Հոդվածներ
Հաշտ ու խաղաղ ապրելու գաղտնիքը
Հնուց եկած կարծիք է` տղամարդն ու կինը մեկ ամբողջություն են: Նրանց համատեղությամբ է պայմանավորված կյանքի հետագա զարգացումը, այսինքն` ժառանգությունը: Այդուհանդերձ, մենք որպես անհատներ` տարբեր ենք: Թեկուզ աշխարհընկալման տեսանկյունից: Ժամանակի հետ ընտանիք կազմելն ավելի է դժվարանում: Ստիպված ենք լինում միմյանցից սովորել և սովորեցնել միմյանց : Ոմանք կարողանում են, ոմանք էլ մի քանի անգամ ընտանիք կազմելուց հետո` նախընտրում են ընտանի կենդանի պահել, որպեսզի պահպանեն առողջությունն ու նյարդերը: Իսկ ինչ անեն նրանք, ովքեր շարունակում են պայքարել խաղաղ կեցության համար: Ահա մի քանի խորհուրդ այն կանանց, ովքեր շարունակում են մի արարածի հետ, որի անունը “սիրելի տղամարդ է”:
1. Ամեն անգամ վիճելիս` հիշեք “ Կախարդական ջրի” հեքիաթը և այն կնոջը, որ բերանում ջուր էր պահում, երբ ամուսինը կրկին փորձում էր նրան կշտամբել: Արդյունքում` ամուսինը հոգնեց ինքնիրեն խոսելուց և հանգստացավ: Միթե սա խաղաղ կեցության օրինակ չէ: Երբեմն չցանկանալով` հենց ինքներս ենք յուղ լցնում կրակի վրա : Միշտ հիշեք` հաճախ ավելի լավ է լռել, քան խոսել:
2. Եթե չի ստացվում առաջին ձևը, ապա հնարավորություն կա հետաձգել վիճաբանությունը, քանզի զայրույթի պահին մարդը կարող է ավելորդ բառեր ասել, և Աստված մի արասցե, վեճը կարող է կարող է ավարտվել ողբերգությամբ : Հետամուտ եղեք ինքնատիրապետմանը: Չէ որ սառնասիրտ քննարկումն առավել ապահով ու անվտանգ է:
3. Եթե պատկերացնում եք, թե խոսքն ինչի մասին է, մտքում ձևակերպեք վեճի թեման , գուցե այդ ժամանակ դուք հասկանաք, որ վիճելու կարիք չկա:
4. Ձևակերպելով առկա խնդրի թեման ` մի հեռացեք նրանից, մի հիշեք հին մեղքերն ու վիրավորանքները, սյլապես ձեզ էլ դրանից բաժին կհասնի: Եթե շարունակեք հիշել հինը, ուրեմն ինքներդ եք ցանկանում սկանդալ սարքել: Մինչդեռ վեճի իրական պատճառը միանգամայն այլ է, կամ էլ այն ընդհանրապես բացակայում է:
5. Խնդրեմ, վիճեք: Սակայն ինչու վիրավորել նրա ինքնասիրությունը. դա կնսեմացնի ձեզ: Մի՞թե դուք այդքան վստահ եք, որ լավն եք նրանից և իրավունք եք վերապահում քննադատել նրան: Դարձյալ ու դարձյալ մի շեղվեք թեմայից:
6. Վերջ տվեք շարունակ խոսելուն: Առանց այդ էլ կանանց մասին անեկդոտներն ու ասացվածքները շատ – շատ են: Օրինակ` “Շան հաչոցը կտրող”…Հետևապես շունչ քաշեք և թույլ տվեք ձեր ձեր զուգընկերն էլ խոսի, վստահ եղեք, նա դա կգնահատի:
7. Փորձեք ձեզ դնել նրա տեղը և գտնել խելամիտ փոխզիջում: Մարդը միշտ կարծում է, որ ինքն է իրավացի, իսկ իրականն ու էականն անտեսվում է: Չէ որ դեռևս հնարավորություն ունեք պարզաբանելու: Դե ուրեմն` առաջ…
Աղբյուր` "Լույս և Ստվեր" ամսագիր
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
LILI
08:33 16.12.2011
KARCUMEM VIRAVORELU ARIT TALISEN KANAYQ
________________________________________
NELLI
03:01 09.11.2011
ՎԵՃ ՈՒ ԿՌԻՎԸ ԶՈՒՅԳԵՐԻՑ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ: ԴՐԱՆՑԸ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՏՎԵՔ: ԿԻԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԻՆՉՆԵԼ ԿՀԱՐԹՎԻ ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒԶԵՔ: ՀԱՐԳԵԼԻ MEL ՋԱՆ ԱՅԴՔԱՆ ՄԻ ՏԽՐԻՐ ՎԵՃԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՄԻ ԳՆԱ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: ԵՏԵ ԴՈՒՔ ՍԻՐՈՒՄԵՔ ԻՐԻԱՐ ԱՊԱ ԿԱՐՈՂԵՔ ՆԱԵՎ ԻՐԱՐ ՆԵՐԵԼ ՄԻՇՏ: ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԵՏ
________________________________________
Marianna
07:36 01.11.2011
Es hamamit em Anii asaci het.Chisht es An jan
________________________________________
Rimul
11:16 23.10.2011
Shaaaaaaaaaat lavn er, hatkapes "Kaxardakan jur@" Bavakanin sovorecnox e...
________________________________________
ANUL SIMONYAN
08:32 09.10.2011
LAVNAAAAAAAAAAA
________________________________________
NUNE
06:54 08.10.2011
MENQ MER BOLOR VEJERI VERJUM HISECNUM ENQ IRAR ,VOR SHAT ENQ SIRUM MIMIYANC,HAVATACHEQ VOR DA SHAT E OGNUM HARTELU BOLOR VEJER@.
________________________________________
MEL
02:07 14.07.2011
IM PARAGAYUM MENQ MISHT VICHUM ENQ ERB LINUM NENQ MIAYNAK MER IRAR CHENQ HASKANUM AMEN KERP PORCEL ENQ HASKANAL BAYC VOCH MI KERP CHI LINUM MIAYN VECH U VIRAVORANQ CHEM HASKANUM INCH KARELI E ANEL VOR PAHPANVI MER AMUSNUTYUNE
________________________________________
ANI
02:57 18.02.2011
ES VSTAHOREN KAROXEM ASEL VOR PETQE KIN@ MISHT ZICHOX LINI ISK AMUSIN@ SIRI EV HASKANA KNOJ@ ERBEMNEL VOROSH DEPQERUMEL INQ@ ZIJI IR KOXAKCIN EV AYSPES SA E ERJANKUTYAN GQXNIQ@
________________________________________
Lana
10:30 16.02.2011
hyis havat ser
________________________________________
N.
01:50 05.09.2009
SER@!!!!
________________________________________
dinul
06:56 04.06.2009
Karcum em vor @ntanekan kyankum petq che amen hnaravor arit cayrahexacnel u anpayman hascnel vech@ ir avartin, erbemn shat aveli ogtakar e, lrel kam @ndamen@ motenal sirac eakin hamburel u asel vor nranic tank mard chuneq ev havatacnum em cankacac vech kavartvi.