Հոդվածներ
Մի քանի գաղտնիք փեսային Ձեր կողքը պահելու համար
Աղջիկը, տեսնելով, որ տղան մինչեւ ականջների ծայրը սիրահարված է իրեն, կարծում է, որ այլեւս ոչ մի տեղ չի փախչի: Եվ հաճախ, փոխհարաբերությունները ամրապնդելու փոխարեն, անփորձության պատճառով վատթարցնում է իրավիճակը: Չի կարելի մոռանալ այն մասին, որ տղամարդիկ չափազանց զգայուն էակներ են եւ յուրաքանչյուր մանրուք հակված են դիտարկել որպես թանկագին ազատությունը սահմանափակելու փորձ: Ներքոնշյալ տաս սխալները հանդիսանում են այն հիմնականները, որոնց պատճառով 'կուտը կերած՚ երիտասարդը կարող է հեշտությամբ հիասթափվել եւ սլանալ անհայտ ուղղությամբ:
1. Անընդմեջ հսկողություն
Ոչինչ այնպես չի հոգնեցնում տղամարդուն, որքան անընդհատ հաշվետվություն տալը, մշտական կապի մեջ գտնվելը եւ մանրակրկիտ տեղեկատվությամբ ապահովել սիրեցյալին` ինչ, որտեղ, երբ, ում հետ, ինչի համար, մինչեւ երբ, հատկապես ինչու եւ այլն: Բջջային հեռախոսների մուտքը մեր առօրյա ավելի սրեց այդ հարցը: Որպեսզի չափը չանցնի եւ չզզվեցնի փեսացուին, կինը պետք է սիրեցյալի համարը հավաքելուց առաջ հիշի, թե վերջին անգամ արդյոք 20 րոպե առաջ չէր զանգել:
2. Խոսակցություններ ամուսնության եւ երեխաների մասին
Այս թեման տղամարդկանց համար ամենածանրներից է: Քանի որ նա, փորձելով գրավել կնոջ սիրտը, ձգտում է առավելապես ունենալ սեռական հարաբերություններ, քան թե ընտանիք եւ երեխաներ: Իհարկե, հետագայում նա ստիպված կլինի խորհել նաեւ այդ մասին, սակայն դա այլ թեմա է: Հարաբերությունների սկզբնական շրջանում չարժե ընտրել երեխաների անունները, քանակը եւ կրթությունը:
3. Բնակարանը մի լցրեք զիզի-բիզի իրերեվ
Նույնիսկ ամենամաքրասեր եւ կանոնավոր ապրելակերպով ապրող կանայք չեն դիմանում ամենուր լուսանկարներ շարելու, փափուկ խաղալիքներով եւ այլ անպետք իրերով լցնելու գայթակղությանը: Երբ տղամարդը պարզում է, որ իր մեքենան զարդարում է զատիկի տեսքով փափուկ խաղալիք, իսկ սենյակի կենտրոնական մասում տեղակայվել է հսկայական անուշաբույր հոտեր արձակող սարք, հասկանում է, որ երկուսի համար այս բնակարանը, մեքենան եւ ընդհանրապես կյանքը փոքր է: Նման զավթիչ բնավորության տեր անձին սրտի եւ ձեռքի առաջարկություն կարող է անել միայն հրեշտակային համբերություն ունեցող մարդը, որոնք բնության մեջ այդքան էլ շատ չեն:
4. Անհիմն խանդ
Շատ վտանգավոր է տղամարդուն ցույց տալ, որ նա հանդիսանում է Ձեր սեփականությունը: Որպեսզի նա Ձեզ չհամարի հրեշ-սեփականատեր, սկզբից եւեթ պայմանավորվեք, թե որ դեպքում Դուք իրավունք ունեք նրան խանդել, իսկ որ դեպքում դա անիմաստ է: Չէ որ կանայք հաճախ ի վիճակի են խանդել ընկերական այցը սթրիփ ակումբ: Իսկ շատ տղամարդիկ, ընդհակառակը, կարծում են, որ սովորական պետք է վերաբերվել նույնիսկ առօրյա համբույրիկներին քարտուղարուհու հետ: Դա ամենեւին էլ խանդելու առիթ չէ:
5. Արգելք ընկերների հետ հանդիպմանը
Եւս մեկ կորուստ, որը տղամարդիկ շատ ծանր են տանում` արգելքները ընկերների հետ հանդիպման վրա: Ընտանիք ստեղծելու ցանկությանը միանշան զուգակցվում են ընկերական շրջապատում անցկացվող ժամերի կրճատմանը: Իսկ եթե նրան հանկարծ այնուամենայնիվ հաջողվում է նրանց համար ժամանակ գտնել, ապա նա վեր է թռնում յուրաքանչյուր զանգից եւ անընդհատ նայում ժամացույցին, շտապում վերադառնալ, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն: Սիրած կինը կարողանում է համոզել տղամարդուն, որ եթե նա տանը չէ, ուրեմն արդեն իսկ մեղավոր է ընտանիքի առաջ: Սակայն այդ տաղանդից հարկավոր է օգտվել շատ հազվադեպ, այլապես տղամարդը կամ կփախնի շատ հեռու, կամ կվերածվի անսեռ զանգվածի:
6. Փորձարկումներ կատուների վրա
Շատ հաճախ մայրական զգացումը ստիպում է կնոջը անել այնպիսի բաներ, որոնցից տղամարդու մազերը բիզ-բիզ են կանգնում: Ասենք` տանը ընտանի կենդանիներ պահելու որոշումը: Մինչդեռ յուրաքանչյուր տղամարդու համար տհաճ է, երբ նրա նեղ անձնական օգտագործման անկողնու մեջ պառկում են շներ, կատուներ, փորսուղներ եւ այլոք: Բացի այդ, երբ վաղ առավոտյան ժամը 6-ին ուղարկում եք նրան զբոսնելու Ձեր շնիկի հետ, մտածեք այն մասին, որ նա կարող է եւ չվերադառնալ, ընդ որում չի վերադառնա նաեւ Ձեր շունը...
7. Փաղաքշական անվանումներ
Մտերիմ մարդիկ հաճախ են իրար անվանում ինչ-որ փաղաքշական անվանումներով: Սակայն դժվար թե տղամարդն իրեն հիասքանչ զգա, եթե նրան անվանեն 'փիսիկս՚, 'մասոսկին՚, 'լյալեչկա՚ կամ 'մուսի-պուսի՚, առավել եւ, եթե դա արվի հանրության ներկայությամբ: Հասարակության աչքերում ցանկացած տղամարդ ցանկանում է երեւալ հերոս, նվաճող, զավթիչ, ամեն ինչ, 'մասոսկին՚-ից բացի: Քանի դեռ կինը դա չի գիտակցում, անձնական կյանքում երջանկության հասնելը չափազանց բարդ կլինի:
8. Երկարաշունչ պատմություններ սեփական հիվանդության մասին
Եթե մի ժամանակ տղամարդկանց դուր էին գալիս փխրուն, հավերժ հիվանդ կանայք, ապա հիմա դա արդիական չէ: Չնայած նման կնոջ կողքին ցանկացած հիվանդոտ տղամարդ իրեն զգում է իսկական ասպետ: Սակայն մեր էկոլոգիապես կեղտոտ ժամանակներում մարդու ամենակարեւոր հարստությունը առողջությունն է: Դժվար թե որեւէ մեկը հաճույքով ամուսնանա կարճատես, երիկամային հիվանդ եւ հիստերիայի սուր նոպաներ ունեցող կնոջ հետ: Բացի այդ, ընտանեկան բյուջեի մեծ մասը նրանք ծախսում են դեղերի վրա, իսկ դա լավագույն տարբերակը չէ: Այդ իսկ պատճառով որոշակի ժամանակ փորձեք Ձեր առողջական պրոբլեմների մասին զրուցել մայրիկի հետ:
9. Խոշոր ծախսեր կոսմետիկայի վրա
Տղամարդուն կարող են վախեցնել նաեւ Ձեր չափազանց մեծ ծախսերը: Մասնագետները չափազանց հմտորեն կանանց գայթակղում են տարատեսակ վերականգնող, բուժական գործընթացներով, որոնք, բնականաբար, թանկ հաճույք են իրենցից ներկայացնում: Հարկավոր է միշտ հիշել, որ այսպիսի բուժումների համար պահանջվող գները միշտ տասնապատիկ թանկ են, քան դրանք արժեն իրականում: Այդ պատճառով երբեք մի պահանջեք տղամարդուց գնալ նման քայլի եւ անընդհատ ֆինանսավորել Ձեր հերթական անհիմն ծախսը: Ցանկալի է, որ Ձեր ծախսերը լինեն բանականության, այլ ոչ թե զգացմունքների կամ քմահաճույքների վրա հիմնված:
10.Ապագայի պլաններ
Եւ ի վերջո, ոչինչ այդպես չի վախեցնում տղամարդուն, որքան անընդհատ տեւող խոսակցությունները ապագա ընտանիքի, երեխաների, օջախի մասին:Ենթագիտակցորեն ցանկացած տղամարդ հույս ունի, որ յուրաքանչյուր պահ նա կարող է թողնել այս ամենը եւ սկսել նոր կյանք: Իսկ եթե նրան կանգնեցնել այն փաստի առաջ, որ նրա կյանքում արդեն ամեն ինչ որոշված է, ապա նա կընկնի խորը դեպրեսիայի մեջ եւ մոմի պես կհանգի: Որպեսզի դա տեղի չունենա, կինը իր ապագա պլանների մասին չպետք է նրան տեղյակ պահի: Չէ որ տղամարդն առանց այդ էլ կանի այն ամենը, ինչ ցանկանում է կինը, պարզապես հարկավոր է գրագիտորեն նրան խնդրել այդ մասին:
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
Մարջան
03:31 22.03.2012
ձեր փեսային այդքան շատ եք սիրու՝ որ ուզում եք նրան պահել:
________________________________________
Մարյան
07:44 17.03.2012
փեսային խի? եք պահում ձեր աղյկան պահեք էլի?
________________________________________
wx
11:22 04.02.2012
lavner
________________________________________
JASMIN
09:21 05.10.2011
AYS AMEN@ @NTERCELU @ NTACQUM SHAT BAN HASKACA,VOR@ MINCH AYS CHEI GITAKCUM.SHAT HETAQRQIR HODVACER
________________________________________
ՀԱՍՄԻԿ
13:55 27.04.2011
ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՒ ՈՒՍԱՆԵԼԻ ՀՈԴՎԱԾ ԷՐ:ՈՒԶՈՒՄ ԵՄ,ՈՐ ԶՈՒՅԳԵՐՆ ԻՐԱՐ ԱՅՆՔԱՆ ՍԻՐԵՆ,ՈՐ ՈՉ ՈՔ ՈՉ ՈՔԻ ՍՏԻՊՎԱԾ ՉԼԻՆԻ ՊԱՀԵԼ:
________________________________________
Նառա
22:45 15.03.2011
Խիա քեզ տենց թվում, փորձի ու կտեսնես որ սխալ ես Գոգա:
________________________________________
Ժասմին
22:33 15.03.2011
մի քիչ որ զուսպ լինեն աղջիկները ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե արդեն ինքը քո փեսացունա պետք է նրան լավ պահես քանի որ ընկերության ժամանակ նրանից թանկ բան չես ունենում, բայց երբ ամուսնանում ես այդ ամենը մոռանում ես: Այդ պատճառով սիրիր ու կսիրվես:
________________________________________
Mar
01:43 21.07.2009
Pesan ete gnalu exav inchqan el uzum eq tanjveq, dzez zoheq ira hamar, meka gnaluya, enpes vor petq e aprel enpes inchpes dzer sirtn e dzez hushum, u shat chngnel pesacunerin dzer koxqin pahelu mtqi hetevic...
________________________________________
Sexi Lady
02:33 01.07.2009
երբ կախման մեջ են լինում մեզանից,իրանց պետք չի պահել, իրանք так и так պահվում են.
________________________________________
Անի
08:17 26.06.2009
ինչեք խառնվել իրար պահել, չպահել,իրա գործնա գնումա թող գնա ձեզ մնումա հաջողոթյուն մաղթել
________________________________________
MENQ
11:46 27.05.2009
ET HARC A OV UM PITI PAHI
________________________________________
Kristine
12:14 12.05.2009
Xelaci mardy erbeq menak chi mna
________________________________________
ARTUR FLORIDCI
03:34 15.04.2009
hazivel et aseir eli Nare))) et himaes asum gnuma to gna..baic henc gnac vazelov es gnalu hetevic
________________________________________
Nare
03:52 26.03.2009
Incha nshanakum inchpes pahel? zorov petq chi pahel, gnuma tox gna!!!!!!!
________________________________________
axjik
03:54 14.02.2009
aystex nshvatsneric inch vor baner kareli e hamarel tshisht isk inch vor baner el kareli e uxaki antesel! yes miayn mi ban gitem, vor petq e aprel tetev u chdjgohel qez trvatsic!
________________________________________
Hars
02:40 04.02.2009
Vor imanai hena kpahei!!!
________________________________________
???
04:25 25.12.2008
yerb yerku sirox srter patrastvum en amusnanal , nrank arden gitaktsum en irents hamatex kyank@ .kYANK ir bolor djvarutyunnerov ev inchu che naev hrashknerov,isk xandel kareli capavor.Chapavor xand@ angam hacheli e ev kareli asel ayn handisanum e amusnakan kyanki ax@
________________________________________
Nana
23:46 02.12.2008
Pesayin pahelu hamar minchev amusnutyuny petq e kapel nran atoric.
________________________________________
Sona
01:46 29.11.2008
Isk inchu shka tema ,te inchpes pahel harsin?
________________________________________
Pesa
06:20 10.11.2008
LAV!!! El urish inchpes karelia pahel pesain?
________________________________________
Nana
00:22 04.11.2008
De tox shut koxmnoroshvi u gone minchev amusnutyuny hiastapvi u gna anhayt uxxutyamb, te che amusnutyunic heto, inchia djbaxtacnum et axjkan?
________________________________________
Vanyush
00:49 13.10.2008
Axr tox pesen dzez pahi,duq inchi eq uzum paheq iran?
________________________________________
Վիլեն
00:12 03.10.2008
Ախր գոնե գրեիք պեսացուին կամ ամուսնուն որ մարդիկ հասկանաին ինչի մասին Է խոսքը
________________________________________
Ադրինե
04:48 27.09.2008
Ես օրինակ անում եմ ամեն բան ,որ իմ ամուսինը երբեկ չհոգնի ինձանից,և մտքով չանցնի հանկարծ ինդձ փոխի ուրիշի հետ
________________________________________
MX to LX
04:16 23.09.2008
1.Դե հիմա դուք ինձ ասեք իմ գրածի որ մասն էր բողոքի գրքի նման? Եթե ես չեմ սխալվում, ես բերել եմ տվյալ հոդվածի յուրաքանչյուր կետին կոնտր-արգումենտներ:
________________________________________
LX
02:50 23.09.2008
hargeli MX es chishtn asac Dzer grac arajin meknabanutyunic karceci te MX paron e, bayc erkrord grac erkar u manramasn bacatrutyunic heto, inqs el skseci mtacel vor sxalvelem. U heto ardyoq da aydqan karevore?paron te tikin,vor uzenaiq imanain bolory,bacahayt dzer anuny kgreiq:
________________________________________
MX
02:25 23.09.2008
Հարգելի Լեդի X, իսկ դուք ինչից ենթադրեցիք, որ MX-ը պարոն է???
