լինեն հրաշալի հյուրասիրություն հյուրերի համար:
Քափքեյքերը նույնպես դարձել են նախընտրելի քաղցրավենիք՝ հարսանիքին ներկա գտնվող հյուրերի համար: Նախ, դրանք չեն պահանջում լրացուցիչ սպասք՝ իրենց ըմբոշխնելու ընթացքում, ուստի, հյուրերին հարմար կլինի համտեսել քափքեյքերը ցանկացած վայրում, և երկրորդը, դրանք շատ գեղեցիկ են նայվում, և զարդարում են քաղցրավենիքի համար նախատեսված սեղանը, իսկ երրորդը, շատ համեղ են և ունեն իրենց պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր:
Քափքեյք պատրաստելու համար, դուք կարող եք խառնել մի շարք համեր և գույներ՝ սկսած խմորի բաց գույնից մինչև մուգ, ինչպես օրինակ «շագանակագույն» կամ «կարմիր թավշյա»: Իսկ թե ինչը կոնկրետ տպավորություն կգործի ցանկացած հյուրի վրա, դա կլինի միջուկների բազմազանությունը ՝ սկսած թեթև վանիլայինից մինչև շոկոլադե և մրգային: Եւս մեկ առավելություն, որ այդ փոքրիկ քաղցրավենիքների օգնությամբ կարող եք ընգծել Ձեր հարսանիքի ամբողջական ոճը և գունային գաման: Վառ, ինքնատիպ դիզայնը և մատուցման համար նախատեսված սպասքը կընդլայնեն յուրաքանչյուրի ստեղծագործական շրջանակը: