Հոդվածներ
Ում ընտրել (Գլուխ 4)
1.
Արմանը մեկուսացել էր պարտեզի մի ծառախիտ անկյունում և միայն իրեն էր հայտնի՝ ինչ էր մտորում, երբ հանկարծ լսեց եղբոր ձայնը:
-Այգում եմ, Սա՛մ, արի՛ այստեղ:
-Բարև Արման ջան, ո՞նց ես:
-Սովորական, ճիշտն ասած քեզ այսօր չէի սպասում, մերոնք ո՞նց են:
-Նորմալ, ոչ մի նորություն չկա առանձնապես, չնայած… ես քեզ համար անակնկալ ունեմ:
-Անակնկա՞լ, հետաքրքիր է:
Այդ պահին եկավ Եվան: Արմանը աչքերին չէր հավատում, նա հայացքը չէր կարողանում շեղել Եվայից, նրան անչափ կարոտել էր, բայց հետո ջղայնություն զգաց, երբ հասկացավ, որ Եվան ամեն ինչ գիտի, դա էին ասում նրա աչքերը, որոնց ամեն մի միմիկան քաջ ծանոթ էր Արմանին:
Սամվելը հեռացավ, որպեսզի նրանք հանգիստ խոսեն:
-Ողջույն Արման, ո՞նց ես:
-Ի՞նչու ես եկել, Եվա՛: Միթե ես քեզ ամեն ինչ չեմ բացատրել. Արմանը իրեն անտարբեր էր ձևացնում, թեև մեռնում էր Եվային գրկելու, համբուրելու ցանկությունից:
Իսկ Եվան շփոթված էր, նա չգիտեր, որ դժվար է լինելու, բայց այս պահին չգիտեր ինչ ասեր:
-Արմա՛ն, դու ուրախ չե՞ս, որ ես այստեղ եմ, չեմ ուզում կարծել, որ ինձ էլ տեսնել չես ուզում:
-Պարզապես ես քեզ չէի սպասում ու չէի կարծում, որ այն ամենից հետո, ինչ եղավ մեր մեջ, մենք դարձյալ կհանդիպենք: Ճիշտն ասած՝ չեմ հասկանում քո այստեղ գալու իմաստը:
Աստված իմ, նա լավ դերասա՞ն է, թե իսկապես լրիվ սառել են իմ նկատմամբ նրա զգացմունքները,- մտածում էր Եվան:
-Արմա՛ն, այդքան դաժան մի՛ եղիր, ես քեզ չեմ մոռացել, դա իմ ուժերից վեր էր: Ես ուզում եմ քեզ մոտ մնալ:
-Իսկ ինչ կասես իմ դավաճանության մասին, միթե՞ դու ինձ ներում ես:
Արմանը շատ լավ գիտեր, որ Եվան ճշմարտությունը գիտի, և ինքն էլ չէր հասկանում իր պահվածքի իմաստը: Նա ջանք չէր խնայում, որպեսզի Եվային ցույց տա, թե իբր ինքը լրիվ անտարբեր է, կարծես նա ուզում էր ասել. «Ինձ պետք չէ քո կարեկցանքը»:
-Եվա՛, ավելի լավ է գնաս:
-Ես չեմ գնա ինչքան էլ որ դու պահանջես:
-Դու եկել ես հիվանդին խնամելու՞:
-Ո՛չ, ես եկել եմ քեզ հետ ապրելու, քեզ հետ երջանիկ լինելու համար: Հիշու՞մ ես, մի օր ինձ ասացիր, որ կուզեիր մի այնպիսի տեղ գնայինք, որտեղ կլինեյինք միայն ես և դու: Արման, միթե՞ սա չէր մեր ուզածը: Մենք այստեղ մենակ կլինենք ու կիրականացնենք մեր երազանքները:
-Եվա՛, դու չես հասկանում ինչ ես խոսում, դու քո կյանքը ուզում ես կապել մի մարդու հետ, որին շատ քիչ է մնացել ապրելու: Ես քեզ չափազանց շատ եմ սիրում, որպեսզի թույլ տամ նման զոհաբերության գնաս:
-Նորից կրկնիր, Արմա՛ն:
-Ես քեզ թույլ չեմ տա…
-Ո՛չ, դա չէ:
-Իսկ ի՞նչ:
-Այն, որ դու ինձ սիրում ես, չէ որ դու հենց նոր դա ասացիր: Կրկնի՛ր, սիրելի՛ս, ես այնքան եմ կարոտել քո ջերմ խոսքերին, քնքշանքին, համբույրներին: Ես սիրում եմ քեզ, սիրելի՛ս , մի՛ մերժիր ինձ, թու՛յլ տուր կողքիդ մնամ, իսկ մնացածի մասին մոռացի՛ր,-ասաց Եվան և նետվեց Արմանի գիրկը:
Վերջինս էլ չկարողացավ իրեն զսպել, նա ամուր գրկեց Եվային, համբուրեց նրան խենթի նման ու նրան թվում էր, թե այս ամենը երազ էր:
-Ես քեզ պաշտում եմ, Եվա՛: Ների՛ր, որ խափանեցի մեր երազանքները:
-Լռի՛ր, Արմա՛ն, ոչինչ մի՛ ասա, ուրիշ աչ մի բանի մասին մի մտածիր: Ես քոնն եմ, միայն քոնը ու երբեք էլ ուրիշինը չեմ լինի: Ես քեզ կապացուցեմ դա:
-Քո այս խենթությունից առավել էլ ինչ ապացույց: Վերջին անգամ լավ մտածիր, դու պատրա՞ստ ես ինձ հետ մնալ այս մեկուկես տարին:
-Ես մտածելու բան չունեմ, թանկագինս: Ես համոզված եմ, որ ինձ միայն դու ես պետք, միայն քեզ հետ ես ինձ լիովին երջանիկ կզգամ:
-Եվա՛:
-Ասա՛, սիրելի՛ս:
-Կդառնա՞ս իմ կինը:
-Դու իրականացրիր իմ երազանքը:
-Ուրեմն այո՞:
-Դե իհարկե այո՛, հիմարի՛կ:
-Տե՛ր Աստված, շնորհակալ եմ քեզ, որ վերադարձրիր ինձ իմ բարի հրեշտակին: Մի քանի ժամ առաջ ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում, իսկ հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ:
2.
Եվայի հայրն արդեն վերադարձել էր: Կինը նրան ամեն ինչ պատմել էր: Պարոն Հակոբը մեղմ, հանգիստ մարդ էր, բայց երբ իմացավ այն ամենը, ինչ իր բացակայության ժամանակ պատահել էր, խիստ զայրացավ: Ու մեղադրում էր դրա համար կնոջը, որ չի կարողացել կանխել աղջկա մտադրությունը:
-Դու չպետք է թողնեիր, որ նա գնար:
-Դու ճանաչում ես Եվային, նա շատ համառ է, ասաց, որ ինչ էլ ասեմ, միևնույն է ինքը կգնա:
-Եվ դու այդքան շուտ զիջեցիր: Ես հենց հիմա կգնամ այդ տղայի ծնողների հետ խոսելու ու կգնամ աղջկաս ետևից:
-Բայց Եվան արդեն Արմանի հետ է ապրում:
-Դա ինձ չի հետաքրքրում, ես նրան ետ կբերեմ ամեն գնով, ինչ ուզում է պատահած լինի:
-Սպասի՛ր, ես գալիս եմ քեզ հետ:
3.
Արմանենց տանը ընթրում էին, երբ դռան զանգը հնչեց: Դուռը բացեց Սամվելը և շատ զարմացավ, երբ տեսավ Եվայի ծնողներին:
-Բարև ձեզ,-խիստ տոնով բարևեցին նրանք:
-Բարև ձեզ,-սթափվեց Սամվելը: Նե՛րս եկեք,-ասաց նա` հրավիրելով նրանց նյուրասենյակ:
Արմանի ծնողները նույնպես չէին սպասում Եվայի ծնողներին, բայց տիկին Ռոզան գուշակում էր նրանց գալու պատճառը: Բոլորը շատ լարված էին: Խոսակցությունը բացեց Եվայի հայրը.
-Մենք եկել ենք, որպեսզի իմ աղջկա և ձեր տղայի հարաբերությունների մասին խոսենք: Մենք շատ ենք ցավում Արմանի համար ու նրա դեմ ոչինչ չունենք, բայց մեզ ճիշտ հասկացեք, Եվան դեռ շատ երիտասարդ է, նա չի հասկանում` ինչ է անում: Նա շատ զգացմունքային է, վախենում ենք`հետո փոշմանի, բայց արդեն ուշ լինի:
Տիկին Ռոզան հազիվ էր զսպում արցունքները, բայց հետո իրեն հավաքեց և ասաց.
-Մենք էլ ենք այդ հարցով շատ անհանգստացած և ձեզ լիովին հասկանում ենք: Մենք էլ ենք կարծում, որ Եվայի ապագան առջևում է ու նա չպետք է աներ այն, ինչ արեց, չնայած որ իմ տղան հիմա շատ երջանիկ է: Տիկին Հասմիկ, երբ Եվան եկել էր մեր տուն ու ասաց իր մտադրության մասին, ես ամեն կերպ փորձեցի նրան բացատրել, որ այդպես ճիշտ չէ, որ նա պետք է իր կյանքով ապրի ու մոռանա Արմանին, բայց երբ ես տեսա, թե նա ինչպես է ցանկանում Արմանիս մոտ գնալ, նրա աչքերում ես տեսնում էի իրեն հասկանալու նրա խնդրանքը ու որոշեցի, որ չպետք է խառնվեմ:
Այդ ժամանակ հասկացա, որ նա գիտակցաբար է այդ քայլին գնում և հետ չի կանգնի իր որոշումից ոչ մի դեպքում: Արմանը նույնպես սկզբում մերժել է նրան, բայց հետո, երբ համոզվել է, որ Եվան իրոք դա է ուզում, նոր համաձայնվել է: Հենց իր հիվանդության համար Արմանը հրաժարվեց Եվայից, որպեսզի նա իր կյանքը դասավորի: Որդուս համար էլ հեշտ չէր հրաժարվել Եվայից, բայց քանի որ նա եսասեր չէ, ազատ թողեց Եվային:
Լռություն էր: Եվայի ծնողները եկել էին դատապարտելու Արմանի ծնողներին, բայց տիկին Ռոզայի խոսքերը նրանց հուզեցին: Եվ իսկապես, ի՞նչ մեղք ունեն ծնողները կամ հենց Արմանն ու Եվան, որ իրենց բախտը հետևյալ կերպ դասավորվեց:
-Ես միայն ուզում եմ, որ իմ աղջիկը երջանիկ լինի,-ասաց պարոն Հակոբը: Ներեցեք ինձ ես կոպիտ խոսեցի: Գիտեմ, հիմա դուք շատ ծանր շրջան եք ապրում: Ուզում եք, որ գոնե որոշ ժամանակ ձեր տղան երջանիկ լինի:
-Մենք ձեզ չենք մեղադրում, Հակոբ ջան,- ասաց Արմանի հայրը: Եթե ես էլ աղջիկ ունենայի, հավատացեք նույն կերպ կվարվեի:
-Ես չգիտեմ ինչ ասեմ, կարծում եմ մեզ ոչինչ չի հաջողվի փոխել: Ինչ արած, թող ապրեն միասին, իսկ ինչ կլինի հետո, կապրենք կտեսնենք:
4.
Երբ Արմանը արթնացավ Եվան կողքին չէր: Նա շուտ հագնվեց և դուրս եկավ: Մտավ պարտեզ, վարդի մի թուփի առջև կանգնած էր Եվան ու հիացմունքով նայում էր վարդերին: Արմանը, նրա մոտ կանգնած, դիտում էր նրան, ուշադիր նայելով նրա աչքերին, որոնք այնքան փայլում էին ուրախությունից: Արմանի հայացքը սահեց նրա ուսերով, իջավ մինչև ոտքերը ու այդ ժամանակ նրա աչքերը փակվեցին: Փակ աչքերով նա նորից տեսավ Եվային իր ամբողջ շքեղությամբ, թարմ ու գարնանաբույր, չքնաղ, փայլուն մազերով, սլացիկ, գայթակղիչ կազմվածքով: Նրա ժպիտը Արմանի շուրջը փոխեց մի դյութիչ հեքիաթի. թռչունները իրենց քաղցրիկ ձայնով երգում էին այդ հեքիաթի մեջ և մի ուրիշ տեսակ արև էր շողում երկնքում, Եվան մի ուրիշ տեսակ գեղեցիկ էր այսօր, խենթացնող գեղեցիկ, այնքան, որ նրա սիրտը դողում էր անգամ մի քանի մետր հեռավորությունից: Արմանը չդիմացավ. մոտեցավ նրան, համբուրեց ու գրկեց անհագ և անհաղթահարելի ցանկությունով:
5.
Անցավ երեք ամիս: Արմանն ու Եվան ճաշում էին, երբ Եվան հանկարծ իրեն վատ զգաց:
-Սիրելի՛ս, քեզ ի՞նչ պատահեց,-անհանգստացավ Արմանը:
-Չգիտեմ, այս էլ որերորդ անգամն է, ինձ վատ եմ զգում, գլուխս պտտվում է:
-Իսկ ինչու՞ ինձ ոչինչ չէիր ասում:
-Մտածեցի`դատարկ բան է, կանցնի:
-Հագնվի՛ր, մենք հենց հիմա քաղաք ենք գնում:
-Արման, պետք չէ այդպես անհանգստանալ:
-Այն էլ ինչպես է պետք և չփորձես հակաճառել: Եվան զիջեց:
-Լավ, լավ գնում եմ:
6.
Մինչ Եվային հետազոտում էին, Արմանը շարունակ ետ ու առաջ էր անում միջանցքում` անհամբեր սպասելով, թե երբ է Եվան դուրս գալու: Վերջապես բժիշկը Արմանին ներս հրավիրեց: Երբ նա տեսավ Եվայի երջանիկ դեմքը, թեթևացավ, բայց դեռ գլխի չէր ընկնում:
- Բժիշկ, ի՞նչ է պատահել կնոջս:
- Շնորհավորում եմ ձեզ, դուք հայր եք դառնալու: Ձեր կինը արդեն երկու ամիս է հղի է:
Արմանը իրեն կորցրեց, նա նայում էր Եվային, նայում էր բժշկին ու չէր հավատում, որ այս ամենն իր հետ է կատարվում:
- Դու ուրա՞խ ես, սիրելի՛ս,- հարցրեց Եվան:
- Ուրախ եմ: Եվա՛, ես ի՞նչ եմ արել այս երջանկությանը արժանանալու համար: Մի՞թե սա երազ չէ, մեր երեխան, մեր սիրո պտուղը: Մենք պետք է շուտ հայտնենք այս հրաշալի նորությունը մեր ծնողներին:
- Իհարկե, սիրելի՛ս: Սկզբից ձեր տուն կգնանք: Հատկապես մայրիկիդ, վստահ եմ, շատ կհուզի այս լուրը:
- Կհուզի՞, նա ուրախությունից կխելագարվի:
7.
Հնչեց դռան զանգը: Տանը միայն տիկին Ռոզան էր: Երբ բացեց դուռը, մի պահ չհավատաց, որ Արմանն ու Եվան էր: Չէ որ նրանք հազվադեպ էին քաղաք գալիս:
- Սիրելինե՜րս, նե՛րս եկեք: Ինչու՞ չզգուշացրիք, որ գալու եք, ես քո սիրած ուտեստները կպատրաստեի որդիս:
- Որոշեցինք անակնկալ մատուցել ձեզ, մա՛մ ջան, բայց, որ ճիշտ ասեմ, ավելի լուրջ պատճառով ենք եկել:
- Ի՞նչ լուրջ պատճառ: Դու քեզ վա՞տ ես զգացել, ինձնից մի՛ թաքցրեք, խնդրում եմ:
- Մա՛մ, ես ինձ հրաշալի եմ զգում, մոռացել եմ ամեն ինչ, այսքան լավ ես ինձ երբեք չեմ զգացել:
- Ես շատ ուրախ եմ ,որդի՛ս, քեզ համար, բայց վերջապես կասե՞ք, թե ինչ է կատարվում:
- Դու շուտով տատիկ ես դառնալու:
- Ինչպե՞ս թե, լու՞րջ ես ասում: Եվա՛, սիրելի՛ս, դու հղի՞ ես:
- Այո, մա՛մ ջան, երկու ամսական:
- Սա ուղղակի հրաշք է, իսկ ինձ թվում էր` ես էլ երբեք երջանիկ չեմ լինի. իմ թոռնիկը, իմ Արմանի երեխան: Աղոթքներս հասան Աստծուն, շնորհակալ եմ Աստծուն:
- Իսկ ու՞ր են մերոնք:
- Ինչպես միշտ, աշխատանքի են: Կսպասեք չէ՞ նրանց:
- Չենք կարող, մա՛մ ջան: Մենք պետք է Եվայի ծնողներին էլ հայտնենք այս լուրը: Իսկ հետո դուք և նրանք կգաք մեր ամառանոց ու միասին կնշենք այս հիանալի նորությունը:
8.
Եվան շատ ուրախացավ, երբ իրենց տանը տեսավ տատիկին: Նա մի քանի օրով հյուր էր եկել: Արմանին սառը դիմավորեցին Եվայի ծնողները, և Արմանը դրանից կաշկանդվում էր. նա իրեն մեղավոր էր զգում նրանց առաջ, բայց Եվայի տատիկը այնքան ջերմ էր նրա հետ, որ մի քիչ կոտրում էր նրանց սառնությունը:
- Մա՛մ, պա՛պ, մենք ձեզ շատ լավ լուր ունենք հայտնելու:
Եվայի հայրն ու մայրը նայեցին իրար:
- Ի՞նչ լավ լուր,- հարցրեց հայրը,- մի՞թե Արմանի դիակնոզը սխալ էր կամ նրա հիվանդությունը կբուժվի՞:
Արմանը ցնցվեց: Նա քիչ էր մնում խեղդվեր այս տանը, օդը չէր հերիքում: Նա տեղից վեր կացավ և դիմեց Եվային.
- Եվա՛, ես գնում եմ, եթե ուզում ես կարող ես մնալ:
- Սպասի՛ր, Արմա՛ն, մի՛ գնա:
- Ների՛ր, բայց ես ինձ լավ չեմ զգում, ինչպես գիտես ես վատառողջ եմ:
- Սիրելի՛ս, այդպես մի՛ ասա:
Տատիկը, տեսնելով լարված վիճակը, Արմանին դուրս բերեց հյուրասենյակից:
- Արի՛ տղաս, արի գնանք պատշգամբ զրուցենք, մինչև Եվան կխոսի ծնողների հետ:
- Ուրիշ անգամ տատի ջան:
- Միթե կմերժես ինձ, ես վաղուց քեզ հետ չեմ զրուցել: Արի՛, համ էլ կպատմես ոնց եք ապրում, ինչով եք զբաղվում:
Տատին համոզեց Արմանին: Նրանք դուրս եկան հյուրասենյակից:
- Եվա՛, միայն արագ, լա՞վ:
- Լա՛վ, սիրելի՛ս, քիչ հետք կգնանք:
Մնացին երեքով: Եվան ամաչում էր ծնողների փոխարեն: Նա ահավոր զայրացած էր նրանց վրա, որ այսքան ժամանակ դեռ չեն համակերպվել, որ ինքն Արմանի հետ է:
- Պա՛պ, գոնե զգացի՞ր, որ վիրավորեցիր Արմանին: Ես ամեն ինչ անում եմ, որ նա մոռանա այդ մասին, իսկ դու, փոխանակ հետաքրքրվես, թե ինչու ենք եկել, ինչ լուր ունենք հայտնելու, ինչպես ենք ապրում, առիթը բաց չթողեցիր նրան վշտացնելու համար:
- Բայց ես իրոք մտածեցի, որ դա է լավ լուրը, ուրիշ ի՞նչ լուր կարող էր լինել:
- Ես հղի եմ, մենք երեխա ենք ունենալու:
- Չեմ հավատում, դա ճիշտ չէ,- տեղից վեր կենալով` ասաց մայրը:
- Մամ, ի՞նչ ես ասում, դու ուրախ չե՞ս, որ ես մայր եմ դառնալու: Ոչինչ չեմ հասկանում:
- Եվա՛, մայրդ ճիշտ է, դու պետք է ազատվես այդ երեխայից: Հետո դու այնքան երեխաներ կունենաս: Բայց հիմա այդ երեխան քեզ կխանգարի:
- Ո՛չ, ես երևի ձեզ չեմ հասկանում: Դուք ուզում եք, որ ես հրաժարվե՞մ մեր երեխայից: Ես չեմ ուզում հավատալ, որ այդ դուք եք ասում` իմ ծնողները:
Եվան ընկավ շոկի մեջ: Նա այսպիսի ռեակցիայի չէր սպասում:
- Եվա՛, աղջիկս, դու առանց մեզ լսելու ամուսնացար: Մենք մի կերպ համակերպվեցինք այդ մտքի հետ` մխիթարվելով, որ հետո նորից կամուսնանաս, ընտանիք կկազմես: Իսկ եթե դու երեխա ունենաս, քո գործը կդժվարանա, այդպես քեզ համար դժվար կլինի ամուսնանալը:
Եվան, երբ վերջնականապես համոզվեց, որ ծնողները չեն զղջում իրենց խոսքերի համար, իրեն հավաքեց, վեր կացավ և հանդիսավոր ասաց.
- Ես կպահեմ իմ երեխային, որովհետև նա իմ ու Արմանի մեծ սիրո պտուղն է, նա Արմանի մի մասնիկն է: Ես իմ ողջ սերը, քնքշանքը նրան կնվիրեմ, նրա ծնունդը իմ միակ մխիթարանքը կլինի իմ Արմանին կորցնելուց հետո: Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն հարգելի ծնողներ, ապա մի՛ անհանգստացեք: Ես երկրորդ անգամ չեմ պատրաստվում ամուսնանալ, ինձ Արմանից հետո ոչ ոք հարկավոր չէ: Ես երջանիկ կլինեմ իմ որդու հետ ու կկարողանամ պահել նրան: Ինձ կօգնեն Արմանի ծնողները, որոնք, ի տարբերություն ձեզ, երջանիկ են, որ թոռնիկ են ունենալու: Իսկ հիմա, ձեր թույլտվությամբ:
- Արմա՛ն, սիրելի՛ս, գնացինք:
- Սպասի՛ր, ցտեսություն ասեմ ծնողներիդ:
- Սիրելի՛ս, դրա կարիքը չկա,- ասաց Եվան, գրկեց տատիկին և խոստացավ ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման այցելել նրան:
9.
Տատիկը շատ զայրացավ, երբ իր սիրելի թոռնիկին այդքան վշտացած տեսավ: Անգամ այն ժամանակ, երբ Արմանը լքել էր Եվային, նա այդպիսի հուսահատ տեսք չուներ: Որոշեց խոսել աղջկա հետ: Հարմար առիթ էր. փեսան անմիջապես բարկացած դուրս էր եկել Եվայենցից հետո:
- Հասմիկ, ի՞նչ է պատահել, ինչու՞ էր Եվան այդքան վշտացած:
- Մայրիկ, պատկերացնու՞մ ես, իմ խենթ աղջիկը հղի է:
- Աստված օրհնի այդ բալիկին, պատկերացնում եմ Եվայի ուրախությունը այն պահին, երբ իմացել է, որ մայր է դառնալու, հատկապես, որ դա Արմանի երեխան է:
- Եվ նա բնավ մտադիր չէ ազատվել այդ երեխայից, որը նրան միայն պրոբլեմներ կբերի: Փոխանակ ինձ հասկանար, նա նեղացավ մեզանից ու գնաց:
- Դու նրան ասել ես, որ ազատվի՞ երեխայից:
- Չեմ ասել, պահանջել եմ:
- Ինչպե՞ս ես կարողացել, դու գիտես, թե դա արժեք ունի քո աղջկա համար, ես ապշած եմ…
- Մայրի՛կ, հասկացի՛ր, ես նրա մասին եմ մտածում: Ինչպե՞ս է նա պահելու այդ երեխային:
- Նա կպահի այդ երեխային և շատ ավելի լավ, քան դու կարող ես պատկերացնել, որովհետև այդ երեխան նրան միշտ կհիշեցնի իր հորը, նա իր ամուսնու կարոտը այդ երեխայից կառնի: Մի՞թե դու այդքան բան չես հասկանում: Դու նրա մայրն ես, նա քո կարիքը հիմա ամենաշատն է զգում, իսկ դու նրան խնդրում ես ազատվել երեխայից: Ների՛ր ինձ, աղջիկս, բայց պիտի ասեմ. դու այդպես էլ չկարողացար Եվայի համար լավ մայր լինել: Դա է պատճառը, որ ես նրան ամեն ինչում աջակցել եմ: Նա իմ միակ թոռնիկն է, ես չէի կարող թույլ տալ, որ նա իրեն լքված զգա: Շատ շնորհակալ եմ քո հյուրընկալությունից: Ես գնում եմ:
10.
Ամբողջ ճանապարհին Եվան ու Արմանը չխոսեցին: Ոչ մեկն էլ սիրտ չուներ խոսելու: Արդեն ուշ էր, պատրաստվում էին քնելու, երբ Արմանն ասաց.
- Եվա՛, ի՛նձ նայիր:
Եվան շրջվեց:
- Ես չեմ կարողանում քնել, որովհետև ներսումս այնքան բան է կուտակվել:
- Խոսի՛ր, լսում եմ:
- Իսկ դու չգիտես ի՞նչ եմ ասելու:
- Ո՛չ, որտեղի՞ց իմանամ:
- Եվա՛, ինչու ես այդպես չոր խոսում, դու փոշմանել ես, դու ուզում ես ծնողներիդ մոտ վերադառնալ, ասա՛, կասկածները ինձ տանջում են:
Եվան սթափվեց: Նոր հասկացավ, որ իր բարկությունը իրենից անկախ տարածվել է Արմանի վրա և որ նա հիմա կարծում է, թե ծնողները ազդել են իր վրա:
- Արմա՛ն ջան, հանգստացի՛ր, ինչե՞ր ես խոսում: Ների՛ր, սիրելի՛ս, որ կոպիտ խոսեցի, պարզապես ես շատ վիրավորված եմ ծնողներիցս:
Արմանը հանգիստ շունչ քաշեց` իմանալով, որ Եվայի վատ տրամադրության պատճառը ինքը չէ:
- Իմ պատճառո՞վ վիճեցիք:
- Ո՜չ, հոգի՜ս, դու կապ չունես, նրանք ի՜նձ են վիրավորել:
- Երևի խորն է վիրավորանքդ: Ես քեզ երբեք այս վիճակում չեմ տեսել:
- Այո՛, բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին:
- Ինչպես կուզես, միայն թե մի տխրիր: Ես էլ շատ վատ զգացի ինձ այսօր ձեր տանը, բայց տատիկիդ հաջողվեց ցրել իմ վատ մտքերը:
- Այո՛, նա այդպիսին է:
- Արի՛ չտխրենք, սիրելի՛ս: Չէ որ մենք այսօր հիանալի առիթ ունենք ուրախանալու:
- Այո՛, իհարկե, դու ճիշտ ես:
- Ես այնքա՛ն եմ ուզում գրկել նրան, ինձ թվում է` տղա է լինելու:
- Ու քեզ է նման լինելու: Քեզ նման հրապուրիչ, գրավիչ, խենթ, գեղեցիկ ու արտահայտիչ աչքերով…
- Այ սա ինձ դուր է գալիս,- շշնջաց Արմանը` հպվելով Եվային:
- Ես պաշտում եմ քեզ, Եվա՛:
- Ես էլ քեզ, միա՛կս, հարազա՛տս…
11.
Անցան ամիսներ: Արմանը էլի գլխացավեր, գլխապտույտներ ունենում էր, բայց ոչ հաճախ: Եվան հետևում էր, որ նա ժամանակին ընդունի հաբերը: Բժիշկն ասել էր, որ ամուսնությունը շատ դրական էր անդրադարձել նրա առողջության վրա:
Եվան գտնվում էր հղիության իններորդ ամսում: Մոտակա օրերը նա պետք է լույս աշխարհ բերեր իրենց փոքրիկին:
Արմանը քաղաք էր գնացել, երբ վերադարձավ, Եվայի ցավերը սկսվել էին:
- Սիրելի՛ս, ների՛ր, որ քեզ մենակ էի թողել, հիմա շտապ օգնություն կկանչեմ:
- Արման, նա ծնվում է…
- Պառկի՛ր սիրելիս, հանգիստ, հիմա կգան:
Քսան րոպե հետո Եվային տեղափոխեցին հիվանդանոց: Արմանը տեղեկացրեց իր ծնողներին և Եվայի տատիկին: Քիչ անց երկուսի ծնողներն էլ հիվանդանոցում էին: Արմանը անհանգիստ անցուդարձ էր անում միջանցքով: Եվան երկու ժամ էր, ինչ ներսում էր:
Արդեն չորս ժամ անցել էր, երբ բժիշկը եկավ ու դիմեց Արմանին.
- Շնորհավորում եմ, դուք տղա եք ունեցել:
Արմանը այնքան հուզվեց, որ նրա աչքերում արցունքի կաթիլներ երևացին: Տիկին Ռոզան ուրախությունից լաց էր լինում: Սամվելը ոգևորված գրեց եղբորը և հանդիսավոր ասաց.
- Շնորհավորում եմ, հայրի՛կ:
- Հավատս չի գալիս, իմ երեխան, ես այսօր հայր եմ դարձել…
- Բժիշկ, կարո՞ղ եմ տեսնել կնոջս և երեխայիս:
- Դեռ ոչ:
- Խնդրում եմ, ես շատ չեմ մնա:
Բժիշկը, տեսնելով նրա ոգևորությունը, չկարողացավ մերժել.
- Լավ, բայց միայն դուք և քիչ ժամանակով: Ձեր կնոջը հանգիստ է պետք:
- Անչափ շնորհակալ եմ:
Տատիկը, տեսնելով խնամիների միջև լարվածությունը, փորձեց ինչ-որ կերպ նրանց հաշտեցնել:
- Լսե՛ք, մի՞թե ձեր թոռնիկի ծնունդը առիթ չի հաշտվելու,- ասաց նա:
- Մենք չենք էլ վիճել, ես էլ չգիտեմ ինչու է այսքան լարված իրավիճակ, երևի…
- Տիկի՛ն Հասմիկ, պարո՛ն Հակոբ, երբ դուք եկել էիք մեր տուն, խոսեցինք, ինձ թվաց, որ մենք հասկացանք իրար: Մենք խնամիներ ենք, թոռնիկ ենք ունեցել: Եկե՛ք ամեն ինչ մոռանանք, հավաքվենք մեր տանը և նշենք այս հիանալի առիթը, համաձա՞յն եք:
Եվայի ծնողները աղջկա հետ վիճելուց հետո շատ էին խեղճացել: Նա նրանց միակ դուստրն էր ու նրանք չէին ուզում կորցնել իրենց աղջկան, հատկապես, որ իրենք էին մեղավոր:
- Համաձա՜յն ենք,- ասաց Եվայի հայրը: Թող լինի այն, ինչ պետք է լինի, մենք անզոր ենք ճակատագրի դեմ: Իսկ խնջույք կազմակերպելը շատ լավ միտք է:
- Եկե՛ք անակնկալ մատուցենք մեր երեխեքին,- ասաց տիկին Հասմիկը:
- Այո՛, այդպես ավելի լավ կլինի: Երեք օր հետո դուրս կգրեն Եվային ու երեխային, հենց այդ ժամանակ էլ կհավաքվենք,- ասաց տիկին Ռոզան:
- Դե՛, միևնույնն է, այսօր չենք կարող մեր հարսին ու թոռնիկին տեսնել, թող Արմանը մնա նրանց հետ, իսկ մենք գնանք: Ես ուզում եմ հենց այսօրվանից պատրաստվել մեր խնջույքին:
- Իսկ մենք ի՞նչ անենք, ինչո՞վ ձեզ օգնենք:
- Մի՛ անհանգստացեք, Հասմի՛կ ջան, ինձ թողեք ամեն ինչ, ես այդ գործից լավ եմ հասկանում:
- Դե որ այդպես է, մինչ հանդիպում:
- Առայժմ:
12.
Եվան երեխային գրկած ուշադիր նայում էր նրան, երբ Արմանը ներս մտավ:
- Ինձ մո՛տ արի, սիրելի՛ս, նայիր, մի՞թե նա հրաշք չէ:
Արմանը մի պահ քարացել էր: Նա նայում էր մեկ Եվային, մեկ որդուն նրա գրկում ու չէր հավատում, որ այս ամենը իրական է:
- Եվա, սիրելի՛ս, թանկագի՛նս, ես քեզ համար ինչ էլ անեմ չնչին բան կլինի այն ամենի համեմատ, ինչ դու ինձ տվել ես:
- Այդպես մի՛ ասա, Արմա՛ն, դու ինձ համար ամեն ինչ ես, ոչինչ էլ պետք չէ անել: Դու և մեր փոքրիկը իմ կյանքի իմաստն եք:
- Ես շատ-շատ երջանիկ եմ, Եվա՛: Եթե դու չլինեիր, ես երևի հիմա արդեն…
- Հիմարություններ մի՛ ասա, հուսով եմ, առիթից չես օգտվի, որ տանը չեմ և հաբեր կընդունես:
- Լսում եմ և ենթարկվում եմ, իմ տիրուհի, բայց ես քեզ մենակ չեմ թողնելու, ես ոչ մի րոպե չեմ ուզում ձեզնից հեռու լինել:
- Ես երկար նրան էի նայում, ուզում էի տեսնել` ու՞մ է նման, աչքերը քեզ են նման:
- Տու՛ր գրկեմ նրան: Ողջու՜յն որդի՛ս, Եվ, ոնց որ քունը տանում է:
- Արի՛ քնացնենք: Ուզու՞մ ես տուր ինձ:
- Ո՛չ, դու հանգստացիր հոգյակս, ես ինքս կքնացնեմ նրան:
- Իսկ անու՞նը, ինչպե՞ս անվանենք մեր որդուն:
- Ես միշտ սիրել եմ Էրիկ անունը, դու դեմ չե՞ս:
- Ինչպե՞ս կարող եմ դեմ լինել, հրեշտակս:
Այդ պահին ներս մտավ բժիշկը:
- Դուք դեռ այստե՞ղ եք:
- Շշշշ, քնացնում ենք երեխային, բժիշկ մի՛ վռնդեք ինձ, խնդրում եմ: Ես չեմ կարող գնալ:
- Դուք շատ համառ ամուսին ունեք տիկի՛ն Եվա, բայց պետք է ասեմ, որ ձեր բախտը բերել է, նա շատ հոգատար ամուսին է և Ձեզ շատ է սիրում: Դրա համար էլ նրան չեմ մերժում: Կարող եք մնալ: Եվ թույլ տվեք շնորհավորել ձեր նորաստեղծ ընտանիքը:
- Շնորհակալ ենք, բժի՛շկ:
- Դե լավ, չխանգարեմ ձեզ, քիչ հետո բուժքրոջը կուղարկեմ երեխայի հետևից:
13.
Եվային արդեն դուրս էին գրում, արդեն պատրաստվում էին դուրս գալ, երբ տեսան դեպի իրենց վազող Սամվելին` ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ:
- Լավ հասցրի,- շնչակտուր ասաց Սամվելը:- Իսկ սա քեզ համար է, Եվ ջան,- ծաղկեփունջը տվեց Եվային:
- Ինչ սիրուն է, շնորհակալ եմ, Սա՛մ ջան, դու շատ սիրալիր ես:
- Իսկ իմ զարմի՞կը, կարելի՞ է գրկել նրան, ի՛նչ լավիկն է: Քեզ նման է ժպտում, Եվա, բայց ընդհանուր Արմանին է նման:
- Ինչու՞ ենք այստեղ կանգնել,- ասաց Արմանը,- մենք տուն ենք գնում, մեզ հետ արի:
- Ես եկել եմ ձեր հետևից, գնում ենք մեր տուն:
- Գուցե վա՞ղը, մի քիչ հոգնած ենք:
- Ո՛չ, ոչ մի վաղը, հենց այսօր ու հենց հիմա ու մերժում չեմ ընդունում:
- Արման գնանք,- ասաց Եվան:
- Լավ գնացինք, բայց ինչու՞ ես այդպես պարտադրում, չեմ հասկանում,- ասաց եղբորը:
14.
Արմանենց տանը ամեն ինչ պատրաստ էր: Եվայի ծնողները և տատիկը արդեն եկել էին: Բոլորը սպասում էին նրանց: Հնչեց դռան զանգը: Արմանի հայրը բացեց դուռը և ջերմորեն ասաց.
- Նե՛րս համեցեք, նորաստեղծ ընտանիք:
Արմանն ու Եվան ապշել էին: Նրանց զարմանքը կրկնապատկվեց, երբ տեսան Եվայի ծնողներին:
- Դե ինչ, ձեզ դուր եկա՞վ մեր անակնկալը,- ասաց Արմանի հայրը:
- Այն էլ ինչքան, սա իրոք, որ հրաշալի անակնկալ էր,- ասաց Եվան` նայելով ծնողներին:- Շատ շնորհակալ ենք: Ամեն ինչ հիանալի եք կազմակերպել:
- Իմ թոռնիկը քնած է:
- Այո՛, հիմա նրան սենյակ կտանեմ, կպառկեցնեմ ու կվերադառնամ,- ասաց Եվան ու գնաց սենյակ:
Նրա ետևից գնաց տիկին Հասմիկը:
- Եվա՛, աղջիկս, գիտեմ, որ դու նեղացած ես…
- Մայրի՛կ, հիմա դրա ժամանակը չէ:
- Այո՛, ճիշտ է, բայց ուզում եմ իմանաս, որ ես ու հայրդ զղջում ենք մեր ասածների համար:
- Մի՞թե: Դուք անգամ չայցելեցիք ինձ, չեկաք տեսնելու իմ երեխային:
- Որովհետև ամաչում էինք, մեզ թվում էր` մեզ չես ընդունի: Ների՛ր մեզ, աղջիկս, մենք ուզում էինք, որ դու լավ լինես ու չտառապես:
- Մայրի՛կ, դու չես պատկերացնում, թե ես ոնց էի ձեզ սպասում, ինձ համար դա մեր հաշտության վերջին հույսն էր, իսկ երբ դուք չեկաք, ես լրիվ հույսս կորցրի:
- Աղջիկս, եթե ես իմանայի…
- Լավ, դա արդեն կարևոր չէ: Ես ուրախ եմ, որ դուք հաշտվել եք ամուսնուս ծնողների հետ: Նրանք հոյակապ մարդիկ են:
- Քո տղան է հոյակապ, շատ սիրուն երեխա է: Ես ինձ մեղավոր եմ զգում նրա առաջ:
- Սպասի՛ր, թող արթնանա, կգրկես նրան ու, վստահ եմ, կսիրես, նրան հնարավոր չէ չսիրել:
- Շնորհակալ եմ, որ ներեցիր ինձ, Եվա՛, սրտիցս մի մեծ քար ընկավ:
Նրանք ջերմ գրկեցին իրար:
Խնջույքը հիանալի անցավ: Ընթացքում հնչում էին բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, խորհուրդներ, գեղեցիկ խոսքերի շարաններ…
Բոլորը սթափվեցին երեխայի լացի ձայնից: Եվան վազեց նրա մոտ, տատիկները նրա ետևից:
- Երևի պետք է կերակրես, Եվա՛:
- Այո՛, ժամանակն է, հիմա, հիմա, անուշս:
15.
Արմանը աշխատանքի վայրում փոխարինող էր գտել, որպեսզի ավելի հաճախ տանը մնա: Նա չէր ուզում Եվային երկար ժամանակով մենակ թողնել երեխայի հետ: Թեև այսօր նա իրեն մի տեսակ լավ էր զգում, այնպիսի տրամադրությամբ տուն եկավ, որ Եվան երեխայով տարված չնկատեց դա:
- Եվա՛, սե՜ր իմ, դու շատ ես հոգնում, միգուցե մեկին վարձե՞նք, որ քեզ օգնի:
- Ո՛չ, ոչ սիրելիս, ես հաճույքով եմ ամեն ինչ անում և հետո, քեզանից էլ լավ օգնակա՞ն:
- Ես դա ասում եմ, որովհետև ուզում եմ ուսումդ շարունակես, չէ՞ որ իմ պատճառով ես դու այն թողել:
- Դու իրոք կարծում ես, որ ես երեխայիս կթողնեմ ու ուսման մասի՞ն կմտածեմ: Ո՛չ, ես էլի ուսումս կշարունակեմ, բայց միայն այն ժամանակ, երբ Էրիկս մի քիչ մեծանա: Իսկ դու այդ հարցում մեղավոր չես, ես ինքս եմ այդպես որոշել:
- Տղաս քնել է:
- Այո՛, մի քիչ առաջ քնացրեցի:
- Ես քեզ շա՛տ եմ կարոտել:
- Ինչ եք ասու՛մ:
- Արի՛ գնանք պարտեզ, հիանալի եղանակ է:
- Ինչպիսի ռոմանտիկ ամուսին է ինձ բաժին ընկել:
Լուռ, հանգիստ գիշեր էր, աստղերը` երկնքի այդ վառ ծաղիկները, ծավալու էին իրենց առկայծող լույսը երկրի վրա: Նրանք պառկել էին մեջքի վրա, գլուխները ձեռքներին դրած և նայում էին երկնքին: Մուգ, թավշյա երկինք, ուր կարծես հենց նրանց գլուխների վրա հավաքված էին երկնքի բոլոր աստղերը:
16.
Դռան զանգն էր:
- Հիմա գալիս եմ,- ասաց տիկին Հասմիկը:
- Բարև Ձեզ,- ասաց Աննան` ներս մտնելով:
- Բարև, Աննա՛ ջան:
- Ինչպե՞ս եք տիկին Հասմիկ, ինչպե՞ս է Եվան, ինչ ամուսնացել է նրան չեմ տեսել: Մտածեցի գամ Ձեզանից իմանամ:
- Մենք շատ լավ ենք, Աննա՛ ջան: Ես արդեն թոռնիկ ունեմ, իսկ Եվան շատ երջանիկ է:
- Նրանք արդեն երեխա՞ ունեն: Շնորհավորում եմ Ձեզ, պատկերացնում եմ Եվայի ուրախությունը, իսկ Արմա՞նը, նրա առողջությու՞նն ինչպես է:
- Դեռ չի բողոքում, փառք Աստծո, ամեն ինչ լավ է:
- Չմոռանամ ասել, Էդգարը Ձեզ ջերմ բարևում էր:
- Դու հանդիպե՞լ ես նրա հետ:
- Այո, նա Եվայից էր հետաքրքրվում, ասացի, որ ամուսնացել է, շատ տխրեց. նա հույս ուներ, որ Եվան այդպիսի ռիսկի չի դիմի: Խե՛ղճ տղա, իսկ եթե իմանա, որ Եվան արդեն երեխա ունի…
- Աննա՛ ջան, Էդգարը ինձ էլ դուր եկավ, շատ կիրթ, անկեղծ տղա էր, բայց նրան ասա, թող մեկընդմիշտ մոռանա Եվային:
- Տիկի՛ն Հասմիկ, նա շատ համառն է, նա ինձ ասաց, որ կսպասի Եվային, մինչև որ…
- Հնարավոր է, որ նա իրոք սպասի Եվային, բայց Եվան չի ընդունի նրան որպես ամուսին: Հավատա՛ ինձ, ես իմ աղջկան լավ եմ ճանաչում, նա միշտ իր խոսքի տերն է լինում: Նրա համար միայն Արմանը գոյություն ունի: Էդգարին ոչինչ չի մնում, քան համակերպվել:
- Ես, իհարկե, նրան կասեմ, բայց կասկածում եմ, որ նա կհամակերպվի:
- Դա արդեն իր գործն է:
- Դե լավ, ես գնամ, ընկերուհուս ջերմ կբարևեք ու կշնորհավորեք: Հիմա երևի նա շատ է զբաղված, թող մի քիչ էլ ժամանակ անցնի, ես անպայման կայցելեմ նրան:
- Շնորհակալ եմ, որ եկար, Աննա՛ ջան, ես նրան ամեն ինչ կփոխանցեմ:
17.
Արմանի մոտ սկսվել էին հաճախակի գլխացավերը, բայց նա դրա մասին ոչինչ չէր ասում Եվային: Չէր ուզում փչացնել նրա տրամադրությունը: Երեխայի ծնվելուց հետո ժպիտը անպակաս էր նրա դեմքից: Արմանը Եվային այդպես անհոգ էր ուզում տեսնել, չէ որ իրենից հետո Եվայի համար շատ դժվար է լինելու:
Այս առավոտ նա մինչև աշխատանքի գնալը այցելեց բժշկին:
- Բարև Ձեզ, բժիշկ:
- Բարև, Արմա՛ն ջան, նե՛րս արի:
- Բժի՛շկ, վերջերս նորից սկսել են գլխացավերս, հազիվ եմ դիմանում այդ ցավերին, կնոջս էլ դեռ չեմ ուզում ասել: Ի դեպ, մենք երեխա ենք ունեցել ու չնայած իմ վիճակին, ես շատ երջանիկ եմ:
- Շնորհավորում եմ. տղա՛ս, դու նախանձելի կամք և ուժ ունես, դու չես հանձնվում, անգամ ընտանիք կազմեցիր:
- Այդ կամքն ու ուժը ինձ իմ կինն է տալիս: Եթե նա չլիներ, ես երևի հիմա արդեն մեռած կլինեի: Նա ինձ կյանքի կոչեց: Նրան հաջողվեց այնպես անել, որ ես ժամանակավոր մոռանամ իմ հիվանդության մասին:
- Համարյա մի տարի է, ինչ դու ինձ մոտ չես եկել: Այդ ընթացքում քեզ ինչպե՞ս էիր զգում:
- Պատկերացրեք` չեմ բողոքում: Ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգացել, իհարկե երբեմն էլի ցավեր ունեցել եմ, բայց հետո անցել են: Իսկ այս վերջին շրջանում համարյա ոչ մի օր ցավերս չեն թողել:
- Լա՛վ, ուրեմն ուրիշ դեղեր պիտի նշանակվի:
- Նորից անալիզնե՞ր պիտի հանձնեմ:
- Ո՛չ, դրա կարիքը չկա: Ես արդեն գիտեմ` ինչ պետք է նշանակեմ քեզ: Քո անձնական երջանկությունը իրոք, որ դրական է ազդել առողջությանդ վրա:
- Այսի՞նքն, ոչինչ չեմ հասկանում:
- Հիմա կբացատրեմ: Այն օրվանից, ինչ քեզ նշանակել եմ այս կուրսը, երեք, ամենաշատը վեց ամիս հետո դու պետք է գայիր, որպեսզի ուրիշ կուրս սկսեինք, բայց դու մեկ տարի հետո նոր եկար ու ասացիր, որ ցավեր ունես: Դա նշանակում է, որ այն կուրսը, որ ես քեզ պիտի նշանակեի վեց ամիս առաջ, հիմա եմ նշանակելու:
- Այ հիմա հասկացա: Իսկ այդ նոր բուժումը արդյունավե՞տ է:
- Սրանք բավականին ուժեղ հաբեր են, Արման ջան, պետք է, որ օգնեն քեզ գոնե վեց ամիս: Եթե այս նոր կուրսը ընդունելուց հետո ինչ-որ բողոքներ ունենաս, անպայման կգաս, հանկարծ ականջի ետև չգցես: Քո հիվանդության հետ խաղ անել չի կարելի:
- Գիտեմ, բժիշկ ջա՛ն: Մի՛ անհանգստացեք: Հիմա, երբ ես ունեմ իմ սիրելի ընտանիքը, ամեն ինչի կգնամ, միայն թե քիչ ավելի երկար ապրեմ:
- Այ այդպես, ես հպարտանում եմ քեզանով: Ահա՛ ցուցակը:
- Շնորհակալ եմ, ցտեսությու՛ն:
- Ցտեսություն, Արմա՛ն ջան, քեզ լա՛վ նայիր:
18.
Եվան երեխայի հետ խաղում էր, երբ ներս մտավ Սամվելը:
- Բարև, Ե՛վ ջան, էս դեռ չի քնել իմ չարաճճի զարմիկը:
- Բարև, Սա՛մ ջան, ոչ մի կերպ չի ուզում քնել, մոտ երկու ժամ է խաղում ենք:
- Արի՛ ինձ մոտ, փոքրիկս, տե՛ս քեզ ինչեր եմ բերել:
Սամվելը շատ էր սիրում երեխային, և ինչ նա ծնվել էր, ոչ մի անգամ դատարկ ձեռքով չէր եկել նրա մոտ: Այս անգամ էլ խաղալիքներ և երկու զույգ զուգագուլպաներ էր բերել:
- Սա՛մ, ինչ լա՛վն են, ո՞նց էլ ընտրել ես այսքան գեղեցիկ:
- Այ հենց դրա մասին էլ ուզում եմ խոսել քեզ հետ:
- Չեմ հասկանում, պա՛րզ խոսիր:
- Ես ընկերուհի ունեմ, հենց նրա հետ էլ գնել ենք զուգագուլպաները:
Եվան այնքան ուրախացավ այս նորությունից, որ ջերմ գրկեց Սամվելին քրոջ պես ու ոգևորված ասաց.
- Դե՛ պատմիր, ինչպիսի՞ն է նա, որտե՞ղ եք ծանոթացել:
- Երեք տարի է իրար ճանաչում ենք, ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ ինքս էլ եմ զարմանում:
- Երեք տարի հետո նոր հասկացար, որ գտել ես նրան ու չես ուզում կորցնել:
- Այո՛, նման մի բան: Ես չէի հասկանում, որ զգացմունքներ ունեմ նրա նկատմամբ ու էլի չէի հասկանա, եթե նրան չտեսնեի իմ ծանոթներից մեկի հետ:
- Զգացիր, որ խանդում ես, ճի՞շտ է:
- Գուշակեցիր: Ես ինձ կորցրել էի, չէի հասկանում ինչ է կատարվում, բայց հետո հասկացա, որ Սոնան ինձ դուր է գալիս ու որ ես չեմ ուզում նրա կողքին ուրիշին տեսնել:
- Իսկ նա ինչպե՞ս արձագանքեց դրան:
- Փաստորեն ես ինձ հիմարի պես եմ պահել, նա հրապուրված է եղել ինձանով, իսկ ես ոչինչ չեմ զգացել:
- Դա տղաների ամենտարածված թերություններից է: Իսկ այդ տղան նրա ի՞նչն է, պարզե՞լ ես:
- Նրա դասընկերն է: Այդ օրը, որ տեսա նրանց, պատահական հանդիպել էին:
Արմանը եկավ: Հոգնած դեմքին ժպիտ եկավ` տեսնելով որդուն աշխույժ վազվզելիս, հետո նոր նկատեց Սամվելին:
- Սիրելի՛ս, Սամը լավ նորություն ունի,- ասաց Եվան` ժպտալով նայելով Սամվելին:
- Եվ ի՞նչ նորություն է:
- Ես արդեն ընկերուհի ունեմ, ուզում եմ ձեզ հետ ծանոթացնել նրան:
- Շնորհավորում եմ եղբայրս, վաղուց ժամանակն էր, դե՛ պատմիր, լավի՞կն է:
- Երկար-բարակ որպեսզի չպատմի, ես մի առաջարկ ունեմ,- ասաց Եվան:
- Ի՞նչ առաջարկ:
- Արմա՛ն, ի՞նչ կասես, եթե վաղը Սամվելին ու Սոնային ճաշի հրավիրենք, համ էլ ավելի մոտիկից կծանոթանանք:
- Հիանալի գաղափար է, անուշիկս:
- Ինձ էլ դուր եկավ,- ոգևորվեց Սամվելը:
- Ես մի յուրահատուկ բան կպատրաստեմ:
- Դու միշտ էլ յուրահատուկ ես պատրաստում, իմ սիրելի հարսիկ:
- Շատ զգացված եմ:
- Դե՛, ես գնամ, տանը չեմ ասել, որ այստեղ եմ գալու:
- Իսկ մամայենց արդեն ասե՞լ ես:
- Այո՛, երեկ: Միայն տեսնեիք ինչպես էին ուրախացել:
Մաման ասում էր. «Ես արդեն հույսս կտրել էի, որ դու երբևիցե ինչ-որ մեկին կընտրես»:
- Չուշանա՛ք, անհամբեր կսպասենք:
- Եղավ, Ե՛վ ջան, առայժմ, առայժմ համովս,- ասաց Սամվելը` գրկելով ու համբուրելով Էրիկին:
19.
Վերջապես երեխան քնեց: Եվան Արմանի դեղերն էր փնտրում, բայց այդպես էլ չգտավ: Խեղճը ընկավ շոկի մեջ, մտածեց իր անուշադրության պատճառով երևի ուրիշ տեղ է դրել, փնտրեց ամենուր, էլի չգտավ: Արմանը զգույշ մոտեցավ Եվային ու երբ գրկեց նրա մեջքը, Եվան վեր թռավ:
- Քեզ ի՞նչ եղավ հոգիս, վախեցա՞ր:
- Այն էլ ինչքան:
- Ների՛ր, չէի ուզում քեզ վախեցնել:
- Դա ոչինչ, ինձ անհանգստացնում է, որ դեղերդ անհայտացել են, դու գիտե՞ս որտեղ են:
Արմանը ետ քաշվեց, նա դեռ չէր ասել Եվային, որ բժշկի մոտ է եղել և որ նա ուրիշ բուժում է նշանակել:
- Բանն այն է, որ դրանք էլ ինձ պետք չեն:
- Ինչպե՞ս թե պետք չեն:
- Բժիշկը ուրիշ բուժման կուրս է նշանակել:
- Դու բժշկի մոտ ես եղել ու ինձ ոչինչ չե՞ս ասել,- նեղացկոտ ձայնով ասաց Եվան:
- Այո՛, իսկ ինչ պարտադիր էր, որ դու էլ գայիր: Իսկ Էրիկին ո՞վ պետք է նայեր:
- Արմա՛ն, դու ճիշտ չես վարվել և իզուր մի՛ արդարացիր: Ես քո կինն եմ և կարիք չկա ինձնից ոչինչ թաքցնելու: Ես քեզ լավ եմ ճամաչում, եթե դու առանց որևէ մեկի ստիպելու գնացել ես բժշկիդ մոտ, ուրեմն քեզ շատ վատ ես զգացել, այո՞:
- Ո՛չ, ես ինձ վատ չեմ զգացել, պարզապես մտածեցի, որ կոնսուլտացիայի գնալը չի խանգարի:
- Ստում ես, ինչ հիմարն եմ ես, այնքան եմ տարվել երեխայով, որ չեմ նկատել… Ների՛ր ինձ, խնդրու՛մ եմ:
- Դրա կարիքը չկա և ի՞նչ տարբերություն ինչ դեղ կխմեմ: Չարժեր դրա համար այս անիմաստ խոսակցությունը:
- Դու այս խոսակցությունը անիմա՞ստ ես համարում:
- Միանգամա՛յն:
- Ուրեմն ես իրավունք չունե՞մ իմանալու ինչ է կատարվում իմ ամուսնու հետ:
- Եվա՛, վե՛րջ տուր այս ձանձրալի խոսակցությանը:
- Ա՛խ այդպես…,- շրջվեց և դուրս եկավ Եվան:
Իրենց համատեղ ապրած կյանքում սա նրանց առաջին վեճն էր: Եվան նեղացել էր Արմանից և փակվել սենյակում, իսկ Արմանը չգիտեր ինչ անել, որ Եվան սենյակից դուրս գար ու ներեր իրեն, որովհետև լավ գիտակցում էր, որ ինքը մեղավոր է:
- Եվա՛ դուռը կբացե՞ս,- փաղաքշական տոնով ասաց Արմանը:
- Ինչի՞ համար:
- Որ խոսենք:
- Մի՞թե ինձ հետ անիմաստ չէ խոսելը:
- Դե լավ, ների՛ր ինձ խռովկան փիսիկ, ես չէի ուզում քեզ նեղացնել, մեղքս ընդունում եմ:
Դուռը բացվեց: Արմանը ներս մտավ: Եվայի աչքերը ուռած էին. նա այնքան էր լաց եղել: Կարծես փոքրիկ աղջնակ լիներ, որին մայրիկը չէր թողել իջնել բակ խաղալու:
- Ինձ մոտ արի՛, գեղեցկուհի՛ս, միակս, թանկագինս…
- Չեմ ուզում:
Արմանը մոտեցավ նրան, նուրբ շոյում էր նրա վարսերը, հետո սկսեց համբուրել նրա ձեռքերը…
Եվան էլ չկարողացավ դիմադրել ու փարվեց Արմանին: Որպես լիակատար հաշտություն` նրանք անմոռանալի գիշեր անցկացրին: Դեռ լույսը չէր բացվել, երբ նրանք արթնացան երեխայի լացի ձայնից: Եվան վազեց նրա մոտ, իսկ Արմանը նայում էր նրա ետևից` նոր սիրահարվածի կրակոտ աչքերով: Լսում էր նա հոգու ներքին երգը, ու արյունը ցնծագին կարկաչում էր նրա երակներում` ողջ էությունը ողողելով մի անպատմելի, տարերային երջանկությամբ:
20.
Հաջորդ օրը ճաշին եկան Սամվելն ու Սոնան: Սոնան միջահասակ, շեկ մազերով, շականակագույն աչքերով հմայիչ աղջիկ էր: Նա միանգամից դուր եկավ Արմանին ու Եվային: Շատ պարզ էր ու անմիջական: ճաշելուց հետո գնացին հյուրասենյակ, որտեղ նրանց սպասում էր դեսերտի սեղանը: Եվան մեծ հաճույքով պատրաստել էր տարբեր տեսակի անուշեղեններ:
- Եվա՛, իսկ փոքրիկի արթնանալու ժամը չէ՞,- հարցրեց Սոնան:
- Դեռ ոչ, բայց շուտով կարթնանա, Սո՛ն ջան:
- Դուք իրոք, որ շատ լավն եք: Սամվելը այնքան է պատմել ձեր մասին և ասում է, որ դու նրա ավելի շատ քույրն ես, քան հարսը:
- Ես էլ նրան եմ եղբոր պես սիրում: Մի ուրիշ տեսակ սիրտ ունի Սամվելը, բախտդ բերել է,- կատակով ասաց Եվան:
- Այո, չեմ ժխտում, որ բախտս բերել է: Նա այնքան լավն է, չնայած, որ ինձ շատ է վշտացրել մինչև մեր ընկերություն անելը:
- Սոնա՛, բայց դու ինձ ներել էիր, չէ՞,- միջամտեց Սամվելը:
- Լա՛վ, լա՛վ, էլ չեմ ասի:
Լսվեց Էրիկի ձայնը:
- Արթնացա՛վ,- ուրախացավ Սոնան, կարծես ժամ առաջ դրան էր սպասում:
- Արի՛ գնանք նրա մոտ,- ասաց Եվան, ու նրանք դուրս եկան հյուրասենյակից:
Երբ երկու եղբայր մենակ մնացին, Սամվելը հարցրեց.
- Դե ի՞նչ կասես ընկերուհուս մասին:
- Կասեմ, որ եթե դու հիմար չես, նա պետք է շուտով քո հարսնացուն դառնա:
- Ճիշտ ես , ես արդեն մտածել եմ դրա մասին:
- Շատ ավելի լավ, Էլ ու՞մ ես սպասում:
- Չգիտեմ, բայց ի՞նչ ես կարծում դեռ շուտ չի՞:
- Ոչ, դեռ մի բան էլ ուշ է: Ինձ նայիր, կարծեմ ես քո կրտսեր եղբայրն եմ, բայց ինչպես տեսնում ես արդեն ընտանիք ունեմ:
- Այո՛, ճիշտ ես:
Այդ պահին ներս մտան Եվան և Սոնան` երեխան գրկին:
- Ի՛նչ հրաշալի երեխա է: Դուք պետք է, որ շատ երջանիկ լինեք, որ նման բալիկ ունեք:
- Այո՛, մենք շատ երջանիկ ենք,- ասաց Արմանը` աչքով անելով Եվային,- կարծում եմ՝ դուք ել պետք է հետևեք մեր օրինակին:
- Այսի՞նքն,- զարմացավ Սոնան:
- Սա՛մ, ի՞նչ էիր ուզում ասել նրան, ես ու Եվան էլ վկաները կլինենք:
- Սոնա՛, ես ուզում եմ, որ մենք նշանվենք,- հազիվ կարողացավ ասել Սամվելը:
- Դու ի՞նչ է ինձ առաջարկությու՞ն ես անում:
- Այո՛, իսկ դու… դե՛… դու համաձա՞յն ես:
Արմանն ու Եվան ուշադիր նայում էին նրանց: Երկուսն էլ հուզված էին. Սամվելը որովհետև պատասխանի էր սպասում, Սոնան որովհետև հանկարծակի էր այդ առաջարկը:
- Դե՛ իհարկե, համաձայն եմ սիրելի՛ս, դա իմ երազանքն է:
Սամվելը խորը շունչ քաշեց, ըստ երևույթին մինչև Սոնայի պատասխանելը նա շունչը պահել էր:
- Եկե՛ք նշենք այս առիթը,- առաջարկեց Արմանը:
Բաժակները լցվեցին, բարեմաղթանքները հնչեցին մեկը մյուսի ետևից:
21.
Անցան ամիսներ: Բոլորը պատրաստվում էին Սամվելի հարսանիքին: Էրիկը մեկ տարեկան երկու ամսեկան էր արդեն և հատուկենտ բառեր էր ասում` դժվար հասկանալի: Նա ավելի էր սիրունացել և մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում էր գտնվում: Ամեն ինչ իր հունով էր գնում, չնայած, որ Եվան ուշադիր հետևում էր Արմանին: Նրան այլևս չէր հաջողվում ձևացնել:
- Արմա՛ն, սիրելի՛ս, արի՛ գնանք Պողոսիչի մոտ:
- Ես ինձ այնքան էլ վատ չեմ զգում:
- Չեմ հասկանում պարտադի՞ր է շատ վատ զգաս, որ դիմես նրան:
- Սամվելի հարսանիքը թող անցնի, կգնանք:
- Սամվելի հարսանիքին դեռ տաս օր կա, ինչու՞ այդքան հետաձգենք: Արի՛ հենց վաղը գնանք:
Արմանը, տեսնելով, որ Եվան վճռական է տրամադրված, էլ չվիճեց և համաձայնեց:
- Բայց դու պետք չէ, որ գաս:
- Ո՛չ, կգամ: Մենք միասին կգնանք: Էրիկին կթողնենք մամայի մոտ:
- Դու շատ համառն ես:
- Քեզանից եմ սովորել:
22.
Հաջորդ օրը նրանք Պողոսիչի մոտ էին: Նա մանրամասն հարցրեց Արմանին, թե հատկապես որ մասերն են ավելի շատ ցավում, որ ժամերին` հանգստի, թե աշխատելու ժամանակ և վերջում ասաց.
- Որպեսզի ավելի ստույգ ինֆորմացիա իմանանք, ավելի լավ է անալիզներ հանձնես:
Պողոսիչը կանչեց արյուն վերցնելու բուժքրոջը, որի հետ Արմանը դուրս եկավ աշխատասենյակից:
- Բժիշկ, ինձ ճիշտն ասեք, ի՞նչ է կատարվում, արդեն խորանու՞մ է նրա հիվանդությունը,- արցունքներից խեղդվող ձայնով հարցրեց Եվան:
- Ես պահելու բան չունեմ, դու գիտես, որ վաղ, թե ուշ դա պատահելու էր: Դու առանց այն էլ շատ բան ես արել Արմանի համար: Ցավոք էլ ոչնչով չես կարող օգնել նրան:
- Դա ի՞նչ է նշանակում:
- Նշանակում է, եթե իմ կասկածները հաստատվեն անալիզների պատասխանների ժամանակ, Արմանին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել ապրելու:
Եվան չդիմացավ, նա հանդարտ լաց էր լինում` անընդհատ սրբելով աչքերը. ամեն րոպե Արմանը կարող էր ներս մտնել: Ինքը պետք է ուժեղ լինի, Արմանը չպետք է զգա նրա թուլությունը:
- Մի՞թե էլ ոչինչ հնարավոր չէ անել, բժի՜շկ:
- Տու՛ր նրան քո ողջ սերը աանց խնայելու, քեզ միայն դա է մնում անել:
Պողոսիչը ոչինչ չէր ասել Արմանին իր ենթադրությունների մասին, որոնք հաստատվեցին ըստ անալիզների պատասխանների: Նա նորից դեղեր նշանակեց, այս անգամ ոչ միայն հաբեր, այլ նաև ներարկումներ: Արմանը կատեգորիկ դեմ էր ներարկումերին: Չնայած բժշկի բոլոր ջանքերին համոզելու նրան, որ ներարկումները շատ ավելի արդյունավետ են` միևնույնն է, նա չհամաձայնվեց: Եվան էլ, գտնելով, որ անիմաստ է խոսելը դրա մասին, միևնույնն է, նա որոշումը չի փոխի, որոշեց իզուր տեղը չվիճել: Նա արդեն գիտակցում էր, որ քիչ է մնացել իրենց երջանկությանը և ամեն գնով ուզում էր իրենց օրերը լցնել հաճելի պահերով:
23.
Տիկին Հասմիկը և Եվայի տատիկը որոշեցին այցելել Եվայենց: Եվան մենակ էր. Արմանը աշխատանքի էր գնացել:
- Ինչքա՛ն է մեծացել իմ թոռնիկը,- գրկելով Էրիկին` ասաց տիկին Հասմիկը,- դու ո՞նց ես բալես, ամեն ինչ կարգի՞ն է:
- Այո՛, մա՛մ ջան, մենք շատ լավ ենք:
- Իսկ Արմա՞նը:
- Նա էլ է լավ: Իսկ պապան ո՞նց է, ինչու՞ չեկավ ձեզ հետ:
- Պապան երեկ մեկնեց գործուղման, այնքան արագ ստացվեց, որ չկարողացավ ձեզ հրաժեշտ տալ, որի համար շատ էր տխրել: Օ՛, քանի չեմ մոռացել, Աննան էր եկել մեր տուն:
- Ինչքա՞ն ժամանակ է չեմ տեսել նրան, ո՞նց է, փոխվե՞լ էր:
- Այդքան էլ չէ, քեզանից էր հարցնում: Շատ զարմացավ, երբ ասացի, որ բալիկ ունես:
- Այո, ո՞վ կմտածեր: Եթե էլի տեսնես, ջերմ կբարևես նրան, ես ժամանակ չունեմ, թե չէ մեծ հաճույքով կհանդիպեի նրա հետ: Դու ո՞նց ես տատ ջան, մեկ-մեկ այնքա՛ն եմ կարոտում քեզ, քո խորհուրդներին:
- Ես լավ եմ սիրելիս, նայում եմ քեզ ու հավատս չի գալիս: Դու հասուն կին ես դարձել` գեղեցիկ, վստահ, եռանդուն…
Մեկնաբանություններ
Ripso
16:37 22.03.2012
Hargeli hexinak shnorhavorum em ay gexecik patmutyan hamar xosqer chkan paatmutyunn ameninch asum e dzer shnorhiv es el kcankanayi hivand linei miayn te im sers koxqis liner
________________________________________
Ripso
16:37 22.03.2012
Hargeli hexinak shnorhavorum em ay gexecik patmutyan hamar xosqer chkan paatmutyunn ameninch asum e dzer shnorhiv es el kcankanayi hivand linei miayn te im sers koxqis liner
________________________________________
mari
06:32 25.10.2011
eva