________________________________________
LX
22:50 22.09.2008
nax, asem dzez sireli MX vor LX nshanakum e ledi x, ev voch mi paron el chem.U es voch mi kap el chunem ays hodvaci het, uxaki porcumem gtnel dzer asac boxoqnery, u asem dzer grac "hodvacy" shat aveli boxoqi grqi nman e
________________________________________
MX
04:59 22.09.2008
Ինձ թվում է, որ պարոն LX-ը, այս հոդվածը շարադրողն է....Ճիշտ եմ??? 1. Անընդմեջ հսկողություն? Իսկ միգուցե հակառակ դեպքում գրեիք անտարբերություն, ընկերուհիներին, աշխատանքին չափազանց շատ ժամանակի տրամադրում? 2. Այ այս կետի համար պետք է շրջապատին մեղադրել, երբ նոր ամուսնացած զույգերին սպանում են ուղղակի հետևյալ հարցով` "Բա երբ եք բալիկ ունենալու?" 3. Զիզի-բիզի իրեր ես էլ չեմ սիրում, էս մի կետի դեմ ոչինչ չունեմ ասելու 4. Ավելի շուտ տղամարդիք են "Սեփականություն" համարում իրենց կականց. 5. Եթե ընկերների հետ շփումը ձգվելու է մինչև ուշ գիշեր, ապա դժվար թե գտնեք մի կնոջ, որի դուրը դա գա (եթե իհարկե կինը սիրում է ամուսնուն, ոչ թե մտածում, որ "Լավ ա, թող գնա` երեսը չտեսնեմ"): Կինը չի խանդի, անհանգստանա, եթե հավաքվեք ընկերներով և Ձեր կանանցով, համոզված եմ դուք էլ հանգիստ կլինեք, ձեր կինն էլ: 6. Այս կետը բաց թողնենք, սա ինչ-որ ծայրահեղություն է 7. Նման իրավիճակներից կարելի է խուսափել, եթե դուք նախօրոք ձեր կնոջ հետ խոսեք և բացատրեք, որ տանը նա կարող է ձեզ անվանել փաղաքշական ցանկացած խոսքով, բայց դրսում դա ձեզ հաճելի չի (իսկ միգուցե մեկ ուրիշին հաճելի ա?): 8. Կինը ամուսնանալուց հետո ստեղծում է նոր ընտանիք, դուք եք հիմա նրա "Տերը", թե մոռացաք եկեղեցում ինչ էիք խոստացել? Եթե կինը առողջական խնդիրներ ունի, դա ձեր երկուսի խնդիրն է: Ձեզ դուր կգա եթե նույն հաջողությամբ դուք հիվանդ լինեք, ձեր կինը ասի,_ "Գնա մամայիդ պատմի"??? 9. Շատ բուժական գործընթացներ տհաճ են կանանց համար, բայց նրանք գնում են դրան` իրենց ամուսինների աչքերում ավելի գեղեցիկ երևալու համար: Չէ որ շատ հաճախ այդ նույն ամուսինները կլորիկ գումարներ են ծախսում սիրուհիների վրա, և պատճառաբանում, որ իրենց կանայք իրենց չեն հետևում: 10. Եթե կինը Ձեզ տեսնում է իր ապագայի մեջ, ուրեմն դուք այնքան մոտ եք, որ նա ազատ արտահայտում է իր մտքերը, կամ էլ հերթական սրիկաներից եք, ով ժամանակ է անցկացնում մեկի հետ, հույսեր տալիս նրան, հետո էլ ամուսնանում ուրիշի հետ: Աշխատեք ոչ մեկի չդժբախտացնել, ուրիշի դժբախտության վրա երջանկություն չեք կառուցի:
________________________________________
LX
00:12 22.09.2008
Շատ կներեք պարոն MX, որտեղ բողոքի գիրք տեսաք և ում բողոքի գիրքն է բացվել?
________________________________________
MX
02:02 20.09.2008
Ինձ թվում է, որ դուք բացել եք, ձեր անձնական կյանքի բողոքի գիրքը:
________________________________________
Tigran
05:46 22.08.2008
Aysinqn anern u zoqanchy piti sexov pahen?gone greiq amusnun kam pesacuin vor parz liner ova um pahelu
________________________________________
Goga
12:45 22.04.2008
Pesain sexova petk pahel