Հոդվածներ
2015-ին հարսանեկան ամենանորաձև միտումը` թղթե ծաղիկներ` բնականի փոխարեն
Վերջին մի քանի սեզոնների ընթացքում հարսանեկան ձևավորման մեջ նոր միտումներ են առաջ եկել. դեկորներ` պատրաստված թղթից: Թղթե դեկորները նախկինում ևս եղել են, սակայն թրենդի զարգացման հետ մեկտեղ դրանք ավելի գեղեցկացել և նոր տեսք են ստացել: Այսօր շատ հարսանցուներ նախապատվությունը տալիս են թղթե ծաղիկներին, և այս տարի այն պարզապես ցնցում է հարսանեկան նորաձևությունը:
Նշենք, որ հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդը պարզապես պաշտում է այս թղթե մեծ ծաղիկները: Առաջին անգամ` 2009 թվականին, նա այս կերպ զարդարում է Շանելի “Chanel Couture runway show” ցուցադրությունը` օգտագործելով 7000 թղթե ձառագործ ծաղիկներ: Դրանք պարզապես ցնցող էին: Ուստի այս ծաղկային ձևավորումները կոչվում են "Շանելի թղթե դեկորներ":
Այժմ կպատմեմ ձեզ այս գեղեցիկ դեկորների առանձնահատկությունների մասին:
Թղթե ծաղիկները կարող են օգտագործվել ինչպես հարսանեկան կամարի, այնպես էլ ետնամասային պատերը ձևավորելիս:
Հատկապես թղթե ծաղիկները օգտագրծվում են հարսանեկան վրանները զարդարելիս: Եթե հարսանիքի համար արդեն իսկ կա ընտրված թեմատիկ գույն, ապա անհրաժեշտ է ավելացնել նույն երանգի թղթե ծաղիկներ:
Որպեսզի կամարի ծաղիկները հրաշալի տեսք ունենան պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք:
Կատարյալ և գեղեցիկ կամար ստանալու համար ծաղիկները պետք է անթերի պատրաստված լինեն: Թուղթը չպետք է ճմրթված լինի իսկ սոսինձները և ամրակները է պետք է անտեսանելի լինեն: Ծաղիկները պետք է հարթ տեսք ունենան և պետք է լինեն բարձրորակ թղթից:
Հաջորդ կարևոր նախապայմանը այն է, որ ծաղիկները կարող են զարդարել հարսի և փեսային ետնամասը` դառնալով սրահի զարդարման գլխավոր ակցենտը: Կան ենտնամաս ստանալու մի քանի տարբերակ
-Ետնամաս` ամբողջությամբ պատրաստված թղթե ծաղիկներից:
-Ետնամաս` թղթե և կտորե ծաղիկների համադրությամբ:
Թղթե ծաղիկներով ձևավորումները շատ արդիական են նաև Հայաստանում, և ամուսնացող զույգերից շատերը բնական, արհեստական, թե թղթե ծաղիկներից, առավել սիրով և ոգևորությամբ իրենց նախապատվությունը տալիս են հենց այս հետաքրքիր նորամուծությանը` ցանկանալով տարբերվել բոլորից և ունենալ անկրկնելի հարսանիք: Դեռևս 2014-ին, երբ թղթե ծաղիկները նոր էին մտնում հայկական հարսանիքներում օգտագործվող աքսեսուարների մեջ, Wedding Armenia ընկերությունը կազմակերպեց հարսանիքներ` ձևավորված բնական ծաղիկներին իրենց նրբությամբ և գեղեցկությամբ ոչինչով չզիջող թղթե ծաղիկներով: