Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Պահարանները, որպես հարսանեկան հրաշալի դեկորներ
Անահիտ Զորյան
Երբևէ կմտածեի՞ք, որ հին և ոչ պիտանելի պահարանը կարող է դառնալ ձեր հարսանիքի գլխավոր դեկորացիան: Մի' զարմացեք, այս տարի կարծես բոլոր խենթ և անիրական թվացող գաղափարները կյանքի են կոչվում: Այսպիսով, հնաոճ պահարան! Ահա փոքրիկ խորհուրդներ, թե ինչպես օգտագործել այն հարսանեկան արարողության ժամանակ.
- Խորհուրդ է տրվում սպասքապահարանը օգտագործել վինտաժային հարսանիքների դեպքում:
- Բաց երկնքի տակ դրված կահույքից կարելի է ստանալ յուրօրինակ հարսանեկան ֆոտոշարք:
- Այն կարող է դառնալ քաղցրեղենի, խմիչքների կամ խորտիկների համար նախատեսված սեղանիկ:
- Այն հարմարավետ վայր կլինի հարսանեկան նվերները թողնելու համար:
- Ցուցադրեք ձեր սիրո պատմություն` տեղադրելով ձեր լուսանկարները: Կարող եք զարդարել տարբեր գույնի դաշտային ծաղիկներով:
Խորը պատկրացում կազմելու, թե ինչպես օգտագործել պահարանները եվ նոր գաղափարներով զինվելու համար առաջարկում ենք դիտել լուսանկարները